Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июль
2018

Новости за 30.07.2018

34.777.000 դրամ կաշառք, 8.045.500 դրամի յուրացում․ կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են բացահայտվել

Гала ТВ 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային գործակալությունների աշխատակիցների և պաշտոնատար անձանց տարաբնույթ չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում: Հուլիսի 25-ից 27-ը վարչության աշխատակիցները համագործակցեցին մայրաքաղաքի և հանրապետության ութ մարզերի տարածքային ստորաբաժանումների հետ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվեց... Читать дальше...

Ինչպես կարձագանքի Ռուսաստանը ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու ՀՀ որոշմանը

168.am (168 ժամ) 

«Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին, թեկուզ շատ փոքր կոնտինգենտով, բացառիկ իրադարձություն է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարը:

Մեր երկրների միջեւ հաստատված փոխվստահությունը հզոր ազդակ է ընդլայնելու մեր կապերը. Արմեն Սարգսյան

Аравот 

Ի պատիվ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի ՝ նախագահ Արմեն Սարգսյանի անունից տրվել է պետական ճաշ Ի պատիվ պետական այցով Հայաստանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի եւ տիկին Լաուրա Մատարելլայի՝ այսօր երեկոյան Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի եւ տիկին Նունե Սարգսյանի անունից տրվել է պետական ճաշ: Նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Սերջիո Մատարելլան հանդես են եկել …

Իոսիֆ Կոբզոնի մամուլի քարտուղարը պատմել է նրա վիճակի մասին

Tert.am (hy) 

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի վիճակը կայուն է: Այս մասին РИА Новости-ին տեղեկացրել է երգչի մամուլի քարտուղար Վարվարա Վինոգրադովան:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Կոբզոնի առողջական վիճակը չի վատթարացել:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Իոսիֆ Կոբզոնը շտապ հոսպիտալացվել է: Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ երգիչն այնքան թույլ է եղել, որ նրան պատգարակի վրա են տեղափոխել: 

Հուլիսի 27-ին Կոբզոնը ծանր վիճակում տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:

Հայտնի է... Читать дальше...



Tesla-ն սերֆինգի տախտակ է պատրաստել (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Tesla ընկերության դիզայն ստուդիան և Lost Surfboards ընկերությունը ներկայացրել են սերֆինգի տախտակների սահմանափակ սերիան: Այս մասին հայտնում է Motor.ru-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ ընդհանուր առմամբ պլանավորվում է պատրաստել 200 սերֆինգի տախտակ: Նորույթի գինը 1.500 դոլար է:

Նշվում է, որ յուրաքանչյուր տախտակ պատրաստվում է անհատապես, ինչի համար պահանջվում է 2-10 շաբաթ:

Հայտնի է, որ ավտոմեքենաներից բացի Tesla ընկերությունը թողարկում է նաև ֆիրմային աքսեսուարներ և հագուստ, ինչպես նաև՝ խաղալիքներ:

Իտալիայի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան

Гала ТВ 

Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան այցելեց Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի գլխավորած պատվիրակությունը: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ Իտալիայի Հանրապետության նախագահը շրջայց կատարեց Մատենադարանի թանգարանային համալիրում և ծանոթացավ հայ ձեռագրական ժառանգությանը: Շրջայցի ավարտին նախագահ Սերջիո Մատարելլան գրառում կատարեց Մատենադարանի նշանավոր այցելուների տպավորությունների գրքում: Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի գլխավորած պատվիրակության... Читать дальше...

Տիգրան Մինասյանը կգոտեմարտի ոսկե մեդալի համար

Аравот 

Հռոմում այսօր մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Պայքարն սկսել են հունահռոմեական ոճայինները: Առաջին օրը մրցագորգ մտած հայաստանցի ըմբիշներից 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը 1/8 եզրափակչից սկսած հերթականությամբ պարտության է մատնել մոլդովացի, շվեյցարացի մրցակիցներին, կիսաեզրափակչում 40 վայրկյանի ընթացքում առավելության հասել թուրք ըմբիշի նկատմամբ եւ վաղը ոսկե մեդալի համար գոտեմարտելու է իտալացի Ջիովաննի Ֆրենիի հետ: Աշոտ …

Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան և ՄԱԿ-ը հուլիսի 31-ին Սոչիում Սիրիայի հարցով կանցկացնեն խորհրդակցություն

168.am (168 ժամ) 

Սոչիում հուլիսի 31-ին կանցկացվի քառակողմ խորհրդակցություն Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի պատվիրակությունների, ինչպես նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի մասնակցությամբ:

Կառավարությունը կդիմի ԱԺ-ին՝ Սևանից ոռոգման նպատակներով նախատեսված 170 մլն խմ ջրից բացի ևս 40-45 մլն խմ ջուր բաց թողնելու համար. Ջրային կոմիտեի փոխնախագահ

Tert.am (hy) 

ՀՀ կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ կդիմի Ազգային ժողովին, որպեսզի Սևանա լճից ոռոգման նպատակներով նախատեսված 170 միլիոն խորանարդ մետր ջրից բացի բաց թողնվի ևս 40-45 մլն խմ ջուր: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կամո Սարգսյանը:   
«Օրենսդրական նախաձեռնություն է, արդեն դիմել ենք կառավարությանը` Սևանից լրացուցիչ հնարավորինս քիչ քանակի՝ 40-45 մլն խմ ջուր, բաց թողնելու համար, իսկ արդյունքն արդեն ԱԺ-ն կորոշի»,-ասաց նա՝ նշելով, որ Սևանի մասին օրենքի համաձայն՝... Читать дальше...

«Մեսսիի և Ռոնալդուի միջև ես միշտ ընտրում եմ Մեսսիին, առանց կասկածի». Սիմեոնե

168.am (168 ժամ) 

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիի հասցեին հնչեցրած քննադատական խոսքերն այն բանից հետո, երբ արգենտինացիները դուրս են մնացել 2018 թ. Աշխարհի գավաթի խաղարկությունից:

Իտալացիներն ու ինդոնեզացիները՝ Երևանում, տնտեսական քննարկումներ, քաղաքական գնահատական և այլն. հուլիսի 30-ի ամփոփումը

Гала ТВ 

Օրվա հյուրընկալությունները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով երկօրյա պետական այցով Հայաստան է ժամանել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան՝ դստեր՝ Լաուրա Մատարելայի հետ: Նրա գլխավորած պատվիրակության կազմում են Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, պաշտոնատար այլ անձինք:   Իսկ ԱԺ-ն հյուրընկալեց Ինդոնեզիայի Հանրապետության Խորհրդատվական ժողովի փոխնախագահ Մահյուդինի գլխավորած պատվիրակությանը: Վերջինիս ընդունեց ՀՀ […]

Ողբերգություն Մոսկվայում. ինչո՞ւ են 3 դուստրերը 40 հարվածով սպանել Միխայիլ Խաչատուրյանին

Аравот 

Նոր մանրամասներ են հայտնի դարձել հուլիսի 27-ին Մոսկվայում կատարված դաժան սպանությունից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը մոտ 40 հարված է ստացել և սպանվել սեփական դուստրերի կողմից: Ռուսական մամուլը սեփական աղբյուրների վրա հիմնվելով փորձել է տեղեկություն հավաքել կատարված ողբերգությունից: «Հանցանքի վայրում աշխատանքների ընթացքում մասնագետները պարզել են, որ 11-րդ դասարանի 17-ամյա աշակերտուհի Մարիա …

Չինաստանում տարվա սկզբից 36 հազար պաշտոնյա պատժվել է վատնողության համար

Tert.am (hy) 

Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը տարվա սկզբից պատժել է ավելի քան 36 հազար պաշտոնյայի՝ վատնողության համար: Այս մասին ասվում է կուսակցության զեկույցում, հաղորդում է РИА Новости-ն:

Նշվում է, որ 2012 թվականի դեկտեմբերի սկզբին Չինաստանի իշխանությունները պահվածքի «ութ կանոն» են սահմանել, որոնք ուղղված են բյուրոկրատիան ու վատնողությունը, ինչպես նաև անցանկալի վարքագիծը վերացնելուն:

Աղբյուրը մանրամասնում է, որ հրապարակված զեկույցում «ութ կանոնների» ամենատարածված խախտումներն են պարգևավճարների չթույլատրված տրամադրումը... Читать дальше...

Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձվել

Аравот 

Հուլիսի 30-ին, ժամը 17:47-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևանա լճի «Օրսետտո» լողափում ջրափրկարարները նկատել են խեղդվող քաղաքացու: Ժամը 17:48-ին հանրային առաջին լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ջրից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի: Քաղաքացիների ուժերով ջրահեղձված տեղափոխվել է Սևանի ԲԿ: Պարզվել է, որ ջրահեղձվածը Մեծամոր քաղաքի բնակիչ Ն. Ն.-ն  է ( 2001թ): ԱԻՆ





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *