Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Ноябрь
2018

Новости за 05.11.2018

Պերուում բեռնասայլի ու մարդատար ավտոբուսի բախման հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել

Tert.am (hy) 

Պերուում մարդատար ավտոբուսի ու բեռնասայլի մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Մեքենաների բախման հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, վիրավորվել՝ 39-ը, գրում է TACC-ը` Canaln հեռուստաալիքին հղումով:

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ նոյեմբերի 4-ին, Պունո դեպարտամենտում: Բախման պահին ավտոբուսը Յունգույո քաղաքից դեպի Տակնա բնակավայր էր ուղևորվում:

Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Սկսվել է հետաքննություն՝ միջադեպի պատճառները պարզելու համար:... Читать дальше...

Սերժ Սարգսյանի փեսայի հոր փաստաբանները հայտարարում են, որ իրավապահները գործել են ոչ օրինաչափ

Гала ТВ 

Ի պատասխան այսօր՝ նոյեմբերի 5-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի՝ մի շարք լրատվական կայքին տված հարցազրույցի, հայտնում ենք. 1. «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանը ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով երբեք որպես մեղադրյալ չի հրավիրվել, նրան նման ծանուցագիր ուղարկելու փորձ չի կատարվել՝ ո՛չ փոստային առաքման, ո՛չ ոստիկանության […]

Հովիկ Աբրահամյանին պատկանող այգիները 15 տարի ոռոգվել են ապօրինի. ՊՎԾ

Ilur  

Պետական Վերահսկողական ծառայությունից փոխանցում են, որ ՊՎԾ-ն ՀՀ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ է իրականացնում «Արտաշատի ՋՕԸ» սպասարկման տարածքում Մխչյան առաջին հերթի մղ...

Արցախը ողջունել է Նոր Կալեդոնիայում անկախացման հանրաքվեի անցկացումը

Armedia.am (arm) 

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում հանրաքվեի անցկացումը՝ որպես ՄԱԿ Կանոնադրությամբ և միջազգային մի շարք հիմնարար փաստաթղթերով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական դրսևորում: Այդ հիմնարար իրավունքի ճանաչումն ու իրագործումը նորմ է համարվում ժողովրդավարական հասարակության մեջ:

Կառավարության եկամուտներն ու ծախսերը. Ինչպե՞ս չխեղդել տնտեսությունը

168.am (168 ժամ) 

Պետությունը, իրականացնելով խիստ վարչարարություն՝ խոշոր ընկերություններից հավաքագրում է գումարները, սակայն միաժամանակ զսպում է պետական ներդրումները՝ արձանագրելով դեֆիցիտի ընդամենը 9.6 տոկոս կատարողական:



ԱՄՆ–ը ցանկանում է վերադառնալ Իրան, սակայն վերջինս նրան թույլ չի տալիս դա անել․ իրանահայ պատգամավորը՝ պատժամիջոցների մասին

Tert.am (hy) 

Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանի խոսքով՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցները նորություն չեն, այս օրերին Իրանի փողոցներում էլ Միացյալ Նահանգների դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաներն 40 տարի առաջվանից՝ պատմությունից եկող և «կարմիր թելով» գնացող իրադարձությունների շարունակությունն են:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ դրանց հիմքում ընկած է գաղափարախոսություն, որ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունը մերժում է ԱՄՆ-ի գերիշխանությունը:

«Ամերիկան վտարվեց այս երկրից․ մի վայր... Читать дальше...

Գլոբալ համագործակցությունը կդառնա Դավոսի համաժողով-2019-ի գլխավոր թեման

168.am (168 ժամ) 

Գլոբալացումը եւ փոխգործակցությունը չորրորդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակաշրջանում կդառնա Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) հիմնական թեման, որը 2019 թվականի հունվարի 22-ից մնչեւ 25-ը տեղի կունենա Շվեյցարիայի Դավոս քաղաքում:

Իտալիայում մաֆիայի հետ կապերի համար դատապարտված տղամարդը պատանդ է վերցրել փոստի աշխատակիցներին

Tert.am (hy) 

Իտալիայում մաֆիայի հետ կապերի համար 19 տարվա ազատազրկման դատապարտված տղամարդը պատանդ է վերցրել Ռեջիո Էմիլիա քաղաքի փոստային բաժանմունքի աշխատակիցներին:

Ինչպես հաղորդում է ANSA գործակալությունը, դանակով զինված տղամարդն ազատ է արձակել փոստի բոլոր հաճախորդներին և պատանդ է վերցրել հինգ աշխատակցի:

Վերջին տեղեկություններով՝ պատանդներից մի կին դուրս է եկել փոստային բաժանմունքի շենքից: Հանցագործը նշել է իր անունը՝ Ֆրանչեսկո Ամատո, և այժմ հանդիպում է պահանջում երկրի ներքին գործերի նախարար... Читать дальше...

Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայողի սպանության գործով մեղադրվողը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման

Tert.am (hy) 

Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևի սպանության գործով մեղադրվող 22-ամյա Արման Ջանջուղազյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արման Ջանջուղազյանի պաշտպան Գուրգեն Հարությունյանը: «Դատարանի որոշումը չափից ավելի խիստ եմ գնահատում»,-ասաց նա և նշեց, որ միտում չի տեսնում դատարանի այդ որոշման մեջ, քանի որ գործի քննությունը նորմալ ընթացել է: Նա ասաց, որ դեռ որոշում չեն կայացրել՝ բողոքարկելու են դատավճիռը... Читать дальше...

Իսրայել. ԱՄՆ-ի պատժամիջոցները հարված են Իրանի ներկայությանը Սիրիայում

Ilur  

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումն անվանել է «ծանր հարված» այդ երկրի ներկայությանը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում: &l...

«Անշարժ գույքի շուկայում 3-5 տոկոս իրական գնային աճ է արձանագրվել». Էդուարդ Ապրիյան

Гала ТВ 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որպես երկրի տնտեսական աճի հիմնական խթան ու ցուցիչ հաճախ մատնանշում է վերջին ամիսներին անշարժ գույքի գների աճը ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության բազմաթիվ քաղաքներում: Նրա խոսքով՝ արտերկրի հայերը ոչ միայն գալիս են որպես տուրիստ, այլ նաև բնակարաններ են գնում: Իրականում ինչպիսի՞ իրավիճակ է տիրում շուկայում, ովքե՞ր են հիմնական գնորդները, ու տեղացի […]

Վլադիմիր Գասպարյանի փեսան կաշխատի նոր իշխանությունների հետ, բայց «Իմ քայլը» դաշինքի ցուցակում չկա. galatv.am

168.am (168 ժամ) 

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը, ով նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է, պատրաստ է համագործակցելու նոր իշխանությունների հետ, սակայն չի առաջադրվի «Իմ քայլը» դաշինքի ցուցակով որպես պատգամավոր:

Ֆրանսիայի վարչապետի նստավայրի բակում հայտնաբերել է ժանդարմերիայի 45-ամյա աշխատակցուհու դին

Tert.am (hy) 

Ֆրանսիայի վարչապետի աշխատանքային նստավայրի՝ Մատինյոնյան պալատի անվտանգության ծառայությունը երկուշաբթի առավոտյան առանձնատան բակում հայտնաբերել է ֆրանսիական Ազային ժանդարմերիայի Հանրապետական գվարդիայի 45-ամյա աշխատակցուհու դին, որի պարտականությունների մեջ էր մտնում պալատի անվտանգության ապահովումը: Այս մասին հաղորդում է TACC-ը՝ Agence France-Presse-ին հղումով:

Գործակալության տվյալներով՝ ժանդարմի դին հայտնաբերվել է տեղական ժամանակով ժամը 09:30-ի սահմաններում (երևանյան ժամանակով՝ 11:30-ին):... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *