Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2018

Новости за 26.10.2018

Այս երկրի ապագան կարող է նույնքան հագեցած լինել, որքան անցյալն է. New York Times-ի անդրադարձը Հայաստանի հարուստ պատմությանը

168.am (168 ժամ) 

Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը Նյու Յորքի Մետրոպոլիտենի թանգարանում «Արմենիա!» խորագիրը կրող հայկական ցուցադրության լույսի ներքո  ծավալուն հոդվածով անդրադարձ է  կատարել Հայաստանի պատմությանը, ներկային և ապագայի հեռանկարներին:

ՊՆ-ին անորակ ապրանք մատակարարած ընկերությունները ՀՀ-ին պատճառած վնասը փոխհատուցել են

Гала ТВ 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի կողմից հայտնած տվյալների և տրամադրված փաստաթղթային հիմքերի հիման վրա  նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում 2018 թվականի օգոստոսի 6-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով յուրացում)։ Քրեական գործով պարզված նախնական տվյալների համաձայն՝ […]

Երևանի մի շարք փողոցներում 10 բալանոց խցանումներ են

Tert.am (hy) 

Երևանի մի շարք փողոցներում, տեղական ժամանակով, ժամը 19:50-ի դրությամբ, 10 բալանոց (երթևեկության արագությունը՝ մինչև 3 կմ/ժամ) խցանումներ են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ըստ yandex.ru/maps-ի, 10 բալանոց խցանումներ են, մասնավորապես, Մաշտոցի պողոտայում՝ Կորյունի փողոցից Թումանյան փողոց հատվածում, Սայաթ-Նովայի պողոտայում, Մոսկովյան փողոցում, Կորյունի փողոցում, Թումանյան փողոցի՝ մինչև Թումանյան փողոց հատվածում:

10 բալանոց խցանումներ են նաև Կոմիտասի և Ազատության պողոտաներում և Դավիթ Բեկի... Читать дальше...

ՊՆ-ին փորձել են «քցե՞լ». պատճառված վնասը վերականգնվում է. ԱԱԾ

Armeniasputnik.am 

Շուրջ 10-ը ընկերություններ հանձն էին առել բանակի կարիքների համար մատակարարել ավելի քան 10 միլիարդ դրամի ապրանքներ և սպառազինություն, սակայն ժամկետները խախտելով մատակարարումները կա՛մ չեն իրականացրել, կա՛մ մատակարարել են անորակ ապրանքներ։

Արարատ Միրզոյանը կապի մեջ է ՀՀԿ-ից հեռացած պատգամավորների հետ, երկուշաբթի ԸՕ փոփոխությունների հետ կապված ամեն ինչ նորմալ կլինի. Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)

Tert.am (hy) 

ՀՀԿ-ն իրականում որևէ ազդեցություն չունի Ընտրական օրենսգրքի  փոփոխությունների գործընթացի վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Ըստ նրա` Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հոկտեմբերի 22-ին ՀՀԿ խմաբակցությունը չի տապալել: Նա նշեց, որ երկուշաբթի օրը ևս ԸՕ փոփոխությունների նախագծի հետ կապված ՀՀԿ-ն դերակատարություն չի ունենա:

«Դա տապալվեց այն պատճառով, որ մարդիկ, ովքեր խոստացել էին, ներկա չգտնվեցին... Читать дальше...



Թուրքիան աշխարհում 3-րդն է երեխաների դեմ սեռական բռությունների թվով

168.am (168 ժամ) 

Վերջին 10 տարում Թուրքիայում երեխաների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու առթիվ հարուցված քրեական գործերի թիվը 4 անգամ աճել է։ Թուրքիայի արդարադատության նախարարության տվյալներով՝  այդ թիվը 10 տարում կազմել է 153․139։

Ըմբշամարտի ԱԱ. Հախոյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

Tert.am (sport) hy 

Բուդապեշտում ընթացքի մեջ է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Այսօր բրոնզե մեդալի համար պայքարում են 55 կգ քաշային Նորայր Հախոյանն ու 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը: Առաջինը պայքարի մեջ է մտել Հախոյանը, ով մրցել է թուրք Էկրեն Օզթուրքի հետ:

Լարված գոտեմարտում մեր ըմբիշը պարտություն կրեց 0:4 հաշվով ու զրկվեց բրոնզե մեդալից:

Հավելենք, որ Մաքսիմ Մանուկյանի գոտեմարտը կմեկնարկի քիչ անց, այն կարող եք դիտել այստեղ:

Չինաստանական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրում կատարելու հեռանկարով

Гала ТВ 

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է« China National Electric Engineering Company (CNEEC)»-ի պատվիրակությանը՝ ընկերության փոխնախագահ Ժան Չենյունի գլխավորությամբ: Գարեգին Բաղրամյանը կարևորել է գործարարների այցը Հայաստան՝ ընդգծելով, որ չինական ընկերությունների հետ արդեն իսկ առկա է արդյունավետ համագործակցություն։ Քննարկվել են չինական ընկերության համար հետաքրքրություն ներկայացնող ենթակառուցվածքային ծրագրերն ու ներդրումային... Читать дальше...

Լավրովն ու Պոմպեոն հեռախոսազրույցով քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև շփումների նախապատրաստման հարցեր

168.am (168 ժամ) 

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շփումների պատրաստման համատեքստում անդրադարձել են միջազգային և երկկողմ օրակարգի հարցերի:

ԱՄՆ-ում ձերբակալվել է պաշտոնյաներին պայթուցիկներ ուղարկելու մեջ կասկածվող տղամարդը

Tert.am (hy) 

ԱՄՆ-ում ձերբակալել են տղամարդուն, ով կարող է առնչություն ունենալ երկրով մեկ պայթուցիկների ուղարկման հետ:

Ինչպես հայտնում է CNN-ը` հղում անելով իր աղբյուրներին, կասկածյալին ձերբակալել են կարգուկանոնի պահպանման դաշնային մարմինների աշխատակիցները:

Նրա ինքնության և ձերբակալման վայրի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ նախորդ օրերին կասկածելի պարունակությամբ կապոցներ և ինքնաշեն պայթուկներ էին ուղարկվել մի շարք հայտնի գործիչների, որոնց թվում էին ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբաման... Читать дальше...

Երևանի Ազատության պողոտայում մեքենաներ են բախվել. տեղի է ունեցել գազի արտահոսք

Tert.am (hy) 

Հոկտեմբերի 26-ին` ժամը 17:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 24/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, այրվում է ավտոմեքենա:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW X5» մակնիշի (վարորդը՝ Ռ. Վ.) և «Nissan Murano» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա.) ավտոմեքենաները, այնուհետև «BMW X5» մակնիշի ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորության հենասյանը. Читать дальше...

5 սննդարար նյութ, որոնց անբավարար մակարդակը կարող է դեպրեսիայի պատճառ դառնալ

168.am (168 ժամ) 

Դեպրեսիան լուրջ խնդիր է, որը խանգարում է մարդու կենսագործունեությանը: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ դեպրեսիայի ախտանշաններից են ախորժակի կորուստը, էներգիայի պակասը, քաշի կտրուկ ավելացումը կամ զգալի անկումը, քնի ռեժիմի փոփոխությունները, ուշադրության կենտրոնացման խնդիրներն ու անբացատրելի ցավը:

Արսեն Մարտիրոսյանը եզրափակեց ուժեղագույնների եռյակը

Аравот 

Հայաստանցի 20-ամյա ծանրորդ Արսեն Մարտիրոսյանը Լեհաստանում շարունակվող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 366 կիլոգրամով բրոնզե մեդալակիր դարձավ: Պոկում վարժությունում հայ մարզիկը արժանացավ փոքր արծաթի՝ 165 կգ, իսկ հրումում փոքր բրոնզի՝ 201 կգ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *