Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Ноябрь
2018

Новости за 21.11.2018

Մակեդոնիան նախկին վարչապետ Գրուևսկիի արտահանձնման համար դիմել է Հունգարիային

Azatutyun.am 

Մակեդոնիայի կառավարությունը հայտարարել է, որ նախկին վարչապետ Նիկոլա Գրուևսկիի արտահանձնման համար դիմել է Հունգարիային։ Սա տեղի է ունենում այն հայտարարությունների ֆոնին, որ Հունգարիայի իշխանությունները արդեն իսկ ապաստան են տրամադրել նրան: Մակեդոնիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ դիմումը ուղարկել են նոյեմբերի 20-ին այն բանից հետո, երբ Հունգարական իշխանամետ Magyar Idok թերթը գրել է, որ Գրուևսկին ապաստան է ստացել, քանի որ իշխանությունները եզրակացրել են, որ հայրենիք վերադառնալու... Читать дальше...

«Հայ մնալու, հայությունը պահպանելու այդ բարդ առաքելությունը դուք կատարում եք պատվով». Բակո Սահակյանը Լոս Անջելեսում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակներում կազմակերպված տարեկան ընդունելությանը

168.am (168 ժամ) 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին Լոս Անջելես քաղաքում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակներում կազմակերպված տարեկան ընդունելությանը:

3G հոլանդական ձևով. ինչպես նիդեռլանդցի զույգը հայերեն սովորեց և բիզնես հիմնեց Հայաստանում

Armeniasputnik.am 

Հոլանդացիներ Սանդրա Կոմոնդոն և Մարտի Պետերսը Հայաստան են ժամանել յոթ տարի առաջ։ Իսկ թե ինչն է նրանց պահում մեր երկրում, զույգը պատմել է Sputnik Արմենիայի ռադիոկայանով հեռարձակվող «Մենք» հաղորդման ընթացքում։

ԱԺ–ն արտահերթ նիստ է գումարել. oրակարգում բյուջեի ընդունման հարցն է (ուղիղ)

Tert.am (hy) 

Կառավարության նախաձեռնությամբ և  Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ` այսօր գումարվել է խորհրդարանի արտահերթ նիստ:

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը: Բացի այդ, ԱԺ-ն կքննարկի  նաև «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն  Հայաստանի նախագահի նստավայրը կտեղափոխվի Երևանի Մաշտոցի 47 հասցեից Բաղրամյան 26... Читать дальше...

Իվանիշվիլին վստահ է Զուրաբիշվիլիի հաղթանակին, բայց պատրաստ է ընդունել Վաշաձեի հաջողությունը

168.am (168 ժամ) 

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր ու նախագահ Բիձինա Իվանիշվիլին հույս է հայտնել, որ ընտրություններում «Միասնական ազգային շարժման» անդամ Գրիգոլ Վաշաձեի հաղթանակի դեպքում երկրում կհայտնվի կառուցողական ընդդիմություն:



Ալիև-Լուկաշենկո հանդիպումն ուղերձներ էր պարունակում Հայաստանի համար

Armedia.am (arm) 

Բելառուսն ու Ադրբեջանը պայմանավորվել են ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարման շուրջ, խոստացել են միմյանց աջակցել միջազգային հարթակներում, իսկ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ղարաբաղյան հարցում Բելառուսի դիրքորոշման համար։ Սա թերևս նոյեմբերի 19-ին Մինսկ կատարած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցի հիմնական արդյունքներն են, որոնք ուղղակի կամ անուղղակի անդրադառնում են Հայաստանի շահերին։

Բակո Սահակյանն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ազգային առաջնորդարան

168.am (168 ժամ) 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ազգային առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Ազգային կենտրոնական ու թեմական վարչության անդամների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ռոբերտ դե Նիրոն բաժանվել է կնոջից. լրատվամիջոցներ

Tert.am (hy) 

Հոլիվուդյան գերաստղ Ռոբերտ դե Նիրոն ավելի քան 20 տարի տևած ամուսնությունից հետո բաժանվել է կնոջից, հայտնում է Daily Mail-ը:

Յոթանասունհինգամյա դերասանն ու 63-ամյա Գրեյս Հայթաուերն արդեն միասին չեն ապրում ու շուտով հանդես կգան բաժանության մասին պաշտոնական հայտարարությամբ:

Հայտնի է, որ զույգն ունի երկու երեխա` 20-ամյա Էլիոթն ու 6-ամյա Հելենը:

Պարբերականը նկատում է, որ 1997թ. ամուսնացած զույգի համար սա բաժանվելու առաջին դեպքը չէ: Նախկինում Դե Նիրոն ամուսնալուծվելու հարցով հայց էր ներկայացրել դատարան... Читать дальше...

«Հրապարակ». Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այցելել է գեներալ Մանվել Գրիգորյանին

Tert.am (hy) 

«Մեզ հայտնի էր դարձել, որ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն օրերս այցելել է կալանավայրում գտնվող Մանվել Գրիգորյանին:

Արշակ սրբազանին հարցրինք՝ իր նախաձեռնությունն է եղել, թե կաթողիկոսն է իրեն հանձնարարել հանդիպել Գրիգորյանի հետ: Նշեց, որ Մանվել Գրիգորյանն է ցանկություն հայտնել, որ դիվանապետն այցելի իրեն, և ինքն էլ գնացել է: Հարցրինք նաև, թե ինչ թեմայի շուրջ է տեղի ունե­ցել զրույցը: Արշակ սրբազանը նշեց, որ մանրամասներ չի կարող ասել զրույցից՝ հավելելով, որ զրուցել են հավատքից... Читать дальше...

Շերեմետևոյում Հայաստանի քաղաքացի է զոհվել ինքնաթիռի վրաերթի հետևանքով. տղամարդու ինքնությունը պարզվել է նրա գրպանում հայտնաբերված փաստաթղթերով

168.am (168 ժամ) 

Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանում Հայաստանի 25-ամյա քաղաքացի է զոհվել ինքնաթիռի վրաերթի հետեւանքով: Մարդատար ինքնաթիռը տղամարդուն հարվածել է թափառքի ժամանակ:

ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին մեղադրում է վարչական ռեսուրսի չարաշահման մեջ

Azatutyun.am 

Հայաստանի նախկին իշխող ուժը՝ Հանրապետական կուսակցությունը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրում է վարչական ռեսուրսի չարաշահմամբ նախընտրական քարոզչությամբ զբաղվելու մեջ: «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած իր աշխատանքային այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը բոլոր միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է», - ասված է ՀՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: «Փաշինյանը... Читать дальше...

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում պղնձի հանքում պայթյուն է տեղի ունեցել, մի քանի բանվոր մնացել է ներսում

Tert.am (hy) 

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Զոնգուլդակ նահանգի Քիլիմլի շրջանի պղնձի հանքում դեռևս անհայտ պատճառներով տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել, գրում է թուրքական diken.com.tr կայքը:

Հայտնի է, որ հանքում մնացել է 5 բանվոր, նրանցից երկուսին փրկարարներին հաջողվել է դուրս բերել ու տեղափոխել հիվանդանոց: Տուժածների վիճակը բժիշկները ծանր են գնահատել:

Եվս երեք բանվոր շարունակում է մնալ հանքում: Նրանց դուրս բերելու համար ինտենսիվ աշխատանքները շարունակվում են:

2014... Читать дальше...

ԱՄՆ-ի նախագահը պատրաստ է հանդիպել Սաուդյան Արաբիայի գահաժառանգի հետ

168.am (168 ժամ) 

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության հետ կապված սկանդալի ֆոնին։

«Հարյուր միլիարդավոր դոլարները չեմ զիջի Ռուսաստանին ու Չինաստանին». Թրամփը բացատրել է Խաշոգջիի պատճառով Սաուդյան Արաբիայի հետ պայմանագրերը չչեղարկելու որոշումը

Tert.am (hy) 

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի աղմկահարույց սպանությանը, հայտարարել է, որ չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Սաուդյան Արաբիայի ու թագաժառանգ Մուհամադ բին Սալման ալ Սաուդի դեմ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, «Մար ա Լագո» շքեղ առանձնատուն մեկնելուց առաջ Թրամփն ասել է, որ որևէ ապացույց չկա առ այն, որ հենց թագաժառանգն է պատվիրել այլախոհի դաժան սպանությունը:

«Նրա դեմ պատժամիջոցներ կիրառելը կնշանակի երկրորդ պլան մղել Ամերիկայի շահը... Читать дальше...

Տղամարդը աղաթթու տեսակի պրեկուրսորը լցրել է կնոջ դեմքին և մարմնին, դանակով հարվածներ է հասցրել. գործն ուղարկվել է դատարան

168.am (168 ժամ) 

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *