Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Апрель
2018

Новости за 16.04.2018

Վեճ և բախում քաղաքացիների միջև Կորյուն փողոցում, Mercedes G-ն ճեղքեց ցուցարարների պատնեշը (թարմացվում է, լուսանկարներ)

Tert.am (hy) 

10.36 

Նիկոլ Փաշինյանն իր համախոհների հետ գտնվում է Կորյունի փողոցում, որտեղ ցուցարարները մի պահ կանգ առան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրի մոտ։ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց չսուլել այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկաններին։ 

Այժմ ցուցարարները քայլելով փորձում են հասնել Հերացի փողոց, որտեղ քիչ առաջ բախում էր տեղի ունեցել։

Անցնելով Կորյուն փողոցում տեղակայված մի քանի համալսարանների մոտով` ցուցարարներն ուսանողներին կոչ արեցին միանալ դասադուլին և միանալ իրենց։

Читать дальше...

Ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան, Մոսկովյան փողոցը, Մաշտոցի պողոտան և Կորյուն-Աբովյան խաչմերուկը (թարմացվում է, լուսանկարներ)

Tert.am (hy) 

09։52

Ցուցարարները փակել են Մաշտոցի պողոտա տանող բոլոր մուտքերը, այս պահին պողոտայում երթևեկությունը երկկողմանի դադարեցված է։

09.34

Այս պահին Բաղրամյան պողոտա տանող բոլոր փողոցների մուտքերը փակ են: Սահմանադրական դատարանի մոտ արգելապատնեշներով կանգնած են ոստիկանները:

Քաղաքի կենտրոնական բոլոր հատվածներում երթևեկը կաթվածահար է, ակցիաներ են տեղի ունենում կամուրջների վրա ու մետրոյի կայարաններում:

Փակ է նաև Կորյուն-Աբովյան պուրակ խաչմերուկը: Այստեղ ուսանողներին առաջնորդում... Читать дальше...

Ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան և Մոսկովյան փողոցը (թարմացվում է, լուսանկարներ)

Tert.am (hy) 


08.50

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փակ են Մոսկովյան փողոցն ու Բաղրամյան պողոտան և կոչ արեց  համակիրներին պառկել ավտոբուսների դիմաց: Նա նաև նշեց, որ հիմա կարևոր գործողություն է անելու և սկսեց Բաղրամյան պողոտայով բարձրանալ: Այս պահին մոտենում են մեծ թվով ոստիկաններ: Սկզբում նրանց թիվը մեծ չէր, սակայն քիչ հետո եկան լրացուցիչ ոստիկանական ուժեր:

Նիկոլ Փաշինյանը միացրել էր իր ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակումը, որ մարդիկ տեսնեն` ինչ է կատարվում: Կողքից լսվում են «միա-ա-ցեք» վանկարկումներ... Читать дальше...

Փաշինյանը և կողմնակիցները խոչընդոտում են տրանսպորտի երթևեկությունը Երևանի կենտրոնում

Azatutyun.am 

Իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի իշխանավարումը երկարաձգելու դեմ պայքարի դուրս եկած ցուցարարներին գլխավորող՝ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը և իր կողմնակիցները այսօր առավոտյան փակեցին Երևանի Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկը՝ թույլ չտալով տրանսպորտի երթևեկությունը Բաղրամյան պողոտայով: Փաշինյանը պառկեց մի ավտոբուսի դիմաց՝ նույնը հրահանգելով անել թիմակիցներին: Վարորդի և ուղևորների հորդորներին՝ բացել ճանապարհը... Читать дальше...



Սիրիայի հարցում պաշտպանելով Ռուսաստանին՝ Հայաստանը վտանգում է հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ․ քաղաքագետ

Azatutyun.am 

«Հայաստանը այս քվեարկություններով հարցականի տակ է դնում իր հեղինակությունը, բայց ամենակարևորը՝ հարցականի տակ է դնում համագործակցությունը Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ», - ընդգծում է Ստեփան Գրիգորյանը:

Մինչև ապրիլի 19-ը՝ առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Azatutyun.am 

Հայաստանի տարածքում ապրիլի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 20-ին շրջանների զգալի մասում, այդ թվում՝ Երևանում, սպասվում է անձրև և ամպրոպ: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը երեկ և անցած գիշեր նվազել է 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 8-10 աստիճանով, այսօրվանից նույնքան կբարձրանա:

Ցուցարարները երրորդ գիշերն անցկացրեցին Ֆրանսիայի հրապարակում

Azatutyun.am 

Իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի իշխանավարումը երկարաձգելու դեմ պայքարի դուրս եկած ցուցարարները երրորդ գիշերն անցկացրեցին Երևանի Ֆրանսիայի հրապարակում։ Գիշերը միջադեպեր չեղան, ոստիկանական որևէ գործողություն չիրականացվեց։ Հիշեցնենք՝ կիրակի երեկոյան Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիր, որը, ըստ ընդդիմադիր գործչի, պետք է մեկնարկի... Читать дальше...

ԱՊԼ. «Ման. Յունայթեդ»-ի պարտության շնորհիվ «Ման. Սիթի»-ն ժամկետից շուտ դարձավ Անգլիայի չեմպիոն (տեսանյութ)

Ilur  

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց «Վեսթ Բրոմվիչին»: Մրցաշարային աղյուսակը եզրափակող թիմը մինչև վերջ կռիվ տվեց «կար...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *