Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Апрель
2018

Новости за 04.04.2018

Վերջին տարիներին Մերձավոր Արևելքում հակամարտությունների զոհ է դարձել շուրջ 1.5 մլն մարդ. ռուս պաշտոնյա

Tert.am (hy) 

Վերջին տարիներին Մերձավոր Արևելքում ռազմական բախումների հետևանքով մահացել է շուրջ 1.5 մլն մարդ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության գլխավոր ղեկավարի տեղակալ Վասիլի Տրուշինը, գրում է РИА Новости գործակալությունը:

«Մի շարք փորձագետների գնահատականով՝ տարբեր հակամարտությունների պատճառով զոհվել է մոտ 1.5 մլն մարդ, ավելի քան 15 մլն-ը դարձել են փախստական: Պետականության թուլացման ու քանդման հետևանքով բազմաթիվ արաբական երկրներում ակտիվացել են ծայրահեղական մի շարք խմբավորումներ»... Читать дальше...

Գերմանիայում շանը կասկածում են տիրոջն ու նրա մորը սպանելու համար

Tert.am (hy) 

Գերմանիայի Հաննովեր քաղաքում շանը կասկածում են սեփական տիրոջ ու նրա մոր վրա հարձակման համար, որի հետևանքով երկուսն էլ մահացել են, գրում է Deutsche Welle –ն:

52-ամյա կնոջ ու նրա 27-ամյա որդու դիերը գտնվել են նրանց բնակարանում: Ընտանիքի 25-ամյա դուստրը բողոք էր ներկայացրել տեղական իշխանություններին՝ նշելով, որ չի կարողանում կապի դուրս գալ իր հարազատների հետ:

Բնակարանում է գտնվել նաև ստաֆֆորդշիրյան թերյեր, որը պատկանել է մահացած տղամարդուն: Մահացածների մարմինների վրա շան հարձակման հետքեր են հայտնաբերվել... Читать дальше...

Նորաստեղծ սարքը հաշված րոպեների ընթացքում արդուկում է հագուստը (տեսանյութ)

Tert.am (hy) 

Բրիտանական The Daily Mail պարբերականն ուշագրավ տեսանյութով անդրադարձել է մի սարքի, որն իսկական փրկություն է տնային գործերի ծանր բեռի տակ ճկված կանանց, ինչպես նաև միայնակ ապրող տղամարդկանց համար:

925 դոլար արժողությամբ սարքը հաշված րոպեների ընթացքում արդուկում է լվացած հագուստը: Այն 95%-ով խնայում է արդուկի վրա ծախսվող ժամանակը:

Սարքի առավելություններից մեկն այն է, որ դրանում կարելի է միանգամից 12 կտոր հագուստ կախել արդուկման համար: Դրանցից յուրաքանչյուրը կարգի բերելու համար մեքենայից... Читать дальше...

Ինչպես խնամել մաշկը գարնանը. med-practic.com

Гала ТВ 

Գարնանն առաջին հերթին պետք է հիշել մաշկի խոնավության մասին: Ձմռանը մենք օգտագործել ենք ավելի խիտ ու յուղոտ բաղադրություններով կրեմներ, որը պետք է մաշկը պահպաներ ցրտից ու սառը քամուց: Իսկ հիմա նման կրեմները պետք է փակել սառնարանում, քանի որ գարնան գալու հետ մեզ անհրաժեշտ են ավելի թեթեւ բաղադրությամբ քսուքներ: Օրինակ` չոր մաշկին ավելի հարմար կլինեն զեյթունի […]

Դունյա Միյատովիչը նշանակվել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար

Аравот 

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դարձել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար: Ծնունդով Բոսնիա-Հերցեգովինայից՝ Միյատովիչն այս պաշտոնը զբաղեցրած առաջին կին գործիչն է: «Ես մտադիր եմ պահպանել նախորդ հանձնակատարի աշխատանքների ժառանգությունը և պահպանել այդ կառույցի կարողությունը՝ արագ և արդյունավետ …

ԱՄՆ-ը լիովին համոզված է, որ Սկրիպալի թունավորման ետևում կանգնած է Ռուսաստանը. Պետդեպի ներկայացուցիչ

Tert.am (hy) 

ԱՄՆ-ը համոզված է ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով Մեծ Բրիտանիայի իշխանությունների կողմից առաջ քաշված եզրակացությունների իսկության մեջ, այս մասին РИА Новости գործակալության հետ զրույցում ասել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը, որի անունը չի նշվում:

«Մենք լիովին համաձայն ենք Մեծ Բրիտանիայի այն գնահատականի հետ, որ այդ հարձակման ժամանակ կիրառվել է նյարդապարալիտիկ թունավոր նյութ, որը մշակվել է Ռուսաստանում», - ասել է գործակալության զրուցակիցը: 

Ըստ նրա՝ Մեծ Բրիտանիայի... Читать дальше...



Շուրջերկրյա ճանապարհորդություն կատարած ինքնաթիռը գալիս է Կապան. հայտնի է, թե ինչ տեսք է ունենալու այն

Hetq  

Մեզ հետ զրույցում չեխ ավիասիրահարները հաստատել են, որ նկարում պատկերվածն իսկապես OK-JPP-ն է: Ավելին՝ նրանց տեղեկացմամբ՝ նույն գույներով եւս երկու այսպիսի օդանավ (RA-67059 եւ RA-67060) դեռ 2017-ի հոկտեմբերին ուղարկվել են մեկ այլ պատվիրատուի՝ Ռուսաստանի «СиЛА» ավիաընկերությանը: OK-JPP-ի ու արդեն Ռուսաստանում գտնվող օդանավերի նկարները հուշում են, որ մեր չեխ զրուցակիցները չեն սխալվում: Այսինքն՝ նայելով ռուսական օդանավերին՝ կարող ենք հասկանալ, թե ինչ նոր տեսք է ունենալու Կապանի ինքնաթիռը:

Ճապոնուհու կորցրած ֆոտոխցիկը երկու տարվա ընթացքում լողացել է շուրջ 250 կմ ու հրաշքով գտնվել անվնաս (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Թայվանի կղզու լողափերից մեկում աղբահավաք իրականացնող դպրոցականները նկատել են ջրակայուն պատյանով ֆոտոխցիկ, որն արդեն պատել էին ջրիմուռները, գրում է meduza.io-ն:

Երբ երեխաներն ու նրանց ուսուցիչ Փարք Լին հանեցին խցիկը պատյանից՝ պարզվեց, որ այն չի տուժել ջրից և աշխատում է:

Լին զննեց եղած լուսանկարները՝ բազմաթիվ կադրերում պատկերված էր նույն աղջիկը, որոշ լուսանկարներում էլ երևում էին ճապոներեն գրություններով վահանակներ:

Լին ենթադրել է, որ ֆոտոխցիկի տերը երիտասարդ ճապոնուհին է, ով 2015 թվականի սեպտեմբերին սուզվել էր ծովը. Читать дальше...

Զանգվածային հրաձգություն Youtube-ի գրասենյակում. «Ամերիկայի ձայն»

Аравот 

Ոստիկանության տեղեկությամբ զինված մի կին մուտք է գործել Կալիֆոռնիայում YouTube ընկերության գլխավոր գրասենյակ, ուր կրակ է բացել աշխատակիցների ուղղությամբ՝ վիրավորելով երեք անձանց: Վերջինս այնուհետև  ինքնասպանություն է գործել։ Ապրիլի 3-ի կեսօրին Կալիֆոռնիա նահանգում ոստիկանությունը ստացել է ահազանգ, որ Սան Ֆրանցիսկոյի հարավում …

Պուտինը կոչ է արել համաշխարհային հանրությանը աջակցել Սիրիայի տնտեսական վերականգնման գործընթացին

Tert.am (hy) 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել համաշխարհային հանրությանը աջակցել Սիրիայի տնտեսական վերականգնման գործընթացին, այս մասին նա խոսել է Անկարայում կայացած Թուրքիա-ՌԴ-Իրան եռակողմ հանդիպման ժամանակ, գրում է Интерфакс-ը:

«Մենք կոչ ենք անում աշխարհի բոլոր երկրներին մասնակցել այս գործընթացին ոչ թե խոսքերով, այլ գործով: Բոլորը խոսում են մարդասիրական օգնությանը միանալու անհրաժեշտության մասին, սակայն ոչ ոք փաստացի ոչինչ չի անում՝ բացի Իրանից, Թուրքիայից ու Ռուսաստանից: Մենք... Читать дальше...

ՄԻԵԴԸ-ը ընդունել է դատավճիռների կատարման վերաբերյալ 2017թ. զեկույցը

Аравот 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է դատավճիռների կատարման վերաբերյալ 2017թ. տարեկան զեկույցը՝ հիմնված Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վերահսկողության արդյունքների վրա: Կոմիտեն բոլոր գործերը դասակարգում է որպես «քննարկվող» կամ «կրկնվող»: Քննարկվող գործերը նրանք են, որոնք բացահայտում են նոր կառուցվածքային և/կամ համակարգային …

Ավտովթար Կոտայքի մարզում. մեքենան հայտնվել է Հրազդան գետում. shamshyan.com

Tert.am (hy) 

Այսօր՝ ապրիլի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 20:20-ի սահմաններում Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ, 22-ամյա Արմեն Մելքոնյանը իր վարած BMW մակնիշի 14 ՏՕ 130 համարանիշի ավտոմեքենայով Բջնի գյուղի 1-ին փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերի, այնուհետև կամրջի և բնակելի շինության պատին և մոտ 5 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել Հրազդան գետում:

Վթարի հետևանքով վարորդ Ա. Մելքոնյանը գյուղացիների օգնությամբ դուրս... Читать дальше...

«Մոնակոն մեկ միավոր վաստակեց Ռենի հետ արտագնա խաղում (տեսանյութ)

Tert.am (hy) 

Ֆրանսիայի առաջնությունում կայացավ 31-րդ տուրի վերջին հանդիպումը:

Չեմպիոն «Մոնակոն» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Ռենի» հետ: Հաշիվը բացեց տանտերերի ֆուտբոլիստ Գնանյոն: Մոնեգասկներից գոլի հեղինակ դարձավ Ռոնի Լոպեշը:

Այս խաղից հետո «Մոնակոն» 67 միավորով կմնա երկրորդ տեղում, իսկ «Ռենը» 46 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական:

Էրդողան-Պուտին-Ռուհանի՝ Սիրիայի հարցով գագաթաժողովն ավարտվել է

Аравот 

Ապրիլի 4-ին Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի  միջև Սիրիայի հարցով տեղի ունեցած գագաթաժողովից հետո երեք երկրների նախագահները մամուլի ասուլիս են տվել։ Մասնավորապես  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քննարկվել են սիրիական հակամարտությունը կարգավորելու հետագա անելիքները։ Թուրքիայի նախագահը, կարևորելով Սիրիայի …

Փետրվար և մարտ ամիսներին հաշմանդամություն է սահմանվել 6507 անձի

168.am (168 ժամ) 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության՝ 22 տարածքային մարմինների կողմից 2018թ. փետրվար և մարտ ամիսների ընթացքում իրականացվել են 8306 բժշկասոցիալական փորձաքննություն, որից հաշմանդամություն է սահմանվել 6507 (78,3%) անձի, հաշմանդամություն չի սահմանվել 1799 (21,7%) անձի:

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել՝ բողոքելով Արցախի պաշտոնական ներկայացուցչության Ֆրանսիա կատարած այցից

Гала ТВ 

Արցախի Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանի Ֆրանսիա կատարած այցը խիստ անհանգստացրել է Ադրբեջանին: Ընդհուպ մինչեւ պաշտոնական Բաքուն որոշել է  բողոքի նոտա է հղել Փարիզին այս կապակցությամբ: Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի անաչառությունը Ադրբեջանի համար խիստ կասկածելի է: Հիշեցնենք, երեկ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, որ […]

Մենք Չինաստանի հետ առևտրային պատերազմի մեջ չենք, մենք այդ պատերազմում վաղուց ենք պարտվել. Թրամփ

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռ տարիներ առաջ է պարտվել Պեկինի հետ առևտրային «պատերազմում», ինչի պատճառով էլ այսօր ԱՄՆ-ն ունի բազմամիլիարդանոց առևտրային պակասուրդ Չինաստանի հետ, այս մասին Թրամփը գրել է Twitter-ի իր պաշտոնական էջում:

«Մենք Չինաստանի հետ առևտրային պատերազմի մեջ չենք գտնվում, այդ պատերազմում մենք պարտվել ենք հիմար կամ ոչ կոմպետենտ մարդկանց պատճառով, որոնք այդ ժամանակ ներկայացնում էին ԱՄՆ-ը: Այսօր մենք տարեկան հաշվարկով ունենք 500 մլրդ-ի չափով առևտրային... Читать дальше...

Մինսկի խմբի գոյությունը վկայում է Եվրոպայում անվտանգության նպատակով համագործակցության հնարավորության մասին. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

168.am (168 ժամ) 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի գոյությունը վկայում է Եվրոպայում անվտանգության ապահովման նպատակով համագործակցության հնարավորության մասին:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *