Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2018

Новости за 02.10.2018

2019 թ-ի բյուջեով նախատեսված հատկացումներով ՊՆ-ը ձեռք կբերի հարձակվողական, գերճշգրիտ, հեռահար միջոցներ. Ա. Հովհաննիսյան (տեսանյութ)

Tert.am (hy) 

2019 թ-ի պետական բյուջեի նախագծի համաձայն՝ գալիք տարի Պաշտպանության նախարարությանը հատկացվելու է 256,4 միլիարդ դրամ՝ այսինքն՝ 528,7 միլիոն դոլար: 2018 թ-ի բյուջեի համեմատ աճը կազմում է 13,6%:

Tert.am-ի հետ զրույցում պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ մարտահրավերներից, անհարժեշտությունից ելնելով՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշում է կայացրել ավելացնել ֆինանսավորումը, ինչը նշանակում է, որ ունենալու ենք անվտանգության միջոցառումների առավել բարելաված ցուցանիշներ` բոլոր ուղղություններով... Читать дальше...

«Նախագծին կողմ քվեարկած ուժերը ԱԺ լուծարմանը դեմ չեն, պետք չէ ժողովրդին ապակողմնորոշել». Արմեն Ռուստամյան

168.am (168 ժամ) 

«Մենք խոչընդոտում ենք այդ օրենքով, որ հակասահմանադրական ճանապարհով լուծարումը տեղի չունենա, սա է հարցը։ Հիմա թող որևէ մեկը գա, տրամաբանված, նստենք, էս հարցով բանավիճենք»:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվում է երկրում տեղի ունեցող հավաքների դիտարկում

Гала ТВ 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում տեղի ունեցող հավաքների դիտարկում: Այս պահին հավաքների բոլոր մասնակիցներին խնդրում եմ ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն ու զսպվածություն, ցանկացած իրավիճակում զերծ մնալ որևէ տեսակի բռնությունից: Ըստ իրադարձությունների ու դրանց դիտարկման ընթացքի՝ Մարդու իրավունքներրի պաշտպանը հանդես կգա անհրաժեշտ հայտարարություններով: Բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավունքի գերակայության […]

Վարչապետը գնում է ԱԺ՝ բանակցելու խմբակցությունների հետ

Azatutyun.am 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ գնում է Ազգային ժողով՝ բանակցելու խորհրդարանական խմբակցությունների հետ: Հանրահավաքի ժամանակ նա հրապարակեց իր սցենարը, ըստ որի՝ հրաժարական է տալու վարչապետի պաշտոնից, և Ազգային ժողովի կողմից երկու անգամ վարչապետ չընտրվելու դեպքում, համաձայն Սահմանադրության, խորհրդարանը լուծարվում է և անցկացվում են արտահերթ ընտրություններ:



Ազգային ժողովում ավարտվեցին Փաշինյան-խորհրդարանական ուժեր բանակցությունները (տեսանյութ, լուսանկարներ)

Tert.am (hy) 

01։00

Ազգային ժողովում ավարտվեցին Փաշինյան-խորհրդարանական ուժեր բանակցությունները:

ՀՀ վարչապետն ասաց, որ բանակցությունների մասին կխոսի դրսում, միայն նշեց, որ բանակցությունները նորմալ են ընթացել.«Այս խոսակցությունը քաղաքական կուլտուրայի առումով է կարևոր, որովհետև նստեցինք, խոսեցինք, շատ նորմալ մթնոլորտ էր, ինձ համար դա կարևոր է»:

Читать дальше...

Ազգային ժողովում շարունակվում են Փաշինյան-խորհրդարանական ուժեր բանակցությունները ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ (տեսանյութ, լուսանկարներ)

Tert.am (hy) 

00։05 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի աշխատասենյակում բանակցություններ է վարում խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Միաժամանակ, վարչապետի կոչով Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հավաքված ցուցարարները ԳԱԱ-ի մոտ վարչապետին լսելուց հետո նրան ուղեկցեցին ԱԺ: Բողոքի ակցիայի մասնակիցները Ազգային ժողովի բակում շարունակում են սպասել Նիկոլ Փաշինյանին:

23։05

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կբանակցի խորհրդարանական... Читать дальше...

Պետք է համաձայնության գանք, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն և իմ հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու չառաջադրվի. Ն. Փաշինյանը բանակցում է խորհրդարանում (տեսանյութ, լուսանկարներ)

Tert.am (hy) 

23։05

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կբանակցի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ կփորձի իմանալ գործընկերների տեսակետը, թե ինչպես պետք է հաղթահարեն ստեղծված իրավիճակը:

Հարցին, թե ինչպես է պատկերացնում հանգուցալուծումը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Պատկերացնում եմ, որ մենք համաձայնության կգանք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, ես հրաժարական կտամ, և իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրի՝ պարզապես մարդկանց չգրգռելու համար... Читать дальше...

Ցուցարարները մուտք են գործել ԱԺ տարածք. վարչապետը խորհրդարանի շենքում է (լուսանկարներ)

Tert.am (hy) 

22։25

Վարչապետ Փաշինյանը բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց, որ գնալու է Ազգային ժողովի շենք, որպեսզի ստեղծված իրավիճակի շուրջ բանակցի այնտեղ գտնվող պատգամավորների հետ և ցուցարարներին խնդրեց չմտնել Ազգային ժողովի շենք, սակայն քաղաքացիները Դեմիրճյան մուտքից մտան Ազգային ժողովի տարածք:

Վարչապետը մուտք է գործել բանակցելու խորհրդարանում գտնվող խմբակցությունների հետ: Նրան ուղեկցում են երկրի առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, նախարարներ:

------------------

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բողոքի ակցիայի ընթացքում ասաց... Читать дальше...

Հարի Քեյն. Ցանկանում եմ օրերից մի օր հավասարվել Մեսսիին

Tert.am (hy) 

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը Չեմպիոնների լիգայի խաղարկության երկրորդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ խոստովանել է, որ կցանկանար խփել այնքան գոլ, որքան խփել է Լիոնել Մեսսին: 

Читать дальше...

Ովքեր են կողմ քվեարկել «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին (լուսանկարներ)

Tert.am (hy) 

«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀԿ-ական մի քանի պատգամավորների հեղինակած «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին կողմ քվեարկած պատգամավորների ցուցակը:

Հիշեցնենք, որ խորհրդարանն այսօր ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։

Նշենք, որ ընդունված նախագծով խորհրդարանի չկայացած նիստը համարվում է ոչ թե տեղի չունեցած, այլ ընդհատված նիստ... Читать дальше...

Վարչապետի հերթական լայվը: Իրականությունն ու շոուն

168.am (168 ժամ) 

Երեկ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական լայվը նվիրված էր երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրում կառավարության կատարած փոփոխություններին, հիպոթեքային վարկերի տոկոսների նվազեցմանը և հարակից թեմաներին:

Փաշինյանը աշխատանքից ազատեց մինչ այդ հրաժարական տված կառավարության անդամներին

168.am (168 ժամ) 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզերի բնակիչներին կոչ արեց ի նշան համերաշխության, դուրս գալ իրենց քաղաքների ու գյուղերի հրապարակներ և պահանջել՝ անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ:

Փաշինյան․ Կառավարությունում ԲՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչները կազատվեն աշխատանքից

Azatutyun.am 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի երեկոյան Բաղրամյան պողոտայում հրավիրած հանրահավաքում հայտարարեց, որ կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչները կազատվեն աշխատանքից: Իր նման որոշումը նա հիմնավորեց Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում վիճահարույց փոփոխությունների հարցով «Ծառուկյան» և ՀՅ Դաշնակցություն խմբակցությունների պատգամավորների քվեարկությամբ: Այդ փոփոխությունները, հիշեցնենք, այսօր երեկոյան ընդունվեցին 67 կողմ ձայներով:

Եթե ցույցի մեջ կանգնած կտեսնեք ՀՀԿ-ական պատգամավորի՝ ուղղակի ժպտացեք. Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացիներին

168.am (168 ժամ) 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց՝ եթե իրենց կողքին տեսնեն Հանրապետական կուսակցության որևէ պատգամավորի՝ պարզապես ժպտան:

«Վերջին շրջանում արել եմ ամեն բան, որ Ազգային ժողովում լինի երկխոսություն». Բաբլոյան

Armeniasputnik.am 

Բաբլոյանը հիշեցրել է, որ հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հայտարարությամբ են հանդես եկել, որում մի քանի կետով ու խաղաղ ձևով ներկայացված են ժողովրդավարական ամբողջ մոտեցումները:

Անկանխատեսելի իրավիճակից դուրս գալու միակ ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են

Гала ТВ 

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը գտնում է, որ հանրապետությունում ստեղծված ոչ կայուն ու անկանխատեսելի իրավիճակից դուրս գալու միակ ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, ուստի ՍԴՀԿ-ն իր լիարժեք համաձայնությունն ու աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետի կողմից նախաձեռնվող արտահերթ խորհրադարանական ընտրությունների գաղափարին։  Միևնույն ժամանակ կոչ ենք անում այլ քաղաքական ուժերին չխոչընդոտել երկրում տեղի ունեցող փոփոխությունների բնական հունին և […]





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *