Добавить новость
smi24.net
World News in Armenian
Апрель
2018

Новости за 26.04.2018

Ցուցարարները «Լամբադա» կամրջի մոտից սկսում են իրենց ակցիան (թարմացվում է)

Tert.am (hy) 

11:47

Այս պահին Նիկոլ Փաշինյանը դեռ ակցիայի վայր չի եկել, ցուցարարներն արդեն փակել են Կոմիտասի պողոտան:

-----------------------------

Ցուցարարները Երևանի «Լամբադա» կամրջի մոտից սկսում են իրենց այսօրվա գործողությունները:

Բազմաթիվ մարդիկ արդեն հավաքվել են կամրջի մոտ:

Հիշեցնենք, որ երեկ հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողությունները սկսվում են ժամը 12-ից: 

Ռուբեն Հակոբյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին. «Չեմ կարծում, որ քո` այս պահին վարչապետ դառնալը, ինչին դու անթաքույց ձգտում ես, միակ ճշգրիտ եւ անփոխարինելի տարբերակն է»

Аравот 

Այս պահին վարչապետ դառնալու նպատակին հասնելու համար ինքդ քեզ շատ չե՞ս զիջում… Իսկապես հրապարակի էյֆորիան հազարաձայնում է` Նի´-կոլ, վարչապե´տ, Նի´-կոլ, վարչապե´տ, բայց արդյո՞ք դա է այս պահին գլխավորը … Մտածիր

Հրապարակում ընտրվելու է ոչ թե վարչապետ, այլ վարչապետի թեկնածու, եւ այդ թեկնածուին ընտրելու է ՀՀ Ազգային ժողովը. «Հայկական ժամանակ»

Аравот 

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո սպասվող եւ չափազանց տրամաբանական ընթացքը անսպասելիորեն խաթարվեց։ Քաղաքագիտական բոլոր կանոններով դրանից հետո պետք է սկսեր իշխանության փոխանցման գործընթաց, որի սահուն եւ հնարավորինս արագ իրականացումը բխում է թե՛ երկրի, եւ թե՛ կողմերի շահերից։ Սա ուղղակի ակնհայտ է։ …

Քաոտիկ երթևեկությունն ու վայրենի խրախճանքն ամենաթողության հասցնելն անթույլատրելի է: Սա առաջին հերթին հարվածելու է հենց ժողովրդական շարժմանը

Аравот 

ՄԻԱՑՈՒՄ բառն արդեն վարորդների և ոստիկանության աշխատակիցների համար այլ իմաստ է ստացել, ընդ որում բացարձակ իրարից տարբերվող, իրարամերժ և անհասկանալի: Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և զանգվածային անհնազանդության դրսևորումների մարդաշատ այլ վայրերում քաոտիկ երթևեկությունն ու վայրենի խրախճանքն ամենաթողության հասցնելն անթույլատրելի է: …

Փաշինյանը հաղորդում է Ծառուկյանի հետ հանդիպման մասին

Azatutyun.am 

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող՝ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը գիշերը հաղորդել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման մասին: «Հենց նոր հանդիպում ունեցա Գագիկ Ծառուկյանի հետ։ Քննարկեցինք ստեղծված ներքաղաքական վիճակը և հնարավոր լուծումները։ Քննարկումները կշարունակվեն», -... Читать дальше...



Մոսկվայի իշխանությունները Նավալնիին բանակցությունների են հրավիրել

Гала ТВ 

Մոսկվայի քաղաքապետարանն այսօր բանակցություններ կվարի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների հետ՝ մայիսի 5-ին կայանալիք հանրահավաքը եւ երթը Տվերյան փողոցից Սախարովի պողոտա տեղափոխելու հարցի շուրջ: Այդ մասին հայտնել է Մոսկվայի շրջանային անվտանգության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Չերնիկովը: «Մենք երկխոսել ենք կազմակերպիչների հետ»,-ասել է պաշտոնյան: Ավելի վաղ Ալեքսեյ Նավալնին հայտարարել էր, որ Մոսկվայի իշխանությունները չեն թույլատրել մայիսի 5-ին […]

Խորհրդարանի նախկին պատգամավորների դիմումը ՀՀԿ-ին. «Դուք կարող էք կա՛մ արագացնել գործընթացը, կամ ձգձգել լարվածությունը»

Аравот 

Հայաստանի ԱԺ Հանրապետական խմբակցության գործընկերներ Թավշյա հեղափոխությունը, որի մասին հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այլևս իրողություն է: Իրադարձությունները իրավական հիմքով տանելու և անհապաղ սահմանադրական լուծումներ ունենալու միակ միջոցը յուրաքանչյուրիդ դիրքորոշման անհապաղ հրապարակումն է: Մենք գիտակցում ենք, որ Ձեզանից …

Պենտագոնը հայտարարել է Սիրիայում ամերիկյան ինքնաթիռների վրա ռադիոէլեկտրոնային հարձակումների մասին

Armedia.am (arm) 

Ամերիկյան ԶԼՄ-ները նշում են, որ թեև Թոմասը չի հստակեցրել, թե որ հակառակորդի մասին է խոսքը, սակայն, ամենայն հավանականությամբ, ի նկատի է ունեցել Ռուսաստանի զինված ուժերը:

ՀՀԿ-ն պահպանում է թերևս ամենակարևորը՝ ընդդիմություն լինելու հնարավորությունը. «Ժամանակ»

Аравот 

Հայաստանում նոր թափով մեկնարկած քաղաքացիական անհնազանդության ակցիաները, որ վերսկսվեցին Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի բանակցության տապալումից հետո, փաստացի չեն թողնում այլ ելք՝ ՀՀԿ-ն պետք է հայտարարի վարչապետի թեկնածուի հարցում հրապարակի պահանջը ընդունելու մասին և ձեռնամուխ լինի արդեն իշխանության անցնցում անցման …

Մադամ Տյուսոյի թանգարանում ներկայացվել է Մելանյա Թրամփի մոմե քանդակը (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Հեղինակավոր Մադամ Տյուսոյի թանգարանի նյույորքյան մասնաճյուղը համալրվել է ևս մեկ ուշագրավ ցուցանմուշով՝ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի մոմե քանդակով:

Ինչպես նշում է Daily Mail-ը, առաջին տիկնոջ քանդակը պաշտոնապես ներկայացրել է Սպիտակ տան  նախկին մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:

Պարբերականը նկատում է, որ քանդակը գերիրական տեսք ունի ու շատ նման է Մելանյա Թրամփին՝ նույն բարեկազմությունը, հասակը, վարսահարդարումը, դիմահարդարումը, հագնվելու ոճը, կեցվածքը:

Քանդակի ստեղծողները չեն մոռացել... Читать дальше...

Ապրիլի 13-19-ը մայրաքաղաքում ծնվել է 350 երեխա

Tert.am (hy) 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 13-19-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 350 երեխա՝ 197 տղա, 153 աղջիկ:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 37279 քաղաքացի:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *