Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Март
2018

Новости за 27.03.2018

Ապրիլյան պատերազմի մասնակիցներին արտոնությունները շատ վիրավորական կերպով տրվեցին. Մանուել Մանուկյան (տեսանյութ)

Tert.am (hy) 

Ապրիլյան պատերազմի մասնակիցներին արտոնությունները շատ վիրավորական կերպով տրվեցին. շատերի զինգրքույկներում չգրվեց պատերազմի մասնակցության մասին, հետո ուսման զեղչեր տրվեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ապրիլյան պատերազմի մասնակից, «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ հիմնադիր Մանուել Մանուկյանը: «Ում զինգրքույկում նշված է «ապրիլյան պատերազմի մասնակից», իրենց 50% ուսումնական վարձի զեղչ է հասնում, իսկ միայն առաջնագծում ծառայություն իրականացնողներին՝ 30 %... Читать дальше...

Չեխիայի նախագահը հանձնարարել է ստուգել «Նովիչոկի» արտադրության վարկածը

Ilur  

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Անվտանգության և տեղեկատվության ծառայության ղեկավարՄիխալ Կոուդելկային հանձնարարել է ստուգել երկրում «Նովիչոկ» նյարդակաթվածահարող նյութի հնարավոր արտադրությա...

ԱՄՆ-ը Թուրքիային ակնարկել է С-400 համակարգի ձեռքբերման հետևանքների մասին

Tert.am (hy) 

Ամերիկացիներն Անկարային սպառնացել են արգելափակել F-35 հինգերորդ սերնդի կործանիչների վաճառքը՝ Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգ ձեռք բերելու դեպքում:

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին թուրքական պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի՝ միջազգային հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Վոլքան Բոզքիրն ԱՄՆ կատարած այցից հետո:

Վերջինիս խոսքով՝ Վաշինգտոնում Թուրքիայի կողմից ռուսական համակարգեր ձեռքբերելու հարցը ծայրահեղ են համարում: «Կոնգրեսում մտադիր են դրա հետ կապել F-35-ի վաճառքը. Читать дальше...

ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավարը հայտնել է, թե ինչու մարդիկ չեն կարողացել դուրս գալ այրվող առևտրի կենտրոնից

Tert.am (hy) 

Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Зимняя вишня» առևտրի կենտրոնի կինոսրահներում բազմաթիվ դռներ արգելափակված են եղել կինոդիտման ժամանակ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ անցկացված խորհրդակցության ժամանակ հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը:

«Պարզվել է, որ դռներից շատերը, որտեղ հիմնականում երիտասարդությունն է գտվել, դա չորրորդ հարկն է, այնտեղ, որտեղ երիտասարդների համար նախատեսված խաղասենյակներն ու երեք կինոսրահ է տեղակայված, արգելափակված են եղել... Читать дальше...

Զատկին ընդառաջ միայն ձուկն է թանկացել, ձուն և կանաչին դեռ նույն գնին են. վաճառողները վստահեցնում են՝ էական թանկացումներ չեն սպասվում (տեսանյութ)

Tert.am (hy) 

Հայ-առաքելական եկեղեցին ապրիլի 1-ին նշում է Սուրբ Հարության` Զատկի տոնը: Տոնին ընդառաջ հիմնական պահանջարկ ունեցող ապրանքների՝ ձվի, ձկան և կանաչիների գները շատ չեն փոխվել: Վաճառողների վստահեցմամբ՝ այս տարի էական թանկացում չի լինի՝ հաշվի առնելով գնողունակության նվազումը:

Թանկացում է նկատվում միայն ձկան շուկայում, կենդանի իշխանի գինը տարբեր տեղերում սկսում է 1950 մինչև 2300 դրամ: Մինչդեռ, մինչ նախատոնական շրջանը շուկաներում և սուպերմարկետները իշխանը կարելի էր գնել 1800 դրամով:

«Ձկների գները նույնն են... Читать дальше...

Նախագահն ընդունել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարին

Armedia.am (arm) 

Սերժ Սարգսյանը մեծապես արժևորել և երախտագիտություն է հայտնել Լյուքսեմբուրգին՝ երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի միաձայն ընդունման համար:



Սերժ Սարգսյանը վախեցա՞վ, որ իրեն կարող են «քնած թողնել» Մելիք Ադամյանում

Гала ТВ 

Վարչապետի աթոռը զբաղեցնելու հավակնությունների մասին Սերժ Սարգսյանի գրավոր հարցազրույցում կար ուղերձ՝ ուղղված ինչպես ՀՀ քաղաքացուն, այնպես էլ միջազգային հանրությանը: Նշելով, որ «խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքական պատասխանատվություն և կառավարություն ձևավորելու լիազորություն» է ստանձնել ՀՀԿ-ն, Սարգսյանը փորձեց իրեն ներկայացնել որպես լեգիտիմ պաշտոնյա, ով 2017 թվականին արդեն ստացել է երրորդ անգամ երկրի կառավարման ղեկը ստանձնելու իրավունքը: Հարկ է […]

Թուրքիայի իշխանությունները վիրավորել են փառատոնի լսարանին՝ «Եվա» ֆիլմի ցուցադրությունը արգելելով․ Սելինա Դողան

Tert.am (hy) 

Թուրքիայի իշխանությունները դեռևս չեն պատասխանել Մեջլիսի Ժողովրդահանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանի հարցմանը, թե ինչու  Ստամբուլում ընթացող կանանց «Ֆիլմմոր» 13-րդ միջազգային կինոփառատոնին չի թույլատրվել հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» ֆիլմի ցուցադրությունը: Այս մասին Tert.am-ին հայտնեց պատգամավորը:

«Մենք այդքան շուտ մեր հարցումներին պատասխան չենք ստանում: Երբեմն, ընդհանրապես չենք ստանում»,- ասաց նա՝ նշելով, որ իր կարծիքով՝ ցանկացած արգելք, խտրականություն... Читать дальше...

«Իրենք սովոր են անպատժելիությանը, ու շատ հանգիստ էին, երբ որ ասում էի՝ ես կգնամ ու իմ օրենքը Հայաստանումս կանեմ»

Azatutyun.am 

Երևանցի Ասյա Խաչատրյանը, ով տարեսկզբին աշխատել է Լեռնային Ղարաբաղում, պնդում է՝ փետրվարին Ստեփանակերտի ոստիկանության աշխատակիցների կողմից հետապնդման է ենթարկվել։

Ֆրանսիայի ճանապարհների վրա ջիհադիստների մուտքն արգելող վահանակներ են հայտնվել (լուսանկար)

Tert.am (hy) 

Ֆրանսիայի հարավում ճանապարհների վրա ջիհադիստների մուտքն արգելող վահանակներ են հայտնվել, ինչի կապակցությամբ ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Այս մասին հայտնում է The Local-ը:

Նշվում է, որ մի քանի քաղաքի մուտքի հատվածում անհայտ անձինք «Ոչ ջիհադիստներին» գրությամբ վահանակներ են տեղադրել: Վահանակները սովորական նշանների տեսք ունեն, որոնք տեղադրվում են ճանապարհների եզրերին և առանձնացնում բնակավայրի տարածքի սահմանը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ առնվազն 7 այսպիսի վահանակ հայտնաբերվել է Թուլուզ քաղաքի մուտքի մոտ... Читать дальше...

ԱԻՆ-ը Երևանում ուսումնասիրում է առևտրային խոշոր կենտրոնների հակահրդեհային համակարգերը

Ilur  

ԱԻՆ-ը փոխանցում է, որ մարտի 25-ին ՌԴ Կեմերովո քաղաքում «Զիմնյայա վիշնյա» առևտրային խոշոր կենտրոնում տեղի ունեցած հրդեհից հետո Հայաստանում Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետնե...

ՀՀ բոլոր մարզերում ապրիլի 1-ից հացամթերք տեղափոխող մեքենաները պետք է ունենան սանիտարական անձնագրեր

168.am (168 ժամ) 

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հիշեցնում է, որ ապրիլի 1-ից հաց-հացամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրեր ունենալու պայմանը պարտադիր կլինի հանրապետության բոլոր մարզերի համար:

Կեմերովոյի բնակիչներն սպիտակ փուչիկներ են բաց թողել երկինք՝ ի հիշատակ առևտրի կենտրոնում զոհվածների (տեսանյութ)

Tert.am (hy) 

ՌԴ Կեմերովո քաղաքի բնակիչները տեղի ժամանակով 19:00-ին (երևանյան 16:00) տասնյակ սպիտակ փուչիկներ են բաց թողել երկինք՝ ի հիշատակ «Зимняя вишня» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի ժամանակ զոհվածների:

Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, քաղաքացիները հավաքվել են հրապարակում՝ կարմիր և սպիտակ փուչիկներ բերելով՝ ի նշան հիշատակի և վշտի: Շատերը փուչիկների վրա գրել են ողբերգության ամսաթիվը:

«Առավոտից շատերն այստեղ կանգնած են: Հրդեհի ժամանակ ես 3 մտերիմ մարդու եմ կորցրել, ծանր է շատ»,... Читать дальше...

Հայտարարությունները, թե ՌԴ-ն վերանայել է Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականությունը, հանրության պայքարի արդյունքն են. Էդգար Վարդանյան

Tert.am (hy) 

Կրեմլը բախվեց Հայաստանում առկա լուրջ դժգոհությանը, որը վերաբերում է Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու փաստին: Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը՝ այսպես բացատրելով Ռուսաստանի պետական դումայի ներկայացուցիչների հավաստիացնումներն այն մասին, թե իրենք վերանայել են այս հարցը:

Հայաստանը, ըստ նրա, հիմնավորեց, որ պաշտոնական Մոսկվայի ու Բաքվի գործարքը սպառազինության առք ու վաճառքի ոլորտում հանգեցնում է զոհերի, դրա պատճառով լարվածությունը բարձրանում է, մեծանում է լայնամասշտաբ... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *