Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Ноябрь
2018

Новости за 12.11.2018

Խոշոր շղթայական ավտովթար Կոտայքի մարզում. կա 5 վիրավոր. shamshyan.com

Tert.am (hy) 

Նոյեմբերի 11-ին խոշոր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 39 կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 34 ZV 580 համարանիշի, ՎԱԶ-2107 մակնիշի 62 ԼՕ 717 համարանիշի, Opel մակնիշի 35 ՍM 761 համարանիշի և Sens մակնիշի 34 ՏZ 894 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել... Читать дальше...

«Ռեալը» գոլառատ խաղում հաղթեց «Սելտային» (տեսանյութ)

Tert.am (hy) 

Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 12-րդ տուրում հյուրընկալվել էր «Սելտային»:

Սանտիագո Սոլարիի ֆուտբոլիստները մրցակցի հարկի տակ անչափ կարևոր հաղթանակ տարան 4:1 հաշվով:

Խաղի հաշիվը բացեց Կարիմ Բենզեման` աչքի ընկնելով 23-րդ րոպեին: Երկրորդ կեսում Բենզեման կրկին խոսեցնել տվեց իր մասին: Հիանալի անցումից ու հարվածից հետո գնդակը դիպավ տանտերերի պաշտպան Կաբրալին ու հայտնվեց դարպասում:

61-րդ րոպեին «Սելտայի» պաշտպան Մալոն կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 83-րդ րոպեին Ռամոսը հստակ իրացրեց... Читать дальше...

ԱՄՆ-ի Մեմֆիս քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր ու տուժածներ

Tert.am (hy) 

ԱՄՆ Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ չորսը: Այս մասին հաղորդում է ABC News-ը՝ հղում անելով ոստիկանությանը:

Նշվում է, որ միջադեպը, ամեայն հավանականությամբ, տեղի է ունեցել մոլախաղի ժամանակ ծագած վիճաբանության արդյունքում: Բոլոր տուժածներն ու զոհերը չեն եղել անգամ 21 տարեկան, իսկ մասնակիցներից մեկի 13 տարին անգամ լրացած չէր:

Ոստիկաններն առայժմ չեն պարզել, թե արդյոք կրակ բացած անձը տուժածների կամ զոհերի թվում է, թե ոչ:

ՀՀԿ խորհրդի քաղաքական հայտարարության նախագիծը. «ՀՀԿ-ն հանդես գալով որպես իշխող ուժ, մի շարք հարցերում կրկնեց իշխանական կուսակցություններին բնորոշ սխալներն ու բացթողումները»

Аравот 

Անմիջապես խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո նախաձեռնել ՀՀԿ արդիականացման գործընթաց: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի անդամագրման և անդամների հետ փոխգործակցության մեխանիզմների բարելավման, ինքնաբավ գործունեության համար անհրաժեշտ կուսակցական մեխանիզմների ներդրման, երիտասարդության հետ աշխատանքի որակի բարձրացման, գործունեության գաղափարական հենքերի ուժեղացման, ղեկավար կազմի համալրման մեխանիզմների վերանայման խնդիրներին:

Արմեն Աշոտյան. Առաջադրվելու եմ որպես թեկնածու թիվ 4 ընտրատարածքում եւ ինելու եմ նաեւ ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը

Аравот 

Հայտնում եմ ձեզ, որ պատիվ ունեմ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից մասնակցելու գալիք խորհրդարանական ընտրություններին եւ առաջադրվելու որպես թեկնածու թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է մայրաքաղաքի Էրեբունի, Կենտրոն, Նուբարաշեն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանները։

ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով Սիրիայում 4 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

Tert.am (hy) 

Սիրիական Դեյր-էլ-Զոր նահանգում ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիոն ուժերի իրականացրած ավիահարվածի հետևանքով 4 մարդ է զոհվել, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով SANA գործակալությանը:

««Միջազգային կոալիցիայի» ավիացիան շարունակում է հարձակումները հարավարևելյան Դեյր-էլ-Զոր նահանգի Հաջին քաղաքի վրա, ինչի հետևանքով 4 խաղաղ բնակիչ է զոհվել», - հաղորդում է գործակալությունը՝ տեղական աղբյուրներին հղումով: Նշվում է, որ զոհվել են երկու կին և երկու երեխա:

Միջազգային կոալիցիան պարբերաբար ավիահարվածներ է իրականացնում Հաջինում... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *