Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2018

Новости за 26.10.2018

Հայ մասնագետները պարգևատրվել են «Տարվա հայտնություն 2018» ռուսական 8-րդ մրցանակաբաշխությանը

Tert.am (hy) 

Մոսկվայում կայացել է «Տարվա հայտնություն 2018» 8-րդ ռուսական ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ժամանակ պարգևատրվել են ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչները:

Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան», մրցանակաբաշխության ժամանակ արձանիկներ են ստացել նաև առողջապահության և գեղեցկության ոլորտը ներկայացնող հայ մասնագետները:

«Ատամնաբուժության զարգացման գործում ավանդի համար» անվանակարգում «Տարվա հայտնություն» մրցանակին արժանացել է Մոսկվայում աշխատող ատամնաբույժ Լիանա Դավիդյանը, իսկ «Տարվա... Читать дальше...

Առուշ Առուշանյան. Լիսկան էդքան չկար, որ կարար սյունեցուն ծեծեր եւ ինքը անպատիժ մնար. armtimes.com

Аравот 

Նման մահկանացու գոյություն չունի, որ գորիսեցու ուժեղ կամքին հակառակ ինչ-որ բան է արել ու մարսել է, չկա նման բան, երբեք չի եղել եւ չի էլ կարող լինել եւ լիսկայանմանները առհասարակ ոչ էլ կարող են նման բան...:

Շուշան Դոյդոյանը՝ ՏԱ օրենքի և նոր կառավարության մասին

Аравот 

Հետհեղափոխական Հայաստանում տեղեկատվության ազատության թեմայով Aravot.am-ը զրուցեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ՝ Շուշան Դոյդոյանի հետ։ -Նոր կառավարության ձևավորումից հետո ի՞նչ է փոխվել ինֆորմացիայի ազատության դաշտում։ -Քանի որ նոր կառավարության ձևավորումից հետո գրեթե բոլոր կառույցներում հասարակայնության և մամուլի հետ աշխատող հիմնական պաշտոնական կազմը փոխվեց, դրա հետևանքով առաջ եկավ մի իրավիճակ, երբ այս հաստիքները համալրած նոր աշխատակիցները …

Ջոնի Դեփը չի նկարահանվի «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի հաջորդ մասում

Tert.am (hy) 

«Դիսնեյ» ընկերությունը վերջերս հայտնել էր, որ բանակցություններ է վարում «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի համար շարունակություն թողարկելու մասին, որում, ինչպես հաղորդվում է, չի նկարահանվի Ջոնի Դեփը:

Ինչպես հայտնում է The Independent-ը, ֆիլմաշարի սցենարիստ Ստյուարտ Բիտտին հաստատել է, որ Դեփի ժամանակները «Ջեք Ճնճղուկի» դերում անցել են:

«Կարծում եմ՝ նա մեծ աշխատանք է կատարել: Անշուշտ, այդ կերպարն իր սեփականն է դարձրել, որն էլ նրան ամենամեծ հռչակն է բերել: Դա հոյակապ էր նրա համար և հոյակապ էր մեզ համար... Читать дальше...

«Չկա տուրիստ, որ Գյումրի գալով՝ իր հետ չեչիլ պանիր չտանի»․ Վարդան Սրտաշյան

Аравот 

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու պատմական կենտրոնում՝ «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում գործող «Սրտաշյան հյուրատան» հիմնադիր Վարդան Սրտաշյանը, թվարկելով Գյումրու առավելությունները տուրիզմի զարգացման գործում, նշեց, որ Գյումրվա ճաշատեսակները յուրահատուկ բրենդ կարող են դառնալ տուրիստի համար։ «Տեղի սնունդը շատ գրավիչ է տուրիստների համար, երբ ես իմ տուրիստներին քյալլա եմ հյուրասիրում, սկզբում շատ են վախենում համտեսել, բայց հետո չեք պատկերացնի …



Ըմբշամարտի ԱԱ. Մաքսիմ Մանուկյանը՝ բրոնզե մեդալակիր

Гала ТВ 

Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր 55 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում պարտություն կրեց Նորայր Հախոյանը: 82 կգ քաշային կարգում, սակայն, բրոնզե մեդալ կարողացավ նվաճել Մաքսիմ Մանուկյանը: Մեր ըմբիշը վճռորոշ գոտեմարտում հաղթանակ տոնեց իրանցի Սայեդ Մորադ Աբդվալիի նկատմամբ՝ հաղթելով 4;1 հաշվով; Մանուկյանը առաջին մեդալն է բերում Հայաստանի հավաքականին աշխարհի առաջնության ժամանակ:   […]

Վարազդատ Լալայանը հերթական արծաթե մեդալը բերեց Հայաստանին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Аравот 

Հայաստանի երիտասարդ ծանրորդներն Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում օրն ավարտեցին հերթական մեդալով: 20 տարեկանների պայքարում +105 կգ քաշային Վարազդատ Լալայանը երեք արծաթե մեդալ նվաճեց՝ պոկում՝ 184 կգ, հրում՝ 222 կգ, երկամարտում՝ 406 կգ: Այսօր Զամոշչ քաղաքում Հայաստանի հավաքականից մրցահարթակ մտավ չորս ծանրորդ: Արփինե Դալալյանը եւ Վարազդատ Լալայանը դարձան Եվրոպայի փոխչեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր, իսկ …

Աստղագետներն անբացատրելի ազդանշան են ստացել տիեզերքից

Tert.am (hy) 

Ռադիոաստղագիտական հետազոտությունների միջազգային կենտրոնի մասնագետներն անբացատրելի ազդանշան են որսացել տիեզերքից:

Ինչպես տեղեկացնում է Science Alert-ը, ընդունված ազդանշանը, որն ստացվել է Ծիր կաթինի խորքերից, եկել է Լուսնից: Այն ֆիքսել են նաև ցամաքային կայանները: Գիտնականների կարծիքներն ընդունված ազդանշանի վերաբերյալ կիսվել են:

Նրանց մի մասը կարծում է, որ տիեզերական լուսարձակումը հանդիսանում է Մեծ պայթյունի «արձագանքը»: Մասնագետների մյուս մասն էլ կարծում է, որ ազդանշանն արհեստականորեն... Читать дальше...

Մաքսիմ Մանուկյանը աշխարհի ոսկին փոխեց բրոնզով

Аравот 

Բուդապեշտում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում առաջին օրը մրցագորգ մտած Հայաստանի ներկայացուցիչներից այսօր միայն 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանին հաջողվեց մեդալ նվաճել: Աշխարհի արդեն նախկին չեմպիոնը երրորդ տեղի համար գոտեմարտում դժվար պայքարում կարողացավ հաղթել իրանցի Սայեդ Մորադ Աբդիվալիին ու բրոնզե մեդալ նվաճեց: Իսկ մինչ այդ, նույնպիսի հնարավորություն ստացած 55 կգ քաշային Նորայր Հախոյանը չկարողացավ …

Բանակից խուսափելը դժվարացել է. ո՞վ է խանգարում «հանճարեղ խորամանկություններին»

Armeniasputnik.am 

Ըստ էության մարդկանց առաջ չպետք է այնպիսի հարց ծագի` ծառայել, թե ոչ։ Կան օրենքներ, որոնք կանոնակարգում են բոլոր այդ հարցերը, դրանց պետք է հետևել։ Բայց դա տեսականորեն, իսկ գործնականում, ինչպես բոլորը գիտեն, շատերը փորձում են շրջանցել այդ օրենքները։

Բանակից խուսափելը դժվարացել է. ո՞վ է խոչընդոտում «հանճարեղ խորամանկություններին»

Armeniasputnik.am 

Ըստ էության մարդկանց առաջ չպետք է այնպիսի հարց ծագի` ծառայել, թե ոչ։ Կան օրենքներ, որոնք կանոնակարգում են բոլոր այդ հարցերը, դրանց պետք է հետևել։ Բայց դա տեսականորեն, իսկ գործնականում, ինչպես բոլորը գիտեն, շատերը փորձում են շրջանցել այդ օրենքները։

«Ծովից ծով» Հայաստանի քարտեզը իրարանցում է առաջացրել Թուրքիայում. ermenihaber.am

Аравот 

Գերմանիայի Հայոց թեմի կողմից Քյոլն քաղաքում կազմակերպված միջոցառման ժամանակ մեծ էկրանին ցուցադրված քարտեզը իրարանցում է առաջացրել թուրքական լրատվամիջոցներում։ Բանն այն է, որ քարտեզի վրա Հայաստանը ներկայացվել է պատմական Հայաստանի սահմաններով, որը ներառում է ներկայիս Թուրքիայի արևելյան նահանգները: Թուրքական աղբյուրի զայրույթն է առաջացրել այն փաստը, որ գերմանացի քաղաքական շրջանակներն  որևէ մեկնաբանություն չեն արել այդ քարտեզի վերաբերյալ։ …

Ամերիկյան հյուրընկալության արձագանքներ, նախընտրական տրամադրություններ, սակագնային կրքեր. հոկտեմբերի 26-ի ամփոփումը

Гала ТВ 

Քաղաքական  շրջանակները շարունակեցին գնահատականներ հնչեցնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցի վերաբերյալ: Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն  այն կարծիքը  հայտնեց, որ Բոլթոնը բաց տեքստով ասաց է, որ տարածաշրջանի  խնդիրների լուծումը, ինչպես նաև կայունության ամրապնդումը  կարող է զարգանալ կոռուպցիայի դեմ պայքարով, ժողովրդավարության հաստատմամբ:  «Նրա խոսքից կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ն ասում է՝ […]

Սիմֆերապոլի օդանավակայանը կարող են անվանել Հովաննես Այվազովսկու պատվին

Tert.am (hy) 

Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը մասնակցել է ռուսական օդանավակայաններն անվանակոչելու համար հայտնի ռուս գործիչների անուների ընտրության քվեարկությանը:

Ինչպես հայտնում է aviaport.ru-ն, Աքսյոնովը քվեարկել է Սիմֆերապոլի օդանավակայանը Հովաննես Այվազովսկու պատվին անվանելու համար: «Իմ կարծիքով՝ Այվազովսկու կերպարը խորհրդանշական է բազմազգ Ղրիմի համար: Համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչը փառք է բերել Ռուսաստանին և շատ բան է արել մեր թերակղզու համար: Բացի այդ, սիմֆերապոլյան օդանավակայանի ճարտարպետությունն ու անվանումը՝ «Ղրիմյան ալիք»... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *