Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Апрель
2018

Новости за 04.04.2018

Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը եղբայրության խորհրդանիշ է. Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը՝ Vatican News-ին

Tert.am (hy) 

«Մտերմության նշան» այսպես է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը Vatican News-ին մեկնաբանել Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արևելքի և Արևմուտքի կամուրջ և էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի օծման արարողությունը։

Օծման արարողությունը տեղի կունենա, ի թիվս այլ բարձրաստիճան հյուրերի, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի ներկայությամբ։

Քանդակագործ Դավիթ Երևանցու արձանի... Читать дальше...

Ռուսաստանում 75-ամյա ծերունին իր ձեռնափայտով ծեծել է դատախազի

Tert.am (hy) 

Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզում 75-ամյա թոշակառու տղամարդը ծեծի է ենթարկել դատախազին իր ձեռնափայտով, այս մասին գրում է lenta.ru-ն:

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Սնեժինսկ քաղաքում: Թոշակառու ծերունին եկել է քաղաքի դատախազ Սերգեյ Գորշկովի մոտ, որպեսզի բողոքարկի իր կառուցած ավտոտնակի ապամոնտաժման մասին որոշումը:

Բացի դրանից, նա պատրաստվում էր բողոքարկել անցյալ տարի իր դեմ կայացված որոշումը, ըստ որի ինքը՝ որպես կոոպերատիվի նախագահ՝ ավելորդ գումարներ է ծախսել, և պետք է ենթարկվի տույժի:

Լսելով... Читать дальше...

Google Maps-ն արդեն հասանելի է նաև հայերենով

Armedia.am (arm) 

Նոր լեզուների թվում են նաև խորվաթերենը, ֆիլիպիներենը, ֆինլանդերենը, վրացերենը, պարսկերենը, եբրայերենը, թուրքերենը, չեխերենը, էստոներենը, ուկրաիներենը, ուզբեկերենը և այլն:



Ոստիկանները բացահայտել են Մալաթիայում կատարված ավազակային հարձակման դեպք

168.am (168 ժամ) 

Անհայտ անձինք ապրիլի 1-ին՝ ժամը 6-ի սահմաններում, մտել են Երևանի Սեբաստիայի փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկի տարածք ու երկաթե ձողով հարվածներ հասցրել աշխատակցի գլխին՝ հափշտակելով նրա մոտի գումարն ու բջջայինը։

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է Արմավիրի մարզի համայնքներում չարշահումների մասին

Гала ТВ 

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել Արմավիր մարզի տարբեր համայնքներում սերմացուի և պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված 23 քրեական գործ. նշված քրեական գործերից 13-ը միացվել է մեկ վարույթում: Մասնավորապես՝ չարաշահումներ են արձանագրվել պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2015-2016 թվականների ընթացքում Արմավիրի մարզի մի շարք համայնքների շահառուներին պարարտանյութի և սերմացուի  […]

««Ռեալն» օբյեկտիվորեն ավելի ուժեղ է մեզանից, և ես պետք է շնորհավորեմ մրցակցին». Բուֆոն

168.am (168 ժամ) 

Երևում է, Բուֆոնն այդպես էլ չի հաղթի Չեմպիոնների լիգան: «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է «Ռեալի» դեմ Չեմպիոների լիգայի քառորդ եզրափակիչ խաղի արդյունքը (0:3):

Ոստիկանները բացահայտել են Մալաթիայում կատարված ավազակային հարձակման դեպքը 

Tert.am (hy) 

Ապրիլի 1-ին՝ ժամը 6-ի սահմաններում, անհայտ անձինք մտել են Երևանի Սեբաստիայի փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկի տարածք ու երկաթե ձողով հարվածներ հասցրել աշխատակցի գլխին՝ հափշտակելով նրա մոտի գումարն ու բջջայինը։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, համատեղ հետախուզական միջոցառումներով, պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով հանցագործությունը։

Ապրիլի 4-ին հայտնաբերվել և ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկվել 21-ամյա Նարեկ Մանուկյանը... Читать дальше...

Ռուսաստանը պատրաստվում է խստացնել Հայաստանից ներմուծվող լոլիկների խմբաքանակների նկատմամբ ստուգումները

Tert.am (hy) 

Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը (Россельхознадзор) ծրագրում է Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտահանվող լոլիկների խմբաքանակների առավել ընդլայնված սոտւգումներ իրականացնել, որոնք նախատեսում են ապրանքի ստուգում մինչ երկրից դուրս գալն ու ՌԴ ներմուծվելը:

Ինչպես գրում է РИА Новости-ն, այս որոշումը պայմանավորված է Հայաստանից ՌԴ ներմուծվող լոլիկների ծավալների էական մեծացմամբ՝ հաշվի առնելով այն, որ հաճախ բացակայում է լոլիկների արտադրողի ու արտադրման... Читать дальше...

Ամերիկյան նոր զորամիավորում է տեղակայվել Եվրոպայում

Гала ТВ 

«Սառը պատերազմից հետո առաջին անգամ Ամերիկան Եվրոպա է ուղարկել հրետանային զորամիավորում, որն ի վիճակի է խոցել ցածր բարձրության վրա թռչող օդանավեր եւ ուղղաթիռներ»,-հայտնում է լրագրող Մայքլ Էվանսը The Times հանդեսում: «Հարավային Կարոլինայում տեղակայված ՀՕՊ 678-րդ հրետանային բրիգադայի զինծառայողների փոխադրումը Գերմանիա՝ Անսբախի ամերիկյան ռազմաբազա, ռուսաստանյան աճող սպառնալիքից առաջացած անհանգստության եւ Եվրոպայում ԱՄՆ-ի անբավարար ներուժի նշան է»: «ՆԱՏՕ-ի […]





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *