Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Ноябрь
2018

Новости за 25.11.2018

Շնորհակալություն նախագահին. Թրամփը նավթի համաշխարհային գների նվազումն իր ձեռքբերումն է համարում

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նավթի գների նվազումն իր ձեռքբերումն է համարում: Ինչպես հայտնում է Коммерсанть-ը, ԱՄՆ նախագահն ընդգծել է նաև Նահանգներում գնաճի մակարդակի նվազումը:

«Հիանալի է, որ նավթի գները նվազում են (շնորհակալություն նախագահին -Թ)»,- իր թվիթերյան էջում գրել է ամերիկացի նախագահը: Վերջինս հավելել է, որ հոյակապ տնտեսական լուր է նաև հարկերի կրճատումը շնորհիվ 2017-ին իր իսկ իրականացրած հարկային բարեփոխումների:

Նշենք, որ նոյեմբերի 23-ին Brent հյուսիսծովյան ապրանքանիշի նավթի... Читать дальше...

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ֆեյսբուքում դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին

Гала ТВ 

Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ֆեյսբուքում դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. «Պարոն  Նիկոլ Փաշինյան, նոր, ժողովրդավարական Հայաստանում հնարավո՞ր է հայտնի հրապարակախոս եւ ռեժիսոր Տիգրան Պասկեւիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի ցուցադրումը Հ1-ով»: Վարչապետի պաշտոնակատարն առայժմ չի պատասխանել այս գրառմանը:

Երկրաշարժ Իրան-Իրաք սահմանային գոտում

Аравот 

Նոյեմբերի 25-ին, տեղական ժամանակով ժամը 20:37-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.310 և արևելյան երկայնության 45.730 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք սահմանային գոտի, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 21 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8-9 բալ: Ըստ «РИА Новости» լրատվական …

Հարյուրավոր սատկած կրիաներ են հայտնաբերվել Մասաչուսեթսի ափերին

Tert.am (hy) 

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Քեյփ Քոդ թերակղզու ափերին 173 սատկած կրիա են հայտնաբերել: Ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով նահանգի խոշորագույն կենդանբանական միության տնօրենին, ծովային կրիաները սատկել են այս շաբաթ գրանցված չափազանց ցուրտ եղանակի պատճառով:

Մասնագետը նշել է, որ 227 ցրտահարված կրիա վերականգնողական բուժում է ստացել չորեքշաբթի օրվանից ի վեր, սակայն միայն 54-ն են փրկվել: Մասնագետները հերթապահություն են անցկացնում վտանգավոր շրջաններում՝ զգուշանալով եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով կենդանիների հնարավոր կորստից... Читать дальше...

Իրաքի և Իրանի սահմանին 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կա մոտ 70 տուժած

Tert.am (hy) 

Իրաքի և Իրանի սահմանի մոտակայքում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC) հղումով:

Երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով ժամը 16:37-ին (երևանյան ժամանակով ժամը 20:37): Հաղորդվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 46 կմ խորության վրա:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 150 կմ դեպի հյուսիս-արևելք հեռավորության և Իրանի Սերե-Պոլե-Զոհաբ քաղաքից... Читать дальше...



Նոր Զելանդիայում բացվել է Ցեղասպանության տարիներին հայ փախստականներին օգնած զինվորների հուշարձանը

Tert.am (hy) 

Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգտոնում հուշարձան է բացվել՝ նվիրված նորզելանդացի զինվորների հիշատակին, որոնք մասնակցել են Հայոց ցեղապանության տարիներին հայերի և ասորիների փրկությանը:

Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, հուշակոթողը բացվել է քաղաքային գերեզմանոցի տարածքում: Հուշակոթողի կանգնեցման նախաձեռնությունը պատկանում է տեղի հայ և ասորի համայնքների ներկայացուցիչներին:

«Շուրջ 1,5 մլն հայ և 300 000 ասորի դարձել են Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության զոհը: Մինչ օրս Նոր Զելանդիայի... Читать дальше...

«ՀՀ արտաքին քաղաքականությունում որոշ նյուանսներ փոխվում են»

168.am (168 ժամ) 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն անակնկալ դիտարկումներով է հանդես եկել՝ նշելով, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ռուս-թուրքական սերտ համագործակցությունը տապալվել է այլ ուժերի միջամտության արդյունքում:

Ռուսական Սու-25 ինքնաթիռները հերթապահություն են սկսել Կերչի նեղուցում` ուկրաինական նավերի պատճառով

Tert.am (hy) 

Ռուսական Սու-25 ռազմական ինքնաթիռները հերթապահում են Կերչի նեղուցի շրջանում՝ Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով:  

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այսօր ավելի վաղ՝ առավոտյան 07:00-ին, երեք ուկրաինական նավ խախտել է Ռուսաստանի պետական սահմանը և ուղղություն բռնել դեպի Կերչի նեղուց:

Դրանից հետո Ուկրաինան Ռուսաստանին մեղադրել է քարշակին հարվածելու համար, որի հետևանքով վնասվել է նավի գլխավոր շարժիչը և ցանկապատող հարվածը: Ռուսական ռազմական մոտորանավերը փակել են նեղուցը... Читать дальше...

Երևանի Իսակովի պողոտայում մեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին. կան տուժածներ

Tert.am (hy) 

Նոյեմբերի 25-ին`ժամը 17:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 29 հասցեում գտնվող Ոստիկանության կրթահամալիրի մոտակայքում «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Գ. Ա., ծնված 1978 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից... Читать дальше...

Խլել Կաստրոյից միջուկային զենքը և համոզել գերտերություններին.Միկոյանը փրկել է մարդկությանը

Armeniasputnik.am 

Նրա մասին ասում էին. «Իլիչից Իլիչ` առանց կաթվածի ու պարալիչի»։ Անաստաս Միկոյանին նվիրված մի շարք գրքեր, անթիվ հոդվածներ և հուշեր կան` հակասական և բազմակողմանի։ Փաստն այն է, որ Միկոյանն անցավ ԽՍՀՄ–ի գրեթե ողջ պատմությունը։

«Մանկական Եվրատեսիլ-2018» միջազգային մրցույթում Հայաստանը իններորդն է. հաղթեց Լեհաստանը

Гала ТВ 

«Մանկական Եվրատեսիլ-2018» երգի հեղինակավոր միջազգային մրցույթում, որն  անցկացվեց նոյեմբերի 25-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, հաղթեց Լեհաստանը ներկայացնող Ռոքսանա Վեգիլը «Anyone i want to be» երգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի հայաստանյան մասնակիցը՝ Լևոնը, ներկայացավ Արտեմ Վալտերի հեղինակած «L.E.V.O.N» երգով՝ ժյուրիի և առցանց քվեարկության արդյունքում զբաղեցնելով իններորդ հորիզոնականը: Նախորդ տարվանից  միջազգային մրցույթի քվեարկության կարգում կարևոր փոփոխություններ էին տեղի ունեցել: Ըստ նոր... Читать дальше...

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն ընտրարշավը կմեկնարկի Երևանի Մաշտոցի պողոտայից

Tert.am (hy) 

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի խորհրդարանական ընտրություններում հանդես կգա «Ապագան ՔՈնն է» կարգախոսով: 

Այս մասին հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից: Իսկ վաղը մեկնարկելիք քարոզարշավը կուսակցությունը կսկսի ժամը 11։02-ին Երևանում՝ Մաշտոցի պուրակից։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *