Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Ноябрь
2018

Новости за 07.11.2018

Կանադա-Հայաստան պատգամավորական բարեկամության խումբը կարևորում է Երևանում Կանադայի դեսպանություն բացելու հարցը

Tert.am (hy) 

Օտտավայում տեղի է ունեցել Կանադա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի հանդիպումը, որին ներկա են եղել Կանադայի խորհրդարանի բոլոր խոշոր քաղաքական կուսակցությունների, Կանադայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները: 

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, բարեկամության խմբի համանախագահ, Կանադայի խորհրդարանի պատգամավոր Բրայան Մեյսն իր խոսքում անդրադարձել է երկու երկրների հարաբերությունների զարգացմանը՝ ընդգծելով Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքում... Читать дальше...

Բիչախչյան. «Ազատ արձակվածները պարտավոր են ներկայանալ բնակության վայրի անձնագրային»

Armeniasputnik.am 

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, գնդապետ Մնացական Բիչախչյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացնում է, թե ինչ գործընթաց պետք է անցնեն ազատազրկման վայրից արձակված անձինք:

Օրակարգում երիտասարդության խնդիրներն են

Аравот 

Այսօր Երևանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը ԱՊՀ Գործադիր կոմիտեի, խորհրդի անդամ երկրների, ԱՊՀ մասնակից պետություններում երիտասարդության հետ աշխատանքի և երիտասարդական ձեռներեցության զարգացման ոլորտի կազմակերպությունների, ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական միջխորհրդարանական ասամբլեայի և երիտասարդական աշխատանքի ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ մասնակցությամբ: Նիստի մասնակիցներին ողջույնով դիմել է ՀՀ սպորտի և երիտասարդության... Читать дальше...

Վթարից տուժած զինծառայողները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն Հովհաննիսյան

Tert.am (hy) 

Գորիս-Կուբաթլու ավտոճանապարհի 39 կմ հատվածում տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած բոլոր զինծառայողները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ: Նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ցավում ենք տեղի ունեցածի կապակցությամբ, ԶՈւ–ն կրել է մեծ կորուստ, ամեն զինվորականի կյանք մեզ համար թանկ է»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ վթարի արդյունքում մահացել է 4 ժամկետային զինծառայող: Մեքենայում գտնվել են 21 զինծառայող... Читать дальше...

Ինչպես ստանալ կուտակային հաշվի 2018թ․ հաշվետվությունը

168.am (168 ժամ) 

2018 թվականի կենսաթոշակային հաշվիների տարեկան հաշվետվությունները ստանալու համար կուտակային բաղադրիչի մասնակիցները կարող են ներկայացնել դիմում` նշելով  հաշվետվության ստացման նախընտրելի եղանակը` էլեկտրոնային փոստով կամ բնակության վայրի հասցեով:

«Մենք այն եզակի կուսակցությունն ենք, որ ունենք բավականին ուժեղ ռեյտինգային թեկնածուներ». Նաիրա Զոհրաբյան

Гала ТВ 

«Մենք բոլոր մեծ և փոքր համայնքներում ունենք կուսակցական գրասենյակներ և բավականին ուժեղ ռեյտինգային թեկնածուներ»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական ուժի մասնակցության մասին: Ըստ նրա՝ «Բարգավաճ Հայաստանը» բավականին պատկառելի ներկայություն կունենա ձևավորվող խորհրդարանում: Նաիրա Զոհրաբյանը չմանրամասնեց՝ ովքեր են լինելու իրենց ցուցակում, սակայն տեղեկացրեց,... Читать дальше...



Հակաիրանական պատժամիջոցները կարող են համախմբել բազմաթիվ երկրների՝ դրանց դեմ պայքարելու համար. NI

Tert.am (hy) 

Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները դժվար թե օգնեն Վաշինգտոնին հասնել լուրջ քաղաքական նպատակների՝ այդ թվում նաև Թեհրանի պահվածքի փոփոխման, սակայն դրանք կկարողանան վնաս հասցնել իրանական տնտեսությանը, գրում է The National Interest-ը:

Պարբերականն ընդգծում է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումն ուղեկցվում է փորձագետների մտավախություններով, որոնք կարծում են, որ այդ կերպ ԱՄՆ-ը կարող է ակամա համախմբել բազմաթիվ երկրների՝ հակաիրանական պատժամիջոցներին դիմակայելու համար: Սպասվում է... Читать дальше...

«Մինի հեղափոխություն» Ուրցաձորում

Azatutyun.am 

Արարատի մարզի Ուրցափոր համայնքի բնակիչները մինի հեղափոխություն են համարում իրենց բողոքի ակցիաներից հետո գյուղապետի հրաժարականը։

ԱՄՆ ընտրողների կեսից ավելին ՌԴ-ի վերաբերյալ հետաքննությունը արդարացված է համարում

Ilur  

Ամերիկացի ընտրողների ավելի քան 50 %-ը, որ հարցման է ենթարկվել ԱՄՆ միջանկյալ ընրություններում  քվեարկելուց հետո ընտրատեղամասերից դուրս գալու ժամանակ, քաղաքականապես արդարացված է համարում այն հե...

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել Արցախի ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ

Armedia.am (arm) 

Նոյեմբերի 5-ին տարածվել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի քաղաքային խորհրդի բանաձևը՝ Արցախի ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ, որն ընդունվել է ս.թ. սեպտեմբերի 7-ին։ Ստորև ներկայացնում ենք բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը.

Ի՞նչ է կարելի պատրաստել հայկական մթերքից. հիանալի առաջարկ խոհարարներից. տեսանյութ

Armeniasputnik.am 

Սովորական բաղադրիչները կարող են հիշվող ուտեստների վերածվել։ Դա ցույց տվեցին ու ապացուցեցին ռուս շեֆ–խոհարարները հայ գործընկերների հետ Yerevan Food Fest գաստրոնոմիական փառատոնի շրջանակում։

«Ես հեռանում են քաղաքականությունից. մասնակցել մի ցուցակով, մեկ տարի հետո՝ ուրիշ, ես դա լուրջ չեմ համարում»

Гала ТВ 

Շիրակի մարզից 2017թ.-ին ՀՀԿ վարկանիշային ընտրակարգով ընտրված Արման Սահակյանը հայտարարում է, որ առաջիկա ընտրություններին ինքը չի մասնակցի: Արման Սահակյանը հայտարարում է, որ ինքը դուրս է գալիս ինչպես ՀՀԿ-ից, այնպես էլ քաղաքականությունից: 2017թ.-ին Արման Սահակյանը Շիրակի մարզում ՀՀԿ-ի ամենաբարձր վարկանիշով թեկնածուն էր: Նա ավելի քան 14000 ձայն էր ապահովել կուսակցությանը: Մայիսին պատգամավորը հայտարարեց ՀՀԿ խմբակցությունից դուրս […]

ՀՀ-ը կարող է լինել այն հարթակը, որտեղ միգուցե ձևավորվի ԱՄՆ-Իրան երկխոսությունը․ փորձագետ

Tert.am (hy) 

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանի կարծիքով՝ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանումը, իր բացասական տնտեսական և քաղաքական հետևանքներից զատ, Հայաստանի համար կարող է դիտվել նաև որպես հնարավորություն, այսպես ասած, «խաղալու» ԱՄՆ-Իրան դիմակայության դաշտում: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց նաև, որ Հայաստանն անգամ կարող է լինել այն հարթակը, որտեղ միգուցե ձևավորվի ԱՄՆ-Իրան երկխոսությունը:

- Պարո’ն Վերանյան, Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները, ձեր նկատառմամբ, ռեսուրս են... Читать дальше...

«ԵԺԿ-ն խրախուսում է ազատ և արդար ընտրությունների անցկացումը, ազատ մամուլի դերը, բացառում է քաղաքական կուսակցությունների ձուլումը պետությանը». Սանդրա Կալնիետե

168.am (168 ժամ) 

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, «Եվրանեսթ» ԽՎ-ում ԵԺԿ խմբի նախագահ Սանդրա Կալնիետեն Հելսինկիում ելույթ է ունեցել ԵԺԿ համագումարին, որտեղ, ողջունելով ԵԺԿ իր գործընկերներին, նա անդրադարձել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի դերին՝ նշելով, որ այն հարթակ է ոչ միայն Արևելյան գործընկերության գործընկեր երկրների միջև երկխոսության, այլև հենց Արևելյան գործընկերության երկրների իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև:

Չէր կարող բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը զբաղվել սադրանքներով․ Արմեն Մուրադյան

Azatutyun.am 

18 տարվա ընդմիջումից հետո Երևանի պետական բժշկական համալսարանը այսօր գիտական խորհրդի փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց երկու ֆակուլտետների դեկանների: Գիտական խորհրդի նիստի ավարտից հետո ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը պատասխանեց «Ազատություն» ռադիոկայանի հարցերին: Անդրադառնալով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վերջին ասուլիսի ժամանակ հնչեցրած մեղադրանքին, թե Արմեն Մուրադյանի գլխավորությամբ վարչապետին ուղղված բաց նամակը սադրանք էր իր անձի դեմ և «ճանճը փիղ դարձնելու օպերացիա»՝ Մուրադյանը նշեց․... Читать дальше...

Հայտնաբերվել է Ինդոնեզիայում կործանված Boeing 737 MAX 8 ինքնաթիռի երկրորդ շարժիչը

Tert.am (hy) 

Ինդոնեզիայում երեքշաբթի՝ նոյեմբերի 6-ին, գտնվել և Ջակարտա է տեղափոխվել օրեր առաջ կործանված Boeing 737 MAX 8 ուղևորատար ինքնաթիռի երկրորդ շարժիչը:

Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Antara գործակալությանը:

Գործակալության տվյալներով՝ ջրասուզակները հայտնաբերել են շարժիչը ջրի մակերևույթից 30 մետր խորության վրա: Միաժամանակ հայտնաբերվել են նաև զոհվածներից 20-ի դիերը, ինչպես նաև ինքնաթիռի տարբեր մասերի բեկորներ:

Նշվում է, որ հայտնաբերված բեկորները հանձնվել են Տրանսպորտի անվտանգության ազգային հանձնաժողովին... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *