Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июль
2018

Новости за 30.07.2018

Ղրիմի ափերի մոտ ամերիկյան հետախուզական ինքնաթիռ են նկատել

Tert.am (hy) 

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի RC-135V հետախուզական ինքնաթիռը նկատել են Ղրիմում՝ Սև ծովի ափի երկայնքով թռչելու ժամանակ: Ինքնաթիռի երթուղին հրապարակվել է Twitter-ի՝ Aircraft Spots էջում:

Ինչպես նշում է РИА Новости-ն, ռադիոէլեկտրոնային հետախուզության  համար նախատեսված ինքնաթիռը թռչել է Կրասնոդարի երկրամասի ափի և Ղրիմի հարավային սահմանների երկայնքով, մի քանի անգամ անցել թերակղզու արևմտյան սահմաններով, այնուհետև վերադարձել Կրետեում տեղակայված բազա:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հուլիսին Սև ծովի վերևում բրիտանական օդանավ են նկատել. Читать дальше...

««Յուվենթուսը» հետաքրքրում է ինձ՝ միայն որպես հանդիսատես». Բուֆոնը՝ Ռոնալդուի տեղափոխության մասին

168.am (168 ժամ) 

Թուրինի «Յուվենթուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, ով այս տարվա ամռանը տեղափոխվեց ֆրանսիական ՊՍԺ, հրաժարվել է պատասխանել Կրիշտիանու Ռոնալդուի՝ թուրինյան ակումբ տեղափոխության մասին հարցին:

Ի պատիվ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի ՝ նախագահ Արմեն Սարգսյանի անունից տրվել է պետական ճաշ

Tert.am (hy) 

Ի պատիվ պետական այցով Հայաստանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի և տիկին Լաուրա Մատարելլայի՝ այսօր երեկոյան Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից տրվել է պետական ճաշ:

Նախագահներ Արմեն Սարգսյանը և Սերջիո Մատարելլան հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հայ-իտալական դարավոր բարեկամությանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած 25 տարիների ընթացքում ձևավորված միջպետական ամուր հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարին... Читать дальше...

Նախազգուշացում, տուգանք. Ոստիկանությունն ու մարզային կառույցները հատուկ ուշադրություն են դարձնելու աղբը չնախատեսված վայրում թափելու դեպքերին

168.am (168 ժամ) 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մարզային կառույցների ղեկավարների, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել է քննարկում, որի առանցքում եղել են աղբը չնախատեսված վայրում թափելու դեպքերն ու դրանք ուշադրության կենտրոնում պահելը:

Ալեքսիս Օհանյանը հայկական գորգի լուսանկար է հրապարակել

Аравот 

Reddit սոցցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Instagram-ում հրապարակել է դստեր՝ Օլիմպիայի լուսանկարը՝ հայկական նախշերով գորգի վրա: «Գորգը, որ գնել էի Օլիմպիա Օհանյանի համար անցած ճամփորդությանս ժամանակ, ոգեշնչված է Արևմտյան Հայաստանի այն նույն շրջանի դիզայնից, որտեղից սերում է իմ տատիկի ընտանիքը: Նա այստեղ չէ, որ անցնի դրա վրայով, և ցեղասպանությունն էլ նրա ընտանիքին ոչինչ չի թողել, ուստի …

ԱՄՆ-ում 3 մարդ մահացել է փոքր ինքնաթիռի կործանման հետևանքով

Tert.am (hy) 

ԱՄՆ-ի Մեն նահանգում՝ Կանադայի սահմանին, երեք մարդ մահացել է երկու շարժիչով աշխատող փոքր ինքնաթիռի կործանման հետևանքով: Այս մասին հայտնում է CBC հեռուստառադիոկորպորացիան:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:00-ի սահմաններում: Ինքնաթիռն ուղևորվում էր կանադական Պեմբրոկ քաղաքից Էդուարդ արքայազնի կղզի՝ ԱՄՆ-ի տարածքով:

Նշվում է, որ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: Ավիաաղետի պատճառները պարզվում են:

Վրանից դեպի շուկա. 130 ստարտափ կատարելագործել է իր նորարար գաղափարը «Սևան ստարտափ սամմիթ-2018»-ի շրջանակում

168.am (168 ժամ) 

Հայաստանից, տասնյակ երկրներից արդեն որոշակի ճանապարհ անցած ու դեռևս գաղափարի փուլում գտնվող շուրջ 130 ստարտափ յոթ օր շարունակ Սևանի ափին կատարելագործել են իրենց ծրագիրն ու ներկայացել մասնագիտական ժյուրիին:



31․000․000 դրամի վնաս պետության և քաղաքացիների օրինական շահերին

Гала ТВ 

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ու Գավառի բաժնի ծառայողները, համատեղ հետախուզական միջոցառումների արդյունքում, տվյալներ են ձեռք բերել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի նախկին ղեկավարն ու նրա աշխատակազմի ղեկավարը պաշտոնավարման տարիներին ապօրինություններ են կատարել։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հետևյալը։ Նախնական տվյալներով՝ Սարուխանի համայնքապետի... Читать дальше...

Հայկական կինոյի ժառանգության իրավունքները փոխանցվել են Հայֆիլմ կինոստուդիայի իրավահաջորդ հանդիսացող Հայկական ազգային կինոկենտրոնին

Аравот 

ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2005թ-ին հայաստանցի կինոգործիչների, ոլորտի ներկայացուցիչների թողտվության կամ գուցե դյուրահավատ լինելու պատճառով կայացվեց հայկական կինոյի պատմության ամենախայտառակ որոշումներից մեկը. «Հայֆիլմ» կինոստուդիա»-ի ամբողջ գույքային ունեցվածքը, այդ թվում՝ ֆիլմերի օգտագործման հեղինակային իրավունքներն անցան «Արմենիա Ստուդիոս» ընկերությանը: Մասնավոր այդ ընկերությունը 10 տարի շարունակ իր ոչ մասնագիտական նախասիրություններով հայ …

Տեսանյութում երևացող անձին ճանաչողներին ՔԿ-ն խնդրում է ներկայանալ վարույթ

168.am (168 ժամ) 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայից բջջային հեռախոս գողացած անձի ինքնությունը:

Ինչո՞վ է սպառնում Հայաստանին Քոչարյանի գործը. Մարկեդոնով

Аравот 

2008թ. «արյունոտ շաբաթի» պատճառով Հայաստանի նախկին նախագահի հետապնդումը ստեղծել է նախադեպ. նախկինում ոչ ոք չէր համարձակվում մեղադրանք առաջադրել իր նախորդի նկատմամբ։ Իսկ դա կասկածի տակ է դնում հանրապետությունում իշխանության փոխանցումը, ռուսական RBK պարբերականում գրում է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը: Այսօր Հայաստանում աղմկահարույց գործերով որևէ մեկի չես զարմացնի։ Բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորականների, ինչպես նաև նրանց մոտ ազգականների …

Հայտնի են ամենաարագ ինտերնետ կապով երկրները

Tert.am (hy) 

Բրիտանական Cable ծառայությունը, որը գնահատում է ինտերնետ կապի որակը, հրապարակել է ամենաարագ ինտերնետ կապով երկրների ցանկը: Այս մասին հայտնում է Euromag-ը:

Ամենաարագ ինտերնետ կապով երկրների վարկանիշը գլխավորել է Սինգապուրը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Շվեդիան ու Դանիան:

Ցանկի չորրորդ տեղում հայտնվել է Նորվեգիան, որին հետևել են Ռումինիան, Բելգիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգն ու Հունգարիան:

Աղբյուրը մանրամասնում է, որ մասնագետները հավաքել են տվյալները 12 ամիս՝ 200 երկրում և տարածաշրջանում... Читать дальше...

Գ. Գորգիսյանը հրապարակել է տեղեկություններ «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի չարաշահումների վերաբերյալ

Гала ТВ 

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը շարունակում է հրապարակել տեղեկություններ «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում տեղի ունեցող չրաշահումների վերաբերյալ։ Ստորև ներկայացնոում ենք թարմ տեղեկատվություն: Գևորգ Գորգիսյանին տրամադրված տեղեկությունների համաձայն «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից փակվել են հետևյալ կայարանները՝ Մխչյան, Արևիկ, Սոլակ, Այգեվան, Ջաջուռ, Բայանդուր, Սովետական, Արմավիր, Հաղպատ կայարանները, ապամոնտաժվել և վաճառվել են նշված կայարաններին կից երկաթուղային գծեր... Читать дальше...

«Ժոզեն կարող է խոսել՝ ինչ ցանկանում է, ինձ այնքան էլ հետաքրքիր չէ «Մանչեսթեր Յունայթեդը»». Կլոպը՝ Մոուրինիոյի խոսքերի մասին

168.am (168 ժամ) 

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է Ժոզե Մոուրինիոյին, ով ծաղրել էր թանկարժեք տրանսֆերների վերաբերյալ գերմանացու կարծիքի փոփոխությունը:

Մինաս Մինասյանն ազատվել է սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից, Արսեն Գասպարյանը նշանակել՝ վարչապետի գլխավոր խորհրդական

Аравот 

Վարչապետի որոշումը ՄԻՆԱՍ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Մինաս Մինասյանին (լուսանկարում) ազատել սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։   ԱՐՍԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի …

Ինչքանո՞վ են ՀՀ նոր իշխանությունները գիտակցում Ջավախքի ռազմավարական նշանակությունը

Аравот 

Վերջին տասնամյակներում հայկական մամուլում բազմաթիվ վերլուծական հոդվածներ են տպագրվել Սամցխե-Ջավախքի ռազմավարական նշանակության վերաբերյալ։ Բոլորովին գաղտնիք չէ, որ Ջավախքը Հայաստանի եւ Վրաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող շրջան է, որի հանդեպ հավակնություններ ունեն Թուրքիան ու Ադրբեջանը։ Ինչպես Հայաստանի ու Վրաստանի համար, այնպես էլ Թուրքիայի ու Ադրբեջանի համար Ջավախքը այդ պետությունները միմյանց կապող ամենակարճ ճանապարհն է։ Եւ այդ …

Սյունիքի մարզում երկհարկանի անասնագոմ է այրվել

Tert.am (hy) 

Հուլիսի 30-ին՝ ժամը17:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակի վերջնամասում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:00-ին, մարվել՝ 19:10-ին:

Այրվել են քաղաքացի Մ. Վ.-ին պատկանող երկհարկանի անասնագոմը՝ 90 քմ և 170 հակ պահեստավորած անասնակեր:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *