Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Март
2018

Новости за 11.03.2018

Դեբեդում թեկնածուները քարոզարշավ գրեթե չեն իրականացրել

Аравот 

Այսօր 900 բնակիչ ունեցող Դեբեդ համայնքում ղեկավար են ընտրում: Գյուղապետի պաշտոնի համար 4 թեկնածուներ են պայքարում: Անկուսակցական Աշոտ Ղազարյանը վստահ է, որ 655 ընտրողների 40 տոկոսն իրեն է ձայն տալու: Ասում է քարոզարշավի ընթացքում էլ խոչընդոտներ գրեթե չեն եղել. «Ընտրողի …



Թրամփը հայտնել է՝ որն է լինելու 2020-ի իր նախընտրական քարոզարշավի կարգախոսը

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ Փենսիլվանիայում ելույթ ունենալիս հայտարարել է 2020 թվականի նախագահական ընտրարշավի կարգախոսը, որն է «Հզոր պահել Ամերիկան», քանի որ «Կրկին հզորացնել Ամերիկան» կարգախոսն արդեն հնացած է:

«Մեր նոր կարգախոսը, երբ կսկսենք նոր արշավը երկու տարի անց, կլինի «Հզոր պահել Ամերիկան»,- ամերիկացի նախագահի խոսքը մեջբերում է CNN-ը:

2017-ի հունվարին Թրամփը Washington Post-ին տված հարցազրույցում արդեն հայտնել էր, որ այդ արտահայտությունն է ընտրել իր հաջորդ ընտրական քարոզարշավի համար:

Հենրիխ Մխիթարյանի գոլը և գոլային փոխանցումն օգնեցին «Արսենալին» խոշոր հաշվով հաղթանակ տոնել

Гала ТВ 

Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Արսենալն» «Էմիրեյթս» մարզադաշտում հյուրընկալեց «Ուոտֆորդին» և խոշոր հաշվով հաղթանակ տոնեց։ «Զինագործները» 3 անպատասխան գոլ ուղարկեցին Օրեստիս Կարնեզիսի պաշտպանած դարպասը։ Հաշիվը բացվեց 8-րդ րոպեին՝ Մեսութ Օզիլի փոխանցումից հետո աչքի ընկավ Շկոդրան Մուստաֆին։ 59-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի հաշվենկատ փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, իսկ 77-րդ րոպեին Օբամեյանգի փոխանցումից հետո աչքի ընկավ Մխիթարյանը։ Հայաստանի ազգային հավաքականի […]

Իլոն Մասկը Falcon Heavy հրթիռի արձակման մասին նոր տեսանյութ է հրապարակել

Tert.am (hy) 

Ամերիկյան SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը Twitter-ում նոր տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է Falcon Heavy հրթիռի արձակումը: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հիշեցնելով, որ հրթիռի արձակումը տեղի է ունեցել փետրվարի սկզբին:

«Ինչո՞ւ Falcon Heavy և Starman (ավտոմեքենայի ղեկին նստած մանեկենը): Կյանքը չի կարող լինել միայն մի ձանձրալի խնդրից մյուսի լուծմանն անցնելը: Դրանում պետք է այնպիսի բաներ լինեն, որոնք ոգեշնչում են ձեզ, որոնց շնորհիվ դուք ուրախությամբ եք արթնանում առավոտյան և դառնում եք մարդկության մի մասը... Читать дальше...

Բեռլինում անհայտ անձինք այրել են մզկիթ

Гала ТВ 

Բեռլինյան մզկիթի վրա հարձակում է տեղի ունեցել: Երեք անհայտ անձիք կոտրել են թուրքական մզկիթի  պատուհանը եւ հրկիզել են: Ականատես անցորդները ոստիկանություն են կանչել, սակայն իրավապահներին չի հաջողվել ձերբակալել հանցագործներին: Դեպքի վայր ժամանած հրշեջները հանգեցրել են կրակը, սակայն մզկիթի սրահներից մեկն ամբողջովին այրվել է: Դրանից մեկ օր առաջ Բադեն Վյուրտեմբերգի տարածքում նույնպես թուրքական մզկիթի վրա «Մոլոտովի […]

«Արսենալ»-ը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց, Մխիթարյանը կրկին փայլեց

Azatutyun.am 

Լոնդոնի «Արսենալ»-ը այսօր երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարում սեփական հարկի տակ 3:0 խոշոր հաշվով առավելության հասնելով «Ուոթֆորդ»-ի նկատմամբ: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը այս խաղում մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ՝ 59-րդ րոպեին Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը նրա փոխանցմամբ երկրորդ գնդակը ուղարկեց «Ուոթֆորդ»-ի դարպասը, իսկ 77-րդ րոպեին Օբամեյանգի փոխանցմամբ մրցակցի դարպասը գրավեց հայ ֆուտբոլիստը: Հաշիվը 8-րդ րոպեին բացեց Շկոդրան Մուստաֆին՝ Մեսութ Օզիլի փոխանցումից հետո... Читать дальше...

Պուտինը պատմել է, որ իր պապը խոհարար է աշխատել Լենինի և Ստալինի մոտ (տեսանյութ)

Tert.am (hy) 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչպես է իր հայրական պապ Սպիրիդոն Պուտինը խոհարար աշխատել Վլադիմիր Լենինի և Իոսիֆ Ստալինի մոտ, հայտնում է ТАСС-ը: 

«Այո, պապս խոհարար է աշխատել նախ Լենինի մոտ, իսկ այնուհետև Ստալինի մոտ՝ Գորկիում գտնվող մերձմոսկովյան տներից մեկում»,- ասել է Պուտինը սոցիալական ցանցերում տեղադրված լրագրող Անդրեյ Կոնդրաշովի «Պուտին» նոր ֆիլմում: 

Ինքը՝ նախագահը, իր խոսքերով, այդ տներում չի եղել, բայց նրա հայրը պատմում էր, որ երբ պապը դեռ Ստալինի հետ էր աշխատում... Читать дальше...

Վիճաբանել է բնակարանատիրոջ հետ, բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցրել գլխին և դեմքին. վերջինս մահացել է 

Аравот 

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարություն է տարածել: Նա մասնավորապես հայտնում է. «Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարտի 3-ին Երևանի Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել: Մարտի 11-ին նշված հասցեում հայտնաբերվել է տանտիրոջ դին՝ …

«Արսենալ»-«Ուոթֆորդ»` 3:0. Մխիթարյանը հաշիվը դարձնում է խոշոր (տեսանյութ)

Tert.am (hy) 

Լոնդոնի «Արսենալը» Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ հաղթում է «Ուոթֆորդին» 3:0 հաշվով: 

Հանդիպման 77-րդ րոպեին Պյեր-Էմերիկ Օբամեյանգի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Հենրիխ Մխիթարյանը: Գոլից հետո Մխիթարյանն անմիջապես փոխարինվել է: 

Նշենք, որ խաղի 59-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Պյեր-Էմերիկ Օբամեյանգը շրջանցել է դարպասապահ Օրեստիս Կարնեզիսին և գրավել մրցակցի անպաշտպան դարպասը:

«Արսենալ»-«Ուոթֆորդ»` 3:0. Մխիթարյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ (ուղիղ, տեսանյութ)

Tert.am (hy) 

Լոնդոնի «Արսենալը» Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ հաղթում է «Ուոթֆորդին» 3:0 հաշվով: 

Հանդիպման 77-րդ րոպեին Պյեր-Էմերիկ Օբամեյանգի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Հենրիխ Մխիթարյանը: Գոլից հետո Մխիթարյանն անմիջապես փոխարինվել է: 

Նշենք, որ խաղի 59-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Պյեր-Էմերիկ Օբամեյանգը շրջանցել է դարպասապահ Օրեստիս Կարնեզիսին և գրավել մրցակցի անպաշտպան դարպասը: 

Հանդիպումը մեկնարկել է Երևանի ժամանակով ժամը 17:30-ին... Читать дальше...

Անհայտ անձինք թուրքական մզկիթ են հրդեհել Բեռլինում

Tert.am (hy) 

Բեռլինում հարձակում է իրականացվել Ռեյնիքենդորֆ շրջանում գտնվող մզկիթի վրա: DW.com-ի փոխանցմամբ՝ կիրակի գիշեր երեք անհայտ երիտասարդ կոտրել են թուրքական մզկիթի պատուհանը և հրդեհ են կազմակերպել այնտեղ:

Կատարվածի ականատեսը դարձած անցորդները ոստիկանություն են կանչել, սակայն իրավապահներին չի հաջողվել ձերբակալել այդ անձանց: Դեպքի վայր ժամանակ հրշեջ-փրկարարները մարել են կրակը, թեև մզկիթին պատկանող կառույցներից մեկն ամբողջությամբ այրվել է:

Ոստիկանության կարծիքով՝ կատարվածը քաղաքական շարժառիթ... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *