Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Апрель
2018

Новости за 16.04.2018

ԱՄՆ-ում սալմոնելայի պատճառով հետ է կանչվել ավելի քան 200 մլն ձու

Tert.am (hy) 

Միացյալ Նահանգներում սալմոնելեզա բակտերիալ վարակի ենթադրյալ համաճարակի հետևանքով վաճառքից հանվել է ավելի քան 200 մլն ձու, ինչի մասին ասվում է ԱՄՆ-ի Սննդամթերքի ու դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկման կառավարման պաշտոնական կայքում:

«Ձվերը մատակարարվել են Հյուսիսային Կարոլինայի ֆերմաներից մեկից ու վաճառքի են հանվել երկրի ինը նահանգների՝ Կոլորադոյի, Ֆլորիդայի, Նյու Ջերսիի, Նյու Յորքի, Հյուսիսային Կարոլինայի, Փենսիլվանիայի, Հարավային Կարոլինայի, Վիրջինիայի և Արևմտյան Վիրջինիայի մեծածախ... Читать дальше...

Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին՝ «Պառկե՛ք, պառկե՛ք անիվների տակ»

168.am (168 ժամ) 

Նիկոլ Փաշինյանը Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում պառկել էր թիվ 47 համարի երթուղային ավտոբուսի տակ և թույլ չէր տալիս առաջ շարժվել: Ավտոբուսի ուղևորները դժգոհում էին՝ փորձելով Փաշինյանին դուրս բերել ավտոբուսի տակից, սակայն Փաշինյանը պատասխանում էր, թե սա քաղաքական ակցիա է:

Ուսանողները պառկում են մեքենաների առաջ. ուսանողական շարժման ուղղությունը դեպի Ազգային ժողով՝ միանալու Նիկոլ Փաշինյանին (Ֆոտոշարք)

Аравот 

Քիչ առաջ երիտասարդական մետրոյի շրջակայքից սկսվեց ուսանողական շարժում։ Ուսանողները միացել են «Իմ քայլը» արշավին և պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Նրանք փակել են փողոցը և վանկարկում են` դասադուլ, գործադուլ, դուրս արի փողոց։ Նրանք պատրաստվում են միանալ Նիկոլ Փաշինյանին և …



15 րոպե թույլ չտվեցին, որ մետրոյի կայարանում դռները փակվեն. a1plus.am

Аравот 

Երբ գնացքը կանգ առավ  մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում, մի խումբ երիտասարդներ դուրս եկան, եւ  պառկելով՝ թույլ չտվեցին դռները փակվեն։  Նրանք վանկարկում էին «Քայլ արա», «Մերժիր Սերժին»։  Ոստիկանները փորձեցին արգելել։  Ակցիան տեւեց 15 րոպե։  Երիտասարդները հայտնեցին, որ ակցիան իրականացրել են նաեւ …

Մոտ կես ժամով արգելափակվել էր երթևեկությունը Կիևյան կամրջի վրա

Azatutyun.am 

Առավոտյան մոտ կես ժամով արգելափակվել էր երթևեկությունը Երևանի Կիևյան կամրջի վրա: Լենինգրադյան փողոցի կողմից երկու ավտոմեքենաներ թեք կանգնել էին կամրջին և խոչընդոտում էին երթևեկությունը: Մոտեցան ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ և պահանջեցին ազատել ճանապարհը, վարորդները արձագանքեցին, թե մեքենաները փչացած են: Ի պատասխան՝ ոստիկանը նստեց մեքենաներից մեկի ղեկին և հեռացրեց այն կամրջից: Մյուս վարորդը մեքենան հեռացրեց 10-15 րոպե ոստիկանների հետ զրուցելուց հետո: Մեկ այլ ավտոմեքենա կանգնեց կամրջին՝... Читать дальше...

Ավելի քան 29 մլն դոլար. Միշել Փֆայֆերը վաճառքի է հանել շքեղ առանձնատունը (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Շուրջ 3 տասնամյակ Հոլիվուդի առաջատար դերասանուհիներից մեկը համարվող Միշել Փֆայֆերը վաճառքի է հանել Սան Ֆրանցիսկոյում գտնվող իր առանձնատունը, որը գնել էր 2004թ.՝ 12 մլն դոլարով:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, այժմ դերասանուհին շքեղ առանձնատունը վաճառքի է հանել 29.5 մլն դոլարով:

Աղբյուրը մանրամասնում է, որ անշարժ գույքն ունի 4 ննջասենյակ, 5 լոգասենյակ, գրադարան, լողավազան, մարզասրահ, մառան, բուխարիներ, պտղատու ծառերով մեծ այգի և հարմարավետ կյանքի համար այլ հարմարություններ:

Սակայն... Читать дальше...

Ակտիվիստները մոտ տասը րոպեով փակեցին երթևեկությունը մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում

Azatutyun.am 

Առավոտյան մի խումբ ակտիվիստներ մոտ տասը րոպեով արգելափակեցին երթևեկությունը Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում: Այնուհետև նրանք որոշեցին տեղափոխվել մեկ այլ՝ «Երիտասարդական» կայարան, և դադարեցրին ակցիան «Հանրապետության հրապարակ» կայարանում: Այժմ մետրոպոլիտենը աշխատում է, գնացքները երթևեկում են: Հիշեցնենք, իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի իշխանավարումը որպես վարչապետ շարունակելու դեմ պայքարը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը հրապարակեց քաղաքացիական... Читать дальше...

Թրամփի 1.5 մլն դոլարանոց լիմուզինը նրան կպաշտպանի անգամ բալիստիկ հրթիռներից. The Daily Mail (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համար կառուցվել է նոր լիմուզին, որը 71-ամյա ղեկավարին կհանձնվի մի քանի ամսից:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 1.5 մլն դոլար արժողությամբ Cadillac լիմուզինը զրահապատ է ու պաշտպանված քիմիական, բալիստիկ հրթիռների հարվածներից:

Դրանում կան բոլոր անհրաժեշտ պարագաներն ու նյութերն արտակարգ պատահարի դեպքում Թրամփին առաջին բուժօգնություն ցուցացերելու՝ այդ թվում նաև արյուն փոխներարկելու համար:

Բացի այդ, մեքենայում կա հատուկ զտիչ, որը զտում է դրսից եկող օդն ու... Читать дальше...

«Իմ սիրտը և սերը բոլոր նրանց հետ է, ովքեր Հայաստանում պայքարում են բարգավաճ ապագայի համար». Սերժ Թանկյան

Аравот 

Ես գնահատում եմ, որ ցույցերը խաղաղ են, քանի որ հանրապետությունը չի կարող իրեն թույլ տալ նոր արյունահեղություններ: Այս երկիրը իր ներուժը ամբողջությամբ չի իրագործի, մինչև քաղաքացիները զանգվածայնորեն ոտքի չկանգնեն իրենց իրավունքների և արժանապատվության համար՝ լայնածավալ գործադուլներ կազմակերպելով, ինչպես դա արել են մինչև Ղարաբաղյան պատերազմը:

Հայաստանի ճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է

Azatutyun.am 

Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է նաև, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների գործակալությունից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Փաշինյանը պառկել էր 47 համարի ավտոբուսի տակ. «Պառկե՛ք անիվների տակ»

Аравот 

Երթուղային միկրոավտոբուսներից մեկի ճանապարհն էլ Բաղրամյանի այդ հատվածում փակվեց, վարորդը դուրս եկավ ու սկսեց վիճել, թե՝ «Էսքան ուղեւոր կա մեջը, ի՞նչ մի դրել եք կապիկություն եք սարքել, հելի գնա էն կողմ, անցնենք էթանք, արա՛, ձեր նման պարապ չենք»:

Բաղրամյան պողոտա ժամանեցին ոստիկաններ

Azatutyun.am 

Երևանի Բաղրամյան պողոտա, որի երթևեկությունը Մոսկովյան փողոցի կողմից արգելափակված է Ազգային ժողովի «Ելք» դաշինքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցուցարարների կողմից, ժամանեցին ոստիկաններ: Իրավապահները արգելափակոցներ տեղադրեցին Բաղրամյան պողոտայի՝ դեպի Ազգային ժողովի շենք տանող հատվածի սկզբնամասում:

Կոչ ենք անում հավաքի կազմակերպիչներին և որոշ մասնակիցներին զերծ մնալ իրավախախտումներ պարունակող գործողություններից. ՀՀ ոստիկանություն

Аравот 

Նիկոլ Փաշինյանը, 2018թ. ապրիլի 15-ին ելույթ ունենալով Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում, ՀՀ քաղաքացիներին կոչ է արել ապրիլի 16-ին, առավոտյան, իրականացնել գործողություններ, որոնց զգալի մասը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի ակնհայտ խախտում են :

Թողե'ք ձեր վայրերը, եկե'ք ֆրանսիայի հրապարակ` Նիկոլ Փաշինյանը` խաչմերուկները փակած քաղաքացիներին (թարմացվում է, լուսանկարներ)

Tert.am (hy) 

13.35

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթի մասնակիցները Սարյան փողոցով շարժվեցին դեպի ֆրանսիայի հանրահավաք:  Ամբողջ երթի ընթացքում նրանք կոչ էին անում քաղաքացիներին միանալ իրենց, գալ հրապարակ:

«Արի՛ հրապարակ, տե՛ր կանգնիր քո երկրին, արի՛ հրապարակ և տեր կանգնիր քո հայրենիքին, արի՛ հրապարակ և տեր կանգնիր քո ազատությանը»,-կոչ էին անում երթի մասնակիցները:

Ֆրանսիայի հրապարակում, որտեղ նրանց հանդիպակաց ոստիկանության պատնեշն էր, նրանք կանգ առան:

«Բոլոր այն ընկերները, ովքեր խաչմերուկներ են փակել... Читать дальше...

Ցուցարարները ճեղքել են ոստիկանական պատնեշն ու շարժվում են դեպի Նալբանդյան–Մոսկովյան խաչմերուկ (թարմացվում է, լուսանկարներ)

Tert.am (hy) 

10.58

Միջադեպ տեղի ունեցավ նաև Նալբանդյան փողոցում։ Այս անգամ ևս ցուցարարները կարողացան ճեղքել պատնեշն ու շարժվել դեպի Նալբանդյան–Մոսկովյան խաչմերուկ։

Հարցին` միջադեպի հետևանքով Նիկոլ Փաշինյանը վնասվածքներ չի՞ ստացել, պատգամավորը բացասական պատասխան տվեց` նշելով, որ ոստիկաններն իր եղբայրներն են և չեն կարող վնասել իրեն։

Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *