Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Ноябрь
2018

Новости за 14.11.2018

Չավուշօղլուն կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով

Tert.am (hy) 

Անհրաժեշտ է միջազգային հետաքննություն անցկացնել սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Սկզբնապես մենք ասել էինք, որ աշխատանքային խումբ ստեղծելով Սաուդյան Արաբիայի հետ՝ մտադիր չենք դիմել միջազգային դատարան, սակայն այժմ տեսնում ենք, որ միջազգային հետաքննությունն անհրաժեշտ է: Մենք կանենք հնարավոր ամեն բան՝ բացահայտելու այս սպանության բոլոր հանգամանքները: Չենք պատրաստվում ո՛չ փակել այս գործը... Читать дальше...

«Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն չի ընդունում հանձնաժողովի կողմից կայացված որոշումը

Аравот 

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 14.11.2018թ. «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի վերաբերյալ հաղորդագրության առնչությամբ «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն ցանկանում է նշել, որ չի ընդունում հանձնաժողովի կողմից կայացված որոշումը և այն բողոքարկելու է օրենքով սահմանված կարգով՝ որոշումը ստանալուց հետո: Ընկերությունը հարկ է համարում նշել նաև, որ հանձնաժողովի կողմից տարածված հայտարարությունը պարունակում է որոշակի անճշտություններ և խնդրահարույց …

Գործարար Արմեն Սարգսյանին պատկանող հոլդինգը և Rambler Group-ը 12 մլն դոլարի գործարք են կնքել. Коммерсантъ

Tert.am (hy) 

Ռուսական վիճակախաղի շուկայում մոնոպոլ S8 Capital հոլդինգը, որը պատկանում է հայազգի գործարար Արմեն Սարգսյանին, Rambler Group-ից գնում է Price.ru առաջին ինտերնետ-ծառայություններից մեկը:

Ինչպես հայտնում է Коммерсантъ-ը, գործարքի գումարը կազմում է 12 մլն դոլար: Գործարքի շրջանակներում ընդգրկվում են կայքը և տեխնոլոգիական հարթակը, իսկ գործարքից ստացված միջոցները կուղղվեն Rambler Group-ի զարգացմանը:

Rambler Group-ը պայամանավորվել է Price.ru-ի 100 տոկոս բաժնետոմսերի վաճառքի մասին: Գործարքի... Читать дальше...

Թուրքիայի ու Ադրբեջանի կողքով. Հայաստան-Իսրայել հարաբերությունների զարգացման ժամանակն է

Armeniasputnik.am 

Իսրայելը բարդ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, նա համագործակցություն է հաստատում Կիպրոսի ու Հունաստանի հետ, որոնց հետ Հայաստանը մտերիմ հարաբերություններ ունի։



Ընտրություններին մասնակցող միակ քաղաքական ուժը, որի ցուցակը կին է գլխավորում

Аравот 

«Ազգային Առաջընթաց» կուսակցությունը  ԿԸՀ է ներկայացրել 94 հոգանոց համամասնական ցուցակը։ 1. Լուսինե Հարոյան 2. Սամվել Մելիքյան 3. Արամ Մանուկյան 4. Մանե Բաբայան 5. Հրայր Աղինյան 6. Հայկ Փայտյան 7. Աղավնի Օհանյան 8. Վիգեն Մովսիսյան 9. Վարդան Առաքելյան 10. Հասմիկ Աղինյան

«Յանդեքսն» իր սմարթֆոնը կարող է ներկայացնել նոյեմբերի 19-ին. Ведомости

Tert.am (hy) 

Նոյեմբերի 19-ի ասուլիսում «Յանդեքսը» կարող է ներկայացնել Яндекс.Телефон սմարթֆոնը: Այս մասին հայտնում է Ведомости-ն՝ հղում անելով ընկերության աղբյուրին:

Ինչպես նշվում է, սմարթֆոնի արժեքը կկազմի 19 990 ռուբլի: Աղբյուրի հաղորդմամբ՝ սմարթֆոնի վաճառքի ժամկետները և գաջեթի առանձնահատկությունները դեռևս չեն նշվում:

Այլ աղբյուրների տեղեկություններով՝ սմարթֆոնը դեռևս նախապատրաստման փուլում է գտնվում:

Ընկերության՝ սեփական սմարթֆոն թողարկելու որոշման մասին հայտնի էր դարձել այս տարվա հուլիսին:

Հոլանդիայի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ. Ակնհայտ է, որ Հայաստանի հավաքականի համար չենք եկել այստեղ

Tert.am (hy) 

Այսօր` նոյեմբերի 14-ին կայացավ Հոլանդիայի և Հայաստանի Մ19 հավաքականների միջև ընկերական հանդիպումը, որը տեղի ունեցավ միջազգային մրցաշարի շրջանակում.

Читать дальше...

Ոստիկանության պետի տեղակալն ընդունեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը

Гала ТВ 

Նոյեմբերի 14-ին ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանն ընդունեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության անվտանգության հարցերով պատասխանատու Լասարո Բելագյիին և դիտորդական առաքելության անվտանության հարցերով փորձագետ Միշել Գալկովսկիին: Ողջունելով հյուրերին՝ Աղասի Կիրակոսյանը ներկայացրեց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում ոստիկանության ծառայության մանրամասներ: Օրեր անց աշխատանքը կսկսի ոստիկանության օպերատիվ շտաբը, որի կազմում կգործեն... Читать дальше...

Հարկ է Թրամփին հիշեցնել պարկեշտության կանոնների մասին. Ֆրանսիայի կառավարությունն արձագանքել է Մակրոնի հասցեին հնչած քննադատությանը

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը նոյեմբերի 13-ին քննադատությամբ էր հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նկատմամբ, հարկ է հիշեցնել պարկեշտության կանոնների մասին:

Ինչպես հայտնում է Ведомости-ն, այս մասին հայտարարել է ֆրանսիական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն:

«Նոյեմբերի 13-ին մեզ մոտ ոգեկոչման արարողություն էր մեր 130 հայրենակցի սպանության առթիվ: Այդ պատճառով ես կպատասխանեմ անգլերեն. common decency-ն (ընդհանուր պարկեշտությունը) բավականին տեղին կլիներ»... Читать дальше...

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը գաղափարական սկզբունքներից ելնելով՝ չի մասնակցի ԱԺ ընտրություններին

Аравот 

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը գտնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպված են հապճեպորեն եւ կարող են վնասել Հայաստանում  ժողովրդավարական գործընթացներին ։ Դեռ մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կառավարությունն իր թիրախային կետերից էր հայտարարել Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, որի նպատակն էր Աժ ընտրությունները  ամբողջությամբ  համամասնական տարբերակով անցկացնելը։ Ունենալով բավարար միջոցներ փոփոխությունները կյանքի կոչելու համար՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների... Читать дальше...

«Լուրջ շահերի բախում կար, երբ տեսչությունը գտնվում էր նախարարության կազմում»

168.am (168 ժամ) 

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը նպատակ ունի փոխել իրողությունները՝ ապացուցելով, որ պարտադիր չէ միայն ստուգումներ իրականացնել, որպեսզի տեսչական մարմնի աշխատանքն արդյունավետ իրականացվի:

Մենք մինչև վերջ բողոքելու ենք. «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները ակցիա անցկացրին Կառավարության դիմաց

Tert.am (hy) 

Այսօր «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի դիմաց: Նրանք դժգոհ են, որ կառավարությունն առաջարկում է աջ ղեկով ավտոմեքենաները նշված ժամկետում դարձնել ձախ ղեկով:

«Նախկինում օրենք է ընդունվել սխալ փաստերի հիման վրա: Արգելքի ժամկետ է դրված եղել, բայց հիմա մեզ ասում են՝ չի եղել: Տրանսպորտի նախարարությունը պարտադրում է մեզ տանել «զափչաստ» առնել, էս անել, էն անել: Մենք մինչև վերջ բողոքելու ենք»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Մեկ այլ մասնակից էլ նշել է... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *