Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Март
2018

Новости за 29.03.2018

Ռուսաստանը փակում է Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը. Լավրով

Tert.am (hy) 

Ռուսաստանը, «Սկրիպալի գործով» ԱՄՆ-ի անբարյացակամ գործողություններին ի պատասխան, հետ է կանչում Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոսության աշխատանքների համար տրված համաձայնությունը և 60 ամերիկացի դիվանագետի է արտաքսում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Այս րոպեներին ԱՄՆ դեսպան Հանսթմանը հրավիրվել է մեր նախարարություն, որտեղ իմ տեղակալ Սերգեյ Ռյաբկովը ներկայացնում է նրան ԱՄՆ-ի դեմ սահմանված միջոցները: Դրանք ներառում են նույն թվաքանակով դիվանագետների... Читать дальше...

Նախագահը ներկա է գտնվել «ԱրմՀայԹեք-2018» միջազգային ցուցահանդեսի բացմանը (լուսանկարներ)

Armedia.am (arm) 

«ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված է նաև գիտագործնական ծրագիր, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ավելի քան 10 երկրների պատվիրակություններ և ՀԱՊԿ-ի պատվիրակությունը:

Կեմերովոյի առևտրի կենտրոնի հրդեհը մարող փրկարարներից մեկը պատմել է հրդեհամարման ընթացքի և պայթյունի մասին

Tert.am (hy) 

ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի ղեկավարությունն ու անվտանգությունը ներկա չէին դեպքի վայրում հրշեջ ծառայության առաջին հաշվարկի ժամանման պահին: Ոչ ոք չէր կարող փրկարարներին հայտնել, թե քանի մարդ կա այրվող շենքում:

Ինչպես փոխանցում է НТВ-ն, այս մասին պատմել է Կեմերովոյի շրջանի հակահրդեհային դաշնային ծառայության հրդեհամարման առաջին ջոկատի ղեկավար Անդրեյ Բուրսինը: Վերջինս իր ստորաբաժանման կազմով առաջինն էր ժամանել դեպքի վայր:

Բուրսինի խոսքով՝ հրդեհի մասին ազդանշան է ստացվել տեղի ժամանակով 16:05-ին... Читать дальше...

Ռուսաստանից կարտաքսեն 60 ամերիկացի դիվանագետների

Гала ТВ 

Ռուսաստանից կարտաքսեն այն երկրների դիվանագետներին, որոնք հայտարարել էին ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու մասին՝ ի պատասխան Մեծ Բրիտանիայում ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման: Այդ որոշման մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Նա այդ միջոցն անվանել է «հայելային»: Մասնավորապես, Ռուսաստանը կլքեն 60 ամերիկացի դիվանագետներ, նաեւ կփակվի Սանկտ-Պետերբուրգում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանը: Հիշեցնենք, որ ռուսաստանցի դիվանագետների արտաքսման […]

«Դուք պատկերացնո՞ւմ եք, որ Միլսը հանկարծ կանգներ ու ասեր՝ այո, մենք ենք աջակցել «Սասնա ծռերին». Արմեն Մարտիրոսյան

Аравот 

Արմեն Մարտիրոսյանի մեկնաբանությամբ՝ Միլսը օրինական իշխանությունների մասին է խոսում, բայց մենք 95-ից սկսած օրինական՝ լեգիտիմ իշխանություն չենք ունեցել, որովհետեւ չենք ունեցել լեգիտիմ ընտրություններ. «Պետդեպի վերջին տարեկան զեկույցում էլ նշվում է, որ ՀՀ-ում այդպես էլ քաղաքացիները ընտրությունների միջոցով իշխանություն չեն կարողանում փոխել: Եթե ընտրական համակարգը չի աշխատում, այդ դեպքում օրինական իշխանության մասին չենք կարող խոսել»:



Բրիտանացին ջարդուփշուր է արել իր ֆուտբոլիստ փեսայի շքեղ Ferrari-ն՝ մեքենայի առաքումից 3 ժամ անց

Tert.am (hy) 

Բրիտանական դատարանը ֆուտբոլիստ Լյուիս Գրաբանի աներորդուն մեղավոր է ճանաչել ֆուտբոլիստի նոր Ferrari-ն ջարդուփշուր անելու համար:

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել 2017-ի ապրիլին: Գրաբանը 250 000 ֆունտ ստերլինգով ձեռք էր բերել Ferrari 488 GTB մոդելը, սակայն մարզումների պատճառով չէր կարողացել ներկա լինել մեքենայի առաքման ժամանակ: Ավտոմեքենան առաքել են, երբ տանը նրա աներորդին էր եղել:

Վերջինս իր ընկերոջ հետ գործի են գցել շարժիչն ու սկսել են լուսանկարվել մեքենայի կողքին... Читать дальше...

Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները առանձնազրույց են ունեցել

Hetq  

ՊՆ վարչական համալիրում Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդել է երկու պետությունների պաշտպանության նախարարների առանձնազրույցը և պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

ՌԴ Պետդումայի պատգամավորն առաջարկել է չիպավորել աշխատանքային միգրանտներին

Гала ТВ 

ՌԴ պետդումայի պատգամավոր (Սվերդլովսկի մարզից) Մաքսիմ Իվանովն առաջարկել է չիպավորել աշխատանքային միգրանտներին: Նա սոցցանցի իր էջում գրել է, որ համապատասխան նախաձեռնությամբ հանդես է եկել Պետդումայի քաղհասարակության զարգացման հարցերով կոմիտեի նիստի ժամանակ: Իվանովը նշել է, որ ցանկանում է ներդնել պարտադիր կերպով թեւնոց կրելու պրակտիկան, չիպով, որը կպարունակի միգրանտի մասին անհրաժեշտ ամբողջական տեղեկատվությունը: Այդ կերպ ռուսաստանցի պատգամավորը […]

Facebook-ը կսահմանափակի վերլուծական ընկերությունների հասանելիությունն օգտատերերի տվյալներին

Tert.am (hy) 

Facebook Inc. ընկերությունը վերանայում է գովազդային ընկերություններին տրամադրվող օգտատերերի մասին տեղեկատվության ծավալները՝ սահմանափակելով վերջիններիս հնարավորությունը թիրախավորելու օգտատերերին սոցիալական ցանցում:

Ինչպես փոխանցում է Bloomberg գործակալությունը, փոփոխությունները կիրականացվեն առաջիկա մի քանի շաբաթում: Ընկերությունից հայտնել են, որ այլևս թույլ չեն տա գովազդատուներին օգտագործել երրորդ կողմից ստացված տվյալները: Խոսքը Acxiom Corp. և Epsilon Data Management LLC ընկերությունների մասին է... Читать дальше...

Կառավարությունում ժողովրդագրական խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն է տեղի ունեցել

Hetq  

Քննարկումների արդյունքներով վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է լրամշակել ներկայացված միջոցառումները՝ կարևորելով դրանց արդյունավետությունն ու ազդեցությունը:

Մալայզիայում կոռուպցիայի մեջ մեղադրվող զինվորականը դատապարտվել է 197 տարվա ազատազրկման և մտրակի 79 հարվածի 

Tert.am (hy) 

Մալայզիայում զինծառայողը 197 տարվա ազատազրկման է դատապարտվել 11 900 դոլար պետական միջոցներ յուրացնելու համար: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, հանցագործի համար նաև մտրակի 79 հարված է սահմանվել:

Մալայզիացի իրավապահների հաղորդմամբ՝ բանակի կապրալ Մուսա Դավին ծառայություն էր անցնում Մալաքա նահանգի հատուկ նշանակության ուսումնական կենտրոնում: Հետքաննության ընթացքում հաջողվել է պարզել, որ տղամարդը զբաղվել է կեղծ գործուղման փաստաթղթերի և անցագրերի պատրաստմամբ:

Հակաօրինական գործունեության... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *