Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2018

Новости за 26.10.2018

ՏԶՆ նախարարի պաշտոնակատարը ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ քննարկել է «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում ՀՀ դիրքի բարելավմանը միտված աշխատանքները

Tert.am (hy) 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը հոկտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի հետ:

Վերջինս շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու աշխատանքում:

Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել Սիլվի Բոսութղոյին և ընդգծել, որ մշտապես մեծ սիրով է համագործակցել Համաշխարհային բանկի հետ:

Նախարարի պաշտոնակատարը և ՀԲ գրասենյակի... Читать дальше...

ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ

Tert.am (hy) 

Ազգային ժողովում տեղի են ունենում ԱԺ պատգամավորների ճեպազրույցները։

Այսօրվա ճեպազրույցներին ելույթներով հանդես կգան «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Ծառուկյան», «Ելք» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչները։

ԱԺ ճեպազրույցներին կարող եք հետևել Tert.am–ի ուղիղ հեռարձակմամբ։

Մխիթարյանի գրառումն Արսենալի` 11-րդ անընդմեջ հաղթանակի մասին (լուսանկար)

Tert.am (hy) 

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի` «Սպորտինգի» հետ անցկացրած խաղից հետո գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:

Читать дальше...

Թուրքիայում ԻՊ կողմից նախապատրաստվող ահաբեկչություն է կանխվել

168.am (168 ժամ) 

Թուրքական ոստիկանությունն Ադանայի նահանգում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում «Ւսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից նախապատրաստվող ահաբեկչություն է կանխել:

Պենտագոնը դադարեցնում է F-35 ինքնաթիռների թռիչքները վառելիքի մատուցման խնդիրների պատճառով

168.am (168 ժամ) 

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը դադարեցնում է առնվազն 24 F-35 բազմագործառական կործանիչ-ռմբակոծիչների թռիչքները, որպեսզի վերացնի անսարքությունները վառելիքի մատուցման համակարգում:

«Ի՞նչ է՝ «Սասնա ծռեր»-ի ծրագիրը դուրները եկել էր, Զինված խմբինը՝ ո՞չ». Նորքի զինված խմբի գործով փաստաբանը՝ համաներման մասին. «Ժամանակ»

168.am (168 ժամ) 

«Ժամանակ» թերթը գրում է. «Նորքի զինված խմբի գործով փաստաբան Գիվի Հովհաննիսյանի համար ևս անհասկանալի է, թե ինչու համաներումը որևէ կերպ չի տարածվում իրենց պաշտպանյալների վրա, մինչդեռ համաներման նախագծում «Սասնա ծռեր»-ին հատուկ գլուխ է նվիրվել։



73 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի դերասան Նիկոլայ Կարաչենցովը

Tert.am (hy) 

Մոսկվայում 73 տարեկանում կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի խորհրդային և ռուսական դերասան Նիկոլայ Կարաչենցովը: Ինչպես նշում է tass.ru-ն, այդ մասին հայտնել է դերասանի որդին:

Հայտնի է, որ 2017թ. դերասանի մոտ ախտորոշվել էր թոքի քաղցկեղ:

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Հավելենք, որ Կարաչենցովը Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակի դափնեկիր էր, «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ռուսական ակադեմիայի ակադեմիկոս: Նա վաղը կդառնար 74 տարեկան: 

Читать дальше...

Մահացել է Նիկոլայ Կարաչենցովը

Tert.am (hy) 

Մոսկվայում 73 տարեկանում կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի խորհրդային և ռուսական դերասան Նիկոլայ Կարաչենցովը: Ինչպես նշում է tass.ru-ն, այդ մասին հայտնել է դերասանի որդին:

Հայտնի է, որ 2017թ. դերասանի մոտ ախտորոշվել էր թոքի քաղցկեղ:

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Հավելենք, որ Կարաչենցովը Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակի դափնեկիր էր, «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ռուսական ակադեմիայի ակադեմիկոս: Նա վաղը կդառնար 74 տարեկան: 

Читать дальше...

Հայաստանի ծանրորդների հաղթարշավը շարունակվում է

Armedia.am (arm) 

Հոկտեմբերի 26-ին մեր մինչև 23 տարեկաններն ազատ են մրցումներից: 20 տարեկանների աղջիկների պայքարին կմասնակցեն Դիանա Աղաբեկյանը /90 կգ/ և Արփինե Դալալյանը /+90կգ /: Տղաներից մրցահարթակ կելնեն Արսեն Մարտիրոսյանը /105 կգ/ և Վարազդատ Լալայանը /+105կգ /:

Հոկտեմբերի 31-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

Tert.am (hy) 

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։

Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։  

«Իրավունք». ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեկնած հայերին համատարած արտաքսում են

Tert.am (hy) 

«Մինչ ԱԺ ամբիոնից ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատմում է հայ-ռուսական ավելի լավացած հարաբերությունների մասին, ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեջ գտնվող հայերը, այսպես ասած, «խոպանչիները», հայտնվել են անելանելի վիճակում:

Նրանք ոչ միայն չեն զգում հայ-ռուսական հարաբերությունների դինամիկան, այլև՝ ճիշտ հակառակը: Նրանց վրա վերահսկողությունը քառապատկվել է, և բազմաթիվ դեպքեր կան, որոնց զրկել են երկիր մուտք գործելուց և ուղարկել Հայաստան:

Աշխատանքից զրկված հերթական խումբը, որը ճանապարհներ է փնտրում կրկին Ռուսաստան վերադառնալու... Читать дальше...

Ադրբեջանցի թարգմանչի սխալի պատճառով ռուբլու կտրուկ աճ է արձանագրվել. լրատվամիջոցներ

Tert.am (hy) 

Ադրբեջանցի թարգմանչի թույլ տված սխալի պատճառով ռուսական ռուբլու փոխարժեքը կտրուկ աճել է, գրում է minval.az-ը:

Հայտնի է, որ ավելի վաղ Ադրբեջան էր այցելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որը Բաքվում ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ «ԱՄՆ-ն չի դիտարկում Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը»:

Սակայն ավելի ուշ պարզվել է, որ Բոլթոնն իրականում հակառակն է ասել: Մինչդեռ ադրբեջանցի թարգմանիչը խորհրդականի ասածը խեղաթյուրված է թարգմանել:

«Մենք... Читать дальше...

ՄԻՊ–ի միջամտությամբ առանց հիմքերի իր կամքին հակառակ հոգեբուժարանում պահվող անձն ազատ է արձակվել

Tert.am (hy) 

Հոգեբուժարանում պահվող անձի մերձավոր ազգականը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգել է, որ իր հարազատն առանց բավարար հիմքերի և իր կամքին հակառակ պահվում է հոգեբուժական կազմակերպությունում:

Այս կապակցությամբ երեկ՝ նոյեմբերի 25-ին, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված այց է իրականացվել հոգեբուժարան:

Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են հոգեբուժարանում պահվող այդ անձի հետ, ուսումնասիրել նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը:

Մարդու... Читать дальше...

Շիրակի մարզում ձյուն է տեղացել

Tert.am (hy) 

Շիրակի մարզի Աշոցք գյուղում տեղացել է առաջին ձյունը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ Աշոցքից լուսանկար հրապարակելով։

Նշենք, որ Աշոցքը Հայաստանի Հանրապետության պատմականորեն ամենացուրտ տարածաշրջաններից է։ Օդի միջին տարեկան ջերմաստիճանն այստեղ 4.1 աստիճան է։

Կարևոր է, որ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն ընկալվում որպես այլ երկրին ուղղված հարաբերություններ. Իգիթյան

Azatutyun.am 

Բոլորը հասկանում են, որ Հայաստանը և ԱՄՆ-ը ունեն մի նպատակ՝ խորացնել հարաբերությունները, նշում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահը:

Շիրակում տեղաց առաջին ձյունը

Гала ТВ 

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել.«Շիրակում տեղաց առաջին ձյունը։ Աշոցք 26․10․2018 Լուսանկարը՝ Անի Խաչատրյանի»:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *