Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июль
2018

Новости за 30.07.2018

Ֆրանսիացի քաղաքապետ. Մոծակներն արգելված են

Ilur  

Ֆրանսիական Բրիոլե քաղաքում մոծակներն արգելվել են, հաղորդում է The Connexion-ը: Տեղի բնակիչներն սկսել են գանգատվել, որ հուլիսի սկզբներին տեղի ունեցած ջրհեղեղներից հետո այդ միջատները շատացել են:...

Հույս ունենք, որ Նիկոլ Փաշինյանը նոր հորիզոն կբացի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններում․ Սելինա Դողան

Tert.am (hy) 

Շատ ուրախ ենք և շնորհակալ՝ լսելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Թուրքիայի խորհրդարանի նախկին հայազգի պատգամավոր, իրավաբան Սելինա Դողանը:

«Հայտնի է, որ Թուրքիան ունի բազմաթիվ խնդիրներ միջազգային հանրության հետ, այդ թվում Միացյալ Նահանգների հետ: Խորհրդարանն այլևս չի գործում, բոլոր ժողովրդավարական ինստիտուտները չեն գործում, չունեն ազդեցություն երկրի քաղաքական գործընթացներում: Ամեն ինչ հիմա կախված է նախագահից... Читать дальше...

Երևանի Լոկոմոտիվը 9:1 հաշվով հաղթել է Արարատ-2-ին

Tert.am (hy) 

Երևանի «Լոկոմոտիվը» ստուգողական խաղում խոշոր 9-1 հաշվով հաղթել է «Արարատ-2»-ին:

«Լոկոմոտիվ»-ի կազմում դուբլի հեղինակ են դարձել Կարապետ Մանուկյանը , Արսեն Հովհաննիսյանը, Արման Հովհաննիսյանը, իսկ մեկական անգամ աչքի են ընկել Դավիթ Բաբայանը, Վարդան Սաֆարյանը և Ռոման Միքաելյանը։

«Արարատ-2»-ի կազմում միակ գոլը հեղինակել է Ալբերտ Զոհրաբյանը։

ՀՀ ՔԿ նախագահն առաջարկել է ստուգումներ կատարել տուն-ինտերնատներում

Гала ТВ 

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում արձանագրված առերևույթ չարաշահումների բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Գրություններ են ուղարկվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ստուգումներ իրականացնելու վերաբերյալ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային […]

Մոսկվայում 3 դուստրերը դանակի մոտ 40 հարվածով սպանել են հորը

Аравот 

Մոսկվայում երեք աղջիկները դանակի մոտ 40 հարվածով սպանել են 57-ամյա հորը, աղջիկները պնդում են, որ դա եղել է ինքնապաշտպանություն: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրը: Անցյալ ուրբաթ Մոսկվայում բնակելի տան աստիճանավանդակում հայտնաբերվել էր բազմաթիվ կտրող-ծակող գործիքով վնասվածքներով տղամարդու դի: Հաջորդ օրը սպանության կասկածանքով ձերբակալվել էին նրա երեք դուստրերը՝ 17, 18 …



Գեղամ Հարությունյանը կարիերան կշարունակի Ղազախստանում

Tert.am (hy) 

«Գանձասար-Կապանի» հարձակվող Գեղամ Հարությունյանը կարիերան կշարունակի Ղազախստանում:

27-ամյա ֆուտբոլիստը ելույթ է ունենալու Կարագանդայի «Շախտյորում»:

Ինչպես հայտնում է ղազախական ակումբը, Հարությունյանը վարձավճարով է հանդես գալու նոր թիմում. վարձակալությունը նախատեսված է 6 ամսով:

Անկախ մտահոգություններից՝ ՀՅԴ-ն նախարարական պորտֆելներից հրաժարվելու մտադրություն չունի

168.am (168 ժամ) 

168.am-ի հետ զրույցում հարցին, թե Դաշնակցությունն ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հանդես չի՞ գալիս, Ա.Համբարձումյանը հորդորեց ևս 1 անգամ ընթերցել հայտարարությունը։

Սիրիական բանակը ոչնչացրել է ԻՊ-ի ամենախոշոր հենակետը Դերաայում

Tert.am (hy) 

Սիրիայի կառավարական զորքերը վերականգնել են վերահսկողությունը Շաջրա բնակավայրում, որն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին ամենախոշոր հենակետերից մեկն է Դերաա նահանգում: Այս մասին РИА Новости-ին տեղեկացրել է սիրիացի հրամանատարներից մեկը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ բանակը գրոհել է բնակավայրը երկու կողմից՝ հյուսիս-արևմուտքից և հյուսիս-արևելքից:

«Սակրավորները սկսել են ազատագրված տարածքի զննումն ու ականազերծումը», - նշել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ ռուս զինվորականները հայտնել... Читать дальше...

Սահմանի բացման ենթաուղերձն ու սպասվող բուն ուղերձը

Аравот 

«Հայաստանը պատրաստ է առանց որեւէ նախապայմանի բացել Թուրքիայի հետ սահմանը»: «Ալ Ջազիրա» հեռուստակայանին տված հարցազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լուրի կամ ավելի ճիշտ խորագրի հավաստիությունը խնդրո առարկա է: Մանավանդ որ սահմանի փակումից ի վեր Երեւանի արտաքին քաղաքականության այս գերակա ուղղությանը վերաբերող խնդրում միշտ ցուցաբերվել է հետեւողականություն` սահմանի փակման ամբողջական պատասխանատվությունը բարդելով Անկարայի …

«Շատ վատ է, երբ մի մեղադրյալ փորձում է մյուս մեղադրյալի մասին վարկաբեկիչ տոնով խոսել». Ռ. Քոչարյանի հայտարարության մասին

Гала ТВ 

«Ես կհորդորեի ցանկացած պաշտոնյայի, ով կհայտնվի կամ հայտնվել է արդեն քրեական հետապնդման մեջ, ուշադիր լինի եւ իր արտահայտություններով չվնասի իր բախտակիցներին, դա լավ բան չի, երբ որ մարդը տալիս է անուններ եւ որակումներ սննդի հետ կապված՝ նկարագրելով, թե սա մանր գործ է, իմ գործը մեծ է… յուրաքանչյուրի համար, յուրաքանչյուրի ընտանիքի եւ մտերիմների համար իր պրոբլեմը […]

Երևանի Արարատը նոր գլխավոր մարզիչ ունի

Tert.am (hy) 

Արմեն Ստեփանյանը նշանակվել է «Արարատի» գլխավոր մարզիչ,- հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Իսպանաբնակ մարզիչը Հայաստան է ժամանանել իր օգնական Գեորգի Մինասովի հետ:

Ստեփանյանը եղել է «Մալագա» ակումբի դուստր թիմի գլխավոր մարզչի օգնականը: Մարզել է իսպանական «Ֆուենխիրոլա»:

Ակումբը շնորհակալություն է հայտնել Արկադի Անդրեասյանին կատարած աշխատանքի համար:
 
Նշվում է, որ Անդրեասյանը շարունակելու է իր գործունեությունը ակումբում՝ աշխատելով ակումբի ենթակառուցվածքում:

Փրկարարները մեկուսացրել են Ամուլսարում բռնկված հրդեհը

Tert.am (hy) 

Հուլիսի 30-ին՝ ժամը 15:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան-«Գյունեյ» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մարվել է ժամը 17:08-ին: Այրվել է մոտ 25 հա խոտածածկ տարածք:

Ժամը 16:14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհը բռնկվել է Վայոց ձորի մարզի Սարավան և Գնդեվազ գյուղերին հարակից Ամուլսար լեռան ստորոտում:

Դեպքի... Читать дальше...

Ոստիկանության բացահայտումը Սարուխանում. 31 մլն դրամի վնաս պետության և քաղաքացիների օրինական շահերին

Hetq  

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ու Գավառի բաժնի ծառայողները, համատեղ հետախուզական միջոցառումների արդյունքում, տվյալներ են ձեռք բերել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի նախկին ղեկավարն ու նրա աշխատակազմի ղեկավարը պաշտոնավարման տարիներին ապօրինություններ են կատարել։

Պարզվել է Սոչիում բռնկված հրդեհի հետևանքով զոհված հայերի ինքնությունը

Tert.am (hy) 

Հուլիսի 30-ին՝ ժամը 11:47-ին, ՌԴ ԱՃԿԿ միջազգային համագործակցության գլխավոր մասնագետից տեղեկություն է ստացվել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որ հուլիսի 30-ին ժամը 05:40-ին (Մոսկվայի ժամանակով) Սոչի քաղաքի Ադլերի շրջանի Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 տանը (2 հարկանի, 300 քմ) բռնկված հրդեհի հետևանքով զոհվել են 8, տուժել՝ 11 քաղաքացի:

Ժամը 12:04-ին կապ է հաստատվել Կրասնոդարի երկրամասի ՃԿԿ ՕՀ-ի հետ. վերջինս հաղորդել է, որ զոհվածներից մեկը՝ ՀՀ քաղաքացի Նիրվարդ... Читать дальше...

Լակազետ. Ի սկզբանե ուրախ եմ եղել Օբամեյանգի տեղափոխության համար

Tert.am (hy) 

«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը հերքել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ լարված հարաբերություններ ունի թիմակից Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ.

«Ես երբեք չեմ ասել, որ Օբամեյանգի «Արսենալ» տեղափոխությունն ինձ համար վատ է: Նման լուրեր միայն մամուլում են եղել: Ինքս ի սկզբանե ուրախ եմ եղել Օբամեյանգի տեղափոխության համար:

Նրան դիտարկում եմ ոչ թե որպես մրցակցի, այլ որպես թիմակցի»,- Լակազետի խոսքը մեջբերել է «Goal»-ը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է Սոչիում հրդեհի հետևանքով զոհված չորս հայերի անունները

168.am (168 ժամ) 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է Սոչի քաղաքի Ադլերի շրջանի տներից մեկում հրդեհի հետևանքով զոհված չորս հայերի անունները. նրանք են՝ Նիրվարդ Հարությունյանը, Նաիրա, Եվա և Աննա Բարսեղյանները:

Ֆրանսիայի խորհրդարանը հաստատել է դպրոցում բջջային հեռախոսների արգելքը

Tert.am (hy) 

Ֆրանսիայի խորհրդարանը վերջնականապես ընդունել է օրենքը, որն ամբողջությամբ արգելում է բջջային հեռախոսներ ու այլ էլեկտրոնային սարքեր օգտագործել կրտսեր ու միջնակարգ դպրոցում: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը:

Նշվում է, որ 2017 թվականին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր նախընտրական արշավում հանդես է եկել բոլոր դպրոցներում բջջային հեռախոսներն արգելելու նախաձեռնությամբ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի մի շարք ուսումնական հաստատություններում արդեն գործում է բջջային հեռախոսներ... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *