Добавить новость
smi24.net
World News in Armenian
Апрель
2018

Новости за 26.04.2018

Հայտնի է՝ երբ կհանդիպեն Հյուսիսային և Հարավային Կորեաների ղեկավարները

Tert.am (hy) 

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ու Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը կհանդիպեն վաղը՝ ապրիլի 27-ին, հայտնում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ պատմական հանդիպումը տեղի կունենա երկու պետությունների սահմանագծին:

Հանդիպումից հետո ղեկավարները կուղևորվեն բուն բանակցությունների անցկացման վայրը: Ենթադրվում է, որ դրանց ավարտից հետո Կիմ Չեն Ընն ու Մուն Չժե Ինը կստորագրեն համատեղ փաստաթուղթ:

Աղբյուրը հավելում է, որ բանակցությունների ժամանակ Կիմ Չեն Ընին ուղեկցելու է հարազատ քույրը՝ Կիմ Յո Չենը... Читать дальше...

ԱՄՆ-ն Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել

Tert.am (hy) 

ԱՄՆ ռազմաօդային ուժերն անցկացրել են Minuteman III բալիստիկ միջմայրցամաքային հրթիռի փորձարկումները: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությանը:

Դրանք այս տարվա ընթացքում նմանատիպ առաջին փորձարկումներն են, նախորդներն անցկացվել են անցած տարվա օգոստոսին: Ի սկզբանե փորձարկումները նախատեսված էին փետրվարի համար, բայց հետաձգվել են:

Աղբյուրը մանրամասնում է, որ արձակված հրթիռը չի ունեցել մարտական մաս: Փորձարկումները կայացած են ճանաչվել... Читать дальше...

Վաղվանից՝ կարճատև անձրևներ ու ամպրոպներ

Azatutyun.am 

Ապրիլի 26-ին Հայաստանի առանձին շրջաններում, ապրիլի 27-30-ը՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 27-30-ը՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար... Читать дальше...

ՉԼ․ «Ռեալը» Մյունխենում կամային հաղթանակ տոնեց «Բավարիայի» նկատմամբ

Гала ТВ 

Չեմպիոնների լիգայի վերջին երկու տարիների գավաթակիր Մադրիդի «Ռեալն» ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում առավելության հասավ «Բավարիայի» նկատմամբ։ Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը բացվեց 28-րդ րոպեին, երբ Խամես Ռոդրիգեսի գրագետ փոխանցումից հետո դիպուկ հարվածով աչքի ընկավ Յոսուա Կիմիխը։ Նախքան ընդմիջում մադիդյան թիմին հաջողվեց վերակագնել հաշվի հավասարությունը՝ 44-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Մարսելոն։ Երկրորդ կեսի […]



Հանդիպել են Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը

Tert.am (hy) 

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպել են։

Այս մասին երեկ գիշեր Facebook-ում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը։ 

«Հենց նոր հանդիպում ունեցա Գագիկ Ծառուկյանի հետ։ Քննարկեցինք ստեղծված ներքաղաքական վիճակը և հնարավոր լուծումները։ Քննարկումները կշարունակվեն»,-գրել է Փաշինյանը։ 

Նշենք, որ հանդիպմանը լրագրողներ չեն եղել։

Արմեն Գևորգյանը մեկնեց Մոսկվա

Azatutyun.am 

Քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվա մեկնեց Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: «Ազատության» հարցին, թե ի՞նչ նպատակով է նա մեկնում, փոխվարչապետի պաշտոնակատարը չպատասխանեց: Արմեն Գևորգյանը օդանավակայան էր եկել առանց թիկնապահի: Նա ուղևորվեց միայնակ, բոլորի համար նախատեսված անցակետով, մինչդեռ պաշտոնյաները սովորաբար պաշտոնական պատվիրակությունների համար նախատեսված սրահով են մեկնում:

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Гала ТВ 

Հանրապետության տարածքում` Ապրիլի 26-ին առանձին շրջաններում, 27-30-ը՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում` Ապրիլի  26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 27-30-ը՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:  Երևան քաղաքի ապրիլի 26-ի […]

Բժիշկները մեկնաբանել են ՌԴ-ում հոսպիտալացված Շառլ Ազնավուրի առողջական վիճակը

Tert.am (hy) 

Նախօրեին Սանկտ Պետերբուրգում հոսպիտալացված ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի առողջական վիճակը բժիշկների մոտ մտավախություն չի առաջացնում հայտնում է tass.ru-ն՝ արտիստին մոտ կանգնած աղբյուրին հղումով:

«Համերգից առաջ արված փորձի ժամանակ մաեստրոյի մեջքը բռնվել է, դրա համար ստիպված եղանք չեղարկել միջոցառումը: Բժիշկները բուժզննում են անցկացրել ու հաստատել, որ դա մկանային սպազմ էր: Այնպես որ ոչ մի լուրջ բան չկա: Հիմա նա արդեն հյուրանոցում է, հանգստանում է», -հավելել է աղբյուրը:

Հայտնի է... Читать дальше...

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայտարարելու, որ ՀՀԿ-ն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց

Гала ТВ 

Ապրիլի 25-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Հանդիպման առաջին մասին ներկա էր պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ՀՀԿ խմբակցության անդամներին ավելի մանրամասն ներկայացրեց իր հրաժարականի պատճառները և խոսեց Ազգային ժողովում աշխատելու տարբեր ձևաչափերի մասին` հորդորելով ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին […]

«Ժողովուրդ». ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը վերջին երկու տարիներին անխնա զբաղվել է պետական միջոցները վատնելով

Tert.am (hy) 

«Ինչպես փաստում են ՀՀ վերահսկիչ պալատի բացահայտումները, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը վերջին երկու տարիներին անխնա զբաղվել է պետական միջոցները վատնելով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2016-2017թթ. սերմեր գնելիս նախարարությունը շուկան չի ուսումնասիրել, ինչպես նախահաշիվային գին չի կազմել, արդյունքում պայմանագրով փաստացի վճարված գումարի և շուկայական գնի մեջ եղել է մեծ տարբերություն: Պարզվել է նաև` տեղական արտադրողի առաջարկած վաճառքի գները զգալիորեն ցածր են եղել ՌԴ-ից ձեռք բերված սերմացուների գներից... Читать дальше...

ՀՀԿ նիստին պայմանավորվածություն է ձեռք բերվել հայտարարելու, որ ՀՀԿ խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է քննարկել ցանկացած հարց

Tert.am (hy) 

Երեկ երեկոյան տեղի է ունեցել Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:  

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ Հայաստանի Հանրապետական կուսակցություն լրատվական ծառայությունից։   

Հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպման առաջին մասին ներկա է եղել պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ՀՀԿ խմբակցության անդամներին ավելի մանրամասն ներկայացրել է իր հրաժարականի պատճառները... Читать дальше...

Սերժ Սարգսյանը կուսակիցներին հորդորել է ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը

Armedia.am (arm) 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև կուսակցության ղեկավար մարմիններում սկսել քննարկել կուսակցության նախագահի փոփոխության հարցը:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *