Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2018

Новости за 02.10.2018

«Հրապարակ». Արտակ Զեյնալյանը  հրաժարական կտա. որոշումը կայացվել է «Հանրապետություն» կուսակցությունում

Tert.am (hy) 

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ունեինք, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել։ Որոշումը կայացվել է «Հանրապետություն» կուսակցությունում, որի ներկայացուցիչն է նա։ Ավելի ճիշտ՝ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է Զեյնալյանի հետ քննարկել իրավիճակը՝ ասելով, որ հրաժարականը կլինի ստեղծված իրավիճակից լավագույն լուծումը։ Քանի որ Նիկոլ Փաշինյանի համար իրենք իրականում ոչ թե դաշնակիցներ են, այլև հակառակորդներ, դրա ապացույցը «սևերի» ճամբարում իրենց տեղավորելն էր... Читать дальше...

Երևանում և 3 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Tert.am (hy) 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս.թ. հոկտեմբերի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքի՝

10։00-16։00 Մելիքյան փ. 13-17 շենքերը, Թբիլիսյան խճ. 26/5 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մամիկոնյանց փ, 34ա, 34գ, 36/1, 36/2 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Այգեձոր փ. 74, 76, 78ա, 78/1 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավթաշեն 4-րդ թաղ. Читать дальше...

Ինդոնեզիայում ցունամիի հետևանքով ավերված տաճարի փլատակների տակ 34 երեխայի դի է հայտնաբերվել

Tert.am (hy) 

Ինդոնեզական Սուլավեսի կղզում ցունամիի հետևանքով ավերված տաճարի փլատակների տակ առնվազն 34 երեխայի դի է հայտնաբերվել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Известия»-ն, հայտնել է Կարմիր Խաչի մամուլի քարտուղար Ալիա Արիանին:

Արիանիի խոսքով՝ տարերային աղետը վրա է հասել, երբ երեխաները գտնվել են քրիստոնեական ճամբարում:

Ինչպես նշում է The Guardian-ը, զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ ճամբարում աղետի պահին գտնվել է 86 երեխա: Ներկա պահի դրությամբ որոնողական աշխատանքները շարունակվում են, սակայն... Читать дальше...

ՄԱԿ-ը Գազայի հատվածից դուրս է բերել իր աշխատակիցների մի մասին՝ անվտանգության նկատառումներով

Tert.am (hy) 

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը (ՄԱՕԱԳ) Գազայի հատվածից դուրս է բերել իր օտարերկրյա աշխատակիցների մի մասին՝ անհանգստանալով նրանց անվտանության համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Ադնան Աբու Հասանին:

Աշխատակիցները տեղափոխվել են հարևան Իսրայել, ինչը պայմանավորված է եղել ֆինանսական ճգնաժամի պատճառով ՄԱՕԱԳ-ում աշխատանքից ազատված պաղեստինցի աշխատակիցների բողոքի ակցիաներով:

Հաղորդվում է... Читать дальше...



Փրկարարները մարել են վագոն-տնակում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

Tert.am (hy) 

Հոկտեմբերի 1-ին, ժամը 13:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մետաղագործների փողոցի թիվ 5/15 հասցեում գտնվող վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:04-ին, մարվել՝ 14:48-ին: Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը (մոտ 27 քմ):

Նյու Յորքի օդանավակայանում թռիչքի պատրաստվող ինքնաթիռ է այրվել (տեսանյութ)

Tert.am (hy) 

Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում Delta ավիաընկերության ինքնաթիռներից մեկը սկսել է այրվել: Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով New York Post-ին, միջդեպը տեղի է ունեցել երկուշաբթի՝ հոկտեմբերի 1-ին: Ինքնաթիռը պետք է մեկներ Նյու Յորքից Գանայի մայրաքաղաք Աքրա, սակայն հրդեհի պատճառով չվերթը չեղարկվել է:

Հայտնի է, որ ինքնաթիռը պատրաստվում էր դուրս գալ թռիչքուղի, սակայն գերտաքացման պատճառով դրա արգելակները բռնկվել են ու սկսել այրվել: Ոստիկանության հրապարակված տեսանյությում երևում է... Читать дальше...

Ինդոնեզիայի ափերի մոտ 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Tert.am (hy) 

Ինդոնեզիայի ափերի մոտ կրկին երկրաշարժ է տեղի ունեցել: 5.9 մագնիտուդ ուժգնությամբ հերթական երկրաշարժը գրանցվել է Նգգոնգի քաղաքից 37 կմ հարավ: Այս մասին հաղորդում է Life.ru-ն՝ ԱՄՆ երկրաբանական ծառայությանը հղումով:

Երկրաշարժի օջախը գտնվել է 10.6 կմ խորության վրա: Զոհերի, տուժածների կամ ավերածությունների մասին առայժմ որևէ տեղեկություն չի հաղորդվել: Ցունամիի վտանգ չկա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ սեպտեմբերի 28-ին ինդոնեզական Սուլավեսի կղզում գրանցվել է 7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ... Читать дальше...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան

Tert.am (hy) 

Հոկտեմբերի 1-ին, ժամը 20:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Պարզ լիճ» հանգստի գոտի տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, տուժածներ չկան: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ուղղել են «ՎԱԶ 21-014» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Ե., ծնված 1996 թ.) և դուրս բերել երթևեկելի հատված:

ԱՄՆ-ը չի շտապում վերականգնել Չինաստանի հետ առևտրային բանակցությունները

Tert.am (hy) 

Միացյալ Նահանգները չի շտապում վերականգնել Չինաստանի հետ առևտրային բանակցությունները: Այս մասին Fox News հեռուստաալիքին տված իր հարցազրույցում հայտարարել ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

«Նախագահը (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափը- Tert.am) շատ հստակ է արտահայտվել: Վերջերս սահմանված մաքսատուրքերի մասին մենք վաղուց ենք նախազգուշացրել՝ դեռ ամռանը: Նախագահը պարզ ասել է, իսկ տնտեսական խումբը լիովին կիսում է նրա կարծիքն այն մասին, որ մենք չենք հետաձգի մաքսատուրքերի սահմանման գործընթացը միայն (Պեկինի- Tert.am) խոստումների համար... Читать дальше...

Կապանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Tert.am (hy) 

Հոկտեմբերի 1-ին, ժամը 17:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 19 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ներսում հայտնաբերել Ա. Բ.-ի (ծնված 1965 թ.) դին:

Մեքսիկական երկու քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել մոտեցող փոթորկի պատճառով

Tert.am (hy) 

Մեքսիկական Ստորին Կալֆոռնիա նահանգի քաղաքներից երկուսում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել մոտեցող «Ռոսա» տրոպիկական փոթորկի պատճառով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի Քաղաքացիական անվտանգության ազգային ծառայությանը:

Նշվում է, որ արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Էնսենդա և Մեքսիկալի քաղաքներում, ուստի այժմ արտակարգ իրավիճակների դեպքում դրանք իրավունք ունեն օտվելու հատուկ օգնության ֆոնդից:

Ավելի վաղ դեպի Մեքսիկա շարժվող «Ռոսան» Խաղաղ օվկիանոսում էլ ավելի... Читать дальше...

Instagram-ի հիմնադիրները ներկայացրել են ընկերության նոր գլխավոր տնօրենին

Tert.am (hy) 

Instagram սոցիալական ցանցի հիմնադիրներ Քևին Սիսթրոմն ու Մայք Կրեյգերը ներկայացրել են սոցցանցի նոր գլխավոր տնօրենին՝ Ադամ Մոսերիին: Այս մասին ասված է սոցցանցի տեղեկատվական կենտրոնի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Նշվում է, որ Մոսերին նախկինում աշխատել է Facebook ընկերությունում, որին էլ 2012 թվականից պատկանում է Instagram-ը: Իր կարիերայի սկզբում նա դիզայներ է եղել, որից հետո աշխատել է սոցցանցի լրահոսի աշխատանքի մեխանիզմների վրա:

Հայտնի է, որ Մոսերին ղեկավարելու է ընկերության բիզնեսը... Читать дальше...

Կայացավ Փաշինյան-Բաղդասարյան առաջին հանդիպումը

Ilur  

Այսօր երեկոյան «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի բացօթյա սրճարանում` արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ քաաղաքական քննարկումների շրջանակներում, տեցի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյան...

Իսպանիայի ափերի մոտ ավելի քան 450 ներգաղթյալ է փրկվել

Tert.am (hy) 

Իսպանիայի ծովային որոնողա-փրկարարական ծառայությունը երկուշաբթի ծովային ճանապարհով Եվրոպա հասնել փորձող առնվանզն 458 փախստականի է փրկել, գրում է ТАСС-ը:

Փրկարարական ծառայության տվյալներով՝ Ալբորան ծովում հայտնաբերվել է 310 ապօրինի ներգաղթյալ, իսկ Ջիբրալթարի նեղուցում՝ ևս 148 մարդ:

2015 թվականին Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի որոշ պետություններում հակամարտությունների ակտիվացման պատճառով կտրուկ աճել է Եվրոպա հասնել փորձող փախստականների թիվը, իսկ նրանց ԵՄ հասցնելու հիմնական... Читать дальше...

Էյֆելյան աշտարակը ոսկեգույն լուսավորում է ստացել՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի

Tert.am (hy) 

Փարիզի խորհրդանիշ հանդիսացող Էյֆելյան աշտարակը ստացել է արտասովոր՝ ոսկեգույն լուսավորում՝ ի հիշատակ աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի: Փարիզի իշխանությունները որոշել են փոխել աշխատակի լուսավորումն, իսկ քաղաքի կենտրոնում հնչելու է Ազնավուրի ձայնը:

«Այսօր երեկոյան 21:30-ին (երևանյան ժամանակով 23:30-ին) Փարիզը կհարգի Շառլ Ազնավուրի հիշատակը: Իենայի կամրջին կհնչեն նրա ամենագեղեցիկ երգերը, նրա դիմանկարները կհայտնվեն մեծ էկրաններին: Էյֆելյան աշտարակի լուսավորումը կլինի ոսկեգույն»,-... Читать дальше...

Բարսելոնայում բողոքի ցույցերին մասնակցել է 180 հազար մարդ. ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել

Tert.am (hy) 

Հոկտեմբերի 1-ի երեկոյան Բարսելոնայում անցկացվող բողոքի ցույցերին ու ակցիաներին մասնակցողների թիվը հասել է 180 հազարի: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով քաղաքի ոստիկանությանը:

Նշվում է, որ «Վերականգնենք հոկտեմբերի 1-ը» կարգախոսով անցկացվող երթը սկսվել է Կատալոնիայի հրապարակից, որից հետո ցուցարարները շարժվել են դեպի  խորհրդարանի շենքը, որտեղ էլ Կատալոնիայի ժեներալիտետի ղեկավարին՝ Կիմ Տորաին ու խորհրդարանի խոսնակին են հանձնել քվեատուփեր՝ պահանջելով ավարտին հասցնել մեկ տարի... Читать дальше...

Նեթանյահուն հայտարարել է, որ Լիբանանի կառավարությունը պաշտպանում է «Հեզբոլահ» շարժումը

Tert.am (hy) 

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Լիբանանի կառավարությունը զոհաբերում է իր քաղաքացիների բարեկեցությունը՝ աջակցելով «Հեզբոլահ» շարժմանը: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել՝ մեկնաբանելով Լիբանանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ջեբրան Բասիլի հայտարարությունն այն մասին, որ Բեյրութի միջազգային օդանավակայանի տարածքում «Հեզբոլահի» հրթիռներ չկան, գրում է ТАСС-ը:

«Ցավալի է այն փաստը, որ Լիբանանի կառավարությունը զոհաբերել է իր քաղաքացիների բարեկեցությունը՝ պաշտպանելով «Հեզբոլահ» շարժումը... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *