Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Апрель
2018

Новости за 08.04.2018

Նորվեգացի գիտնականները մտահոգված են Արկտիկայում սառույցի հալոցքով

Tert.am (hy) 

Արկտիկայում կլիմայական փոփոխություններն ուսումնասիրող նորվեգացի գիտնականները ահազանգում են այն մասին, որ արկտիկյան սառույցներն ակտիվ կերպով հալչում են, նույնիսկ ձմռանը: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է NRK հեռուստաալիքը:

Բերգենի համալսարանի պրոֆեսոր Լարս Սմեդսրյուդն ընդգծում է, որ մինչև վերջերս Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսն ավելի արագ էր սառչում ձմռանը, սակայն այժմ ամեն ինչ փոխվել է: Բարենցի ծովն արդեն սկսել է ձմռանն ավելի շատ սառույց կորցնել: Գիտնականի խոսքով՝ նույնը... Читать дальше...



ՌԴ ԱԳՆ-ն խոստացել է պատասխանել ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին

Tert.am (hy) 

Մոսկվան ԱՄՆ-ի պատժամիջոցներին պատասխանելու տարբերակների ամբողջական ցանկ ունի, որոնք մշակման փուլում են գտնվում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հեռուստածրագրի եթերում:

«Կլինի պատասխան: Մենք ավանդաբար անում ենք դա, մենք հնարավոր միջոցների ամբողջական ցուցակ ունենք, որոնք վերամշակվում են: Կան մարդիկ, որոնք զբաղվում են դրանով», - ասել է Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը պատասխանելու ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին... Читать дальше...

Գիշերային քրտնարտադրություն․ 6 լուրջ պատճառ

168.am (168 ժամ) 

Քրտնարտադրությունը բնական պրոցես է, որը կարգավորում է մարմնի ջերմաստիճանը, միզանյութի հավասարակշռությունը։ Սակայն առատ քրտնարտադրությունը խնդիր է դառնում, հատկապես, երբ հանդիպում է գիշերային ժամերին։

Խոշոր հրդեհ Երևանի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

Tert.am (hy) 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 8-ին, ժամը 18:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: 

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերն ու Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:03-ին, մարվել՝ 19:22-ին: Տան ննջասենյակում (15 քմ) այրվել է մեկ պահարան՝ գույքով և մեկ պատուհան:

«Տիկի՛ն, դուք եկել եք օգնություն ստանալո՞ւ, թե՞ տալու…». «Ալամեզոն» Բլոգ

Medialab 

Կարծում եմ՝ ֆրանսաբնակներին կարիք չկա բացատրելու, թե ի՛նչ է իրենից ներկայացնում Les Restos du Coeur-ը, իսկ հայաստանաբնակները աղոտ պատկերացում ունեն, թե ի՛նչ նկատի ուներ իր բարեկամը, երբ ասում էր՝ գնացի օգնություն ստացա, ուտելիք տվեցին, հագուստ և այլն։ Իհարկե, կան օգնության մի քանի աղբյուրներ՝ Կարմիր խաչ, բողոքականներ, բայց հենց Les Restos du Coeur-ի հետ է կապվում շատ հուզիչ և ուսանելի պատմություն, որն արժի իմանալ: Էսպիսի պատմություններից ավելի բարի ես դառնում ու ուզում ես անել ավելին, քան կարող... Читать дальше...

Գերմանիայում ոստիկանությունն ահաբեկչություն է կանխել կիսամարաթոնի ժամանակ

Tert.am (hy) 

Գերմանիայի ոստիկանությունը 4 մարդու է ձերբակալել՝ կանխելով բեռլինյան կիսամարաթոնի ժամանակ իրագործվելիք ահաբեկչությունը:

Ինչպես հաղորդում է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով գերմանական աղբյուրը, իրավապահներն իրավիճակը վերահսկողության տակ էին պահում, այդ իսկ պատճառով ահաբեկիչներին չի հաջողվել իրագործել իրենց ծրագիրը:

Ենթադրյալ ահաբեկիչներին օրինապահները վաղուց էին հետևում: Հայտնի է, որ նրանցից մեկը 2016-ին Բեռլինի սուրբծննդյան շուկայում ահաբեկչություն իրականացրած թունիսցի Անիս Ամրիի ծանոթներից է:

Հիշեցնենք... Читать дальше...

Երկրի տնտեսական աճի տեմպերը լավ հիմք են աղքատության հաղթահարման համար. Արտեմ Ասատրյան

Tert.am (hy) 

Տնտեսական աճի այս տեմպերը լավ հիմք են, և աճի շարունակականությունը շատ լավ հիմք է լինելու, որ կարողանանք առաջիկա տարիների ընթացքում երկրում աղքատության մակարդակի էական կրճատում ունենալ:

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ անդրադառնալով հարցին, որ երկրում նախատեսվածից ավելի տնտեսական աճ է եղել, իսկ նա միշտ հայտարարել է, որ աղքատության հաղթահարման համար կայուն տնտեսական աճ է հարկավոր:

Նա նկատեց, որ Կառավարության ծրագրով էլ հստակ ամրագրված է... Читать дальше...

ԱՄՆ-ում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա

Tert.am (hy) 

ԱՄՆ Ինդիանապոլիս քաղաքի կենտրոնում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա, ինչի հետևանքով 3 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան:  Հարձակում իրականացնողը ևս հոսպիտալացվել է: Ականատեսների խոսքով՝ հեծանիվով քաղաքի կենտրոն ժամանած տղամարդը բարձրախոսով ինչ-որ բառեր է արտաբերել:  Երբ անցորդները խնդրել են նրան վերջ տալ, նա կանգ է առել և հանել է դանակը:

Տեղի իշխանությունների... Читать дальше...

Մադրիդյան դերբիում հաղթող չեղավ

Гала ТВ 

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում՝ «Ռեալը» հյուրընկալեց «Ատլետիկոյին» և ոչ-ոքի խաղաց։ Առաջին կեսն անցավ «սերուցքայինների» առավելությամբ, սակայն դարպասի գրավում չարձանագրվեց։ Երկրորդ կեսի մեկնարկում՝ 53-րդ րոպեին, Գարեթ Բեյլի փոխանցումից հետո Կրիշտիանու Ռոնալդուն առաջ մղեց դաշտի տերերին։ Ընդամենը 4 րոպե անց Անտուան Գրիզմանը վերականգնեց հաշվի հավասարությունը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում Զինեդին Զիդանի սաներն […]





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *