Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Апрель
2018

Новости за 19.04.2018

Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Կետիկյանն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում

Tert.am (hy) 

Ֆրանսահայ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբեր Կետիկյանը կհամալրի Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմը:

Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն՝ վկայակոչելով կինոփառատոնի պաշտանական կայքը: Ռոբեր Կետիկյանը մեծացել է Մարսելում, կինոքննադատների ուշադրությունը գրավել է 80-ականներին, երբ հեղինակին մեծ հաջողություն էր բերել «Մարիուս և Ժանեթ» ֆիլմը:

Կետիկյանի հետ միասին կինոփառատոնի ժյուրիի կազմում ընդգրկվել են ֆրանսիացի դերասանուհի Լեա Սեյդուն, ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը... Читать дальше...

ԺՀՄԻԳ տնօրենը կոչ է անում Հայաստանի իշխանություններին պաշտպանել խաղաղ հավաքի իրավունքը

Azatutyun.am 

ԵԱՀԿ Ժողովրդական հաստատությունների ու մարդու իրավունքների (ԺՀՄԻԳ) գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սյոլրուն Գիսլադյոտիրը կոչ է արել Հայաստանի իշխանություններին պաշտպանել և ապահովել խաղաղ հավաքների իրավունքը Հայաստանում, մինչ բողոքի ցույցերը շարունակվում են: «Բոլոր մարդիկ հիմնարար իրավունք ունեն խաղաղ հավաքների միջոցով արտահայտել իրենց կարծիքը», - ասել է ԺՀՄԻԳ տնօրենը: - «Իրավապահները ոչ միայն պետք է ձեռնպահ մնան խաղաղ հավաքների իրավունքին խոչընդոտելուց, բայց նաև պարտավոր են ապահովել այդ իրավունքի իրացումը... Читать дальше...



Այն, որ բողոքի ակցիաների 2 կողմում ոչ թե խաղաղ բնակիչներն ու իշխանությունն են, այլ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն, տարածում են կրեմլյան շրջանակները. Էդգար Վարդանյան

Tert.am (hy) 

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը հիմնավորված չի համարում տեսակետը, որ Հայաստանում քաղաքացիական խաղաղ անհնազանդության շարժման երկու կողմում ոչ թե բողոքող քաղաքացիներն են ու իշխանությունը, այլ Արևմուտքն ու Ռուսաստանը:

«Չեմ տեսնում Արևմուտք-Ռուսաստան կռիվ, այլ բան, որ որոշ ուժեր փորձում են շարժումը դիրքավորել այդ կռվի շրջանակներում: Սա ուրիշ բան է: Ավելին` իմ կարծիքով, նման տեսակետները գեներացնում և տարածում են կրեմլյան որոշակի շրջանակներ, և  դրանք հաճույքով օգտագործում են Հայաստանի իշխանությունները... Читать дальше...

Ստոլտենբերգը մեկնաբանել է Թուրքիայի՝ С-400 համակարգեր գնելու մտադրությունը

Tert.am (hy) 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ С-400 ՀՕՊ համալիրների ձեռք բերման հարցը Թուրքիայի ազգային որոշումն է, իսկ ՆԱՏՕ-ի համար կարևոր է, որ գնված սպառազինումը ներգրավվի դաշինքի միասնական պաշտպանական համակարգում:

«Դա ազգային որոշում է: Տարբեր անդամ երկրների ռազմական պահանջները ՆԱՏՕ-ի որոշումը չեն, դա դաշնակիցների որոշումն է: Այն, ինչ կարևոր է ՆԱՏՕ-ի համար, հարցն է, թե արդյոք այդ համակարգերը ներգրավվելու են դաշինքի հակաօդային պաշտպանության համակարգում… Եվ դա շատ դժվար է անել С-400-ի հետ»... Читать дальше...

Հայաստանի հավաքականում Դավիթ Յուրչենկոյի նորամուտը կարող է տեղի ունենալ ԱԱ-ից հետո

168.am (168 ժամ) 

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Արմեն Մինասյանը հայտարարել է, որ ՀՖՖ-ն հետաքրքրված է ռուսական «Տոսնո»-ի դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի՝ Հայաստանի ազգային հավաքականի դարպասը պաշտպանելու հարցով:

ՀՅԴ ԳՄ հայտարարությունը․ ի՞նչ է դա նշանակում

Hetq  

Եթե ՀՅԴ-ն չլիներ իշխող կոալիցիայի երկու անդամներից մեկը, ապա այդ կոչը կարելի էր անտեսել, սակայն ՀՅԴ-ն նման պաշտոնական կոչով հանդես չէր գա, եթե այդ առաջարկը չհամաձայնեցներ իր գործընկեր կուսակցության, իհարկե` նաև Արմեն Սարգսյանի հետ։

«Դա հնարավոր է». Ագուերոյի հայրը՝ որդու՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին

168.am (168 ժամ) 

Տրանսֆերային շուկայում նոր հայր է հայտնվել: «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի հայրը՝ Լեոնել Դել Կաստիլիասը, ակնարկել է, որ իր տղան կարող է տեղափոխվել կատալոնական ակումբ:

ԵՄ-ն Թուրքիայից պահանջել է բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևանների հետ և վերացնել արտակարգ դրության ռեժիմը

168.am (168 ժամ) 

Եվրամիությունը Թուրքիայի վերաբերյալ կոշտ զեկույց է հրապարակել և, որպես ԵՄ-ին անդամակցության թեկնածուի, երկրից պահանջել բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևան երկրների հետ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆինանսավորել է Հայաստանի ներկայացրած 6 ծրագիր

168.am (168 ժամ) 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ապրիլի 19-ին մասնակցել է Արևելյան Եվրոպայի երկրների կրոնական նշանակության համաշխարհային ժառանգության հուշարձանների կայուն կառավարմանը նվիրված տարածաշրջանային թեմատիկ փորձագիտական խորհրդակցություն-հանդիպման բացման արարողությանը, որն անցկացվում է Համաշխարհային ժառանգության միջազգային աջակցության շրջանակներում։

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վաղվանից կրկին փակել փողոցները

Hetq  

«Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարթակից հայտարարեց, որ այսօր Թատերական ինստիտուտի ռեկտորի աշխատասենյակից ակտիվիստը շպրտել է Սերժ Սարգսյանի լուսանկարը: Ինչից հետո երիտասարդին բերման են ենթարկել, իսկ ոստիկանության բաժնում երիտասարդը կրկին պատուհանից շպրտել է Սերժ Սարգսյանի լուսանկարը:

Թերեզա Մեյը քննարկել է Սիրիայի իրավիճակը Սի Ցզինպինի հետ

Armedia.am (arm) 

Հեռախոսազրույցի ընթացքում Մեյը նշել է, որ «Սկրիպալների դեմ «նյարդային գործակալի» կիրառումը լուրջ հարձակում էր Բրիտանիայի ինքնիշխան տարածքի վրա եւ «նյարդային գործակալների» կիրառման առաջին դեպքը՝ եվրոպական հողի վրա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *