Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Март
2018

Новости за 20.03.2018

Օդի ջերմաստիճանը շաբաթավերջին կբարձրանա ևս 5-6 աստիճանով

Azatutyun.am 

Հայաստանի տարածքում այսօր, մարտի 22-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 21-ի ցերեկը, 24-ի ուշ երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մարտի 23-24-ը կբարձրանա 5-6 աստիճանով: Երևանում մարտի 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 21-ի ցերեկը, 24-ի ուշ երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

«Հրապարակ». Հանրայինի դեմ «կամպանիան» շարունակվում է

Tert.am (hy) 

«Նախորդ շաբաթ համացանցում բուռն քննարկումների արժանացած «Լավ երեկո» հաղորդման շուրջ աղմուկը չի դադարում: Հանրային հեռուստաընկերությունում կարծիք կա, թե իրենց դեմ քննադատության ալիք է սկսվել, և խնդիրը ոչ այնքան հաղորդման ժամանակ եղած կիքսերն էին, որոնք հնարավոր է այլ ժամանակ անտեսվեին, որքան այս ամենի ուղղորդումը կոնկրետ նպատակներով: Հանրայինի ղեկավարությունը նման եզրահանգման է եկել հատկապես այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ «Շանթ» հեռուստաընկերությունը մի «կլիզմիչ» ռեպորտաժ էր պատրաստել, որի ինֆորմացիոն առիթը «Լավ երեկոն» էր... Читать дальше...

«Ժողո­վուրդ». Էլեկտրոնային առողջապահության նոր կարգը գլխացավանք է դարձել բուժօգնու­թյան կարիք ունեցող քաղաքացիների ու բժիշկների համար  

Tert.am (hy) 

«Էլեկտրոնային առողջապահության նոր կարգը պարզապես գլխացավանք է դարձել առաջին հերթին բուժօգնու­թյան կարիք ունեցող քաղաքացիների, նաև բժիշկների համար: Երեկ «Ժողո­վուրդ» օրաթերթը բազմաթիվ ահա­զանգեր ստացավ տարբեր բուժհաստատություններ այցելած անձանցից: Մասնավորապես՝ երեկ ամբողջ օրը, էլեկտրոնային առողջապահական ծրագիրը մի քանի հիվանդանոցներում չի գործել, ինչը հանգեցրել է աշխատան­քի խափանման: Այսինքն՝ հիվանդները չեն կարողացել գրանցվել, որպեսզի նույն օրը կամ հաջորդ օրերին բուժօգ­նություն ստանան:

Читать дальше...

Առանձնապես խոշոր չափի կաշառքի գործով կալանավորվել է Նոր Նորքի զինկոմի տեղակալը

Azatutyun.am 

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալին՝ առանձնապես խոշոր չափի կաշառք տալուն և ստանալուն օժանդակելու համար, հաղորդում են Հայաստանի պաշտպանության նախարարությունը և Քննչական կոմիտեն: Հաղորդագրությունում մասնավորապես ասված է․ - «Նախնական քննության տվյալներով, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Հ. Читать дальше...



Վայոց ձորում մեքենան գլորվել է ձորը և բռնկվել. կա 3 տուժած

Tert.am (hy) 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 20-ին, ժամը 04:11-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 100-րդ կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի 35 LS 592 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1961 թ. ծնված Ժ. Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել հարակից ձորակը... Читать дальше...

Երևանում և 6 մարզում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Tert.am (hy) 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար որոշ բնակավայրեր կհոսանքազրկվեն։

Երևան քաղաք

10:00-16:00 Կոմիտասի պող. 23, 23/1, 23/2, 25, 32, 34, 34/1, 34/2, 36, 36Բ, 36Գ, 38, 40, 42, 44 շենքերը, Կոմիտասի նրբ. 23-25 սեփական տները, Վ.Փափազյան փ. 12, 16, 16Ա, 16Բ, 22, 22/3 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, Մամիկոնյանց փ. 15, 19, 21, Շահսուվարյան փ. Читать дальше...

ԼՂ ՊՆ․ Խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք

Azatutyun.am 

Երեկ ժամը 18:30-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) հատվածում ԼՂ Պաշտպանության բանակի դիրքապահների կողմից խոցվել է հակառակորդի՝ հետախուզական նպատակներով գործողության մեջ դրված անօդաչու թռչող սարք: Այս մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ հրապարակելով խոցված անօդաչու թռչող սարքի լուսանկարներ:

Իրանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Tert.am (hy) 

Իրանի հյուսիսում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Տեղեկության համաձայն՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Թեհրանից 180 կմ դեպի արևելք: Մինչդեռ օջախը գտնվել է 8 կմ խորության վրա:

Նշվում է, որ երկրաշարժի հետևանքով տուժածների և փլուզումների մասին տեղեկություն չկա:

Հայտնի է, որ դրան նախորդել է իրանա-իրաքյան սահմանին տեղի ունեցած 3.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը:

Հիշեցնենք... Читать дальше...

«Ժողովուրդ». 2012-2017 թթ. ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 16 հազար 436 հոգի, և գրեթե բոլորն ընդունել են ՌԴ քաղաքացիություն

Tert.am (hy) 

«Կիրակի օրը՝ ՌԴ նախագահի ընտրություններին, Երևանում և Գյումրիում բացված ընտրատեղամասերում քվեարկությանը մասնակցում էին ոչ միայն ռուսները, այլև ակտիվ էին հայաստանաբնակ հայերը, որոնք, սակայն, ունեն ՌԴ քաղաքացիություն:

Читать дальше...

Կալիֆորնիայում 10 մլն դոլարով «խելացի» ավտոտնակ է վաճառքի հանվել (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Pirelli Porsche Race Series ավտոմրցաշարի երկակի չեմպիոն Սթիվ Գոլդմանը վաճառքի է հանել իրեն պատկանող «խելացի» ավտոտնակ-թանգարանը, որում պահվում է շքեղ սուպերքարերի հավաքածուն:

Ինչպես նշում է motor.ru-ն, 650 քմ մակերեսով տարածքը գտնվում է Մալիբուում ու կարող է տեղավորել մինչև 25 մեքենա:

Հայտնի է, որ միայն տարածքի ու շենքի գինը 10 մլն դոլար է: Ցանկության դեպքում կարելի է գնել նաև Ferrari LaFerrari, Ferrari 430 Spider, McLaren P1, Pagani Zonda, Ruf Turbo Coupe Wide Body, Ferrari 360 GT... Читать дальше...

«Հրապարակ». «ԵԾ»-ն ստիպել է խմբակցության քարտուղարին ազատվել աշխատանքից, քանի որ ընդունել է քաղաքապետի նվերը

Tert.am (hy) 

««Երկիր ծիրանի» կուսակցությունն անողոք է ոչ միայն իշխանության, այլև յուրայինների հանդեպ: Դեռևս ոչ վաղ անցյալում «ԵԾ» խմբակցությունից հեռացրին Մնացական Պարակշիևին և Հայկ Պետրոսյանին՝ քիչ հարցեր տալու, պասիվության համար: Հիմա էլ «ԵԾ»-ն ստիպում է իր խմբակցության քարտուղար Լիլիթ Սինանյանին ազատվել աշխատանքից, ինչ է թե ընդունել է քաղաքապետի՝ մարտի 8-ի առթիվ նվերը՝ 20 հազար դրամանոց քարտի տեսքով: Զարուհի Փոստանջյանը սրա վերաբերյալ պարզաբանեց, որ չի հեռացրել քարտուղարին, ասել է՝ հետ վերադարձրու քարտը՝ նրան տալով 20 հազար դրամ... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *