Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Ноябрь
2018

Новости за 26.11.2018

Android-ի օգտատերերն այսուհետ կկարողանան վերահսկել սմարթֆոնի օգտագործման ժամանակը

Tert.am (hy) 

Google ընկերությունը թողարկել է Digital Wellbeing հավելվածը, որը հավաքագրում է տվյալներ սմարթֆոնի օգտագործման վերաբերյալ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ 9To5Google-ին հղումով:

Հավելվածը կարելի է ներբեռնել Google Play-ից: Առայժմ այն հասանելի է միայն առանց կողմնակի ծրագրայի ապահովման սմարթֆոնների` Google Pixel շարքի սարքերի և Android One օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար:

Digital Wellbeing-ի շնորհիվ օգտատերերը կարող են ստուգել, թե որքան ժամանակ են վատնում այս կամ այն հավելվածի վրա... Читать дальше...

Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդն առաջարկել է երկրում ռազմական դրության մտցնել

Tert.am (hy) 

Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդն առաջարկել է երկրում 60 օրով ռազմական դրության մտցնել: Այս մասին, ինչպես գրում է TACC-ը, հայտարարել է Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը:

«Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդն առաջարկում է 60-օրյա ժամկետով ռազմական դրություն մտցնել», - հայտնել է նա՝ հավելելով, որ նոյեմբերի լույս 26-ի գիշերն ընդունված այս որոշումը կարող է չեղարկվել ցանկացած պահի, եթե իրավիճակը կարգավորվի:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն... Читать дальше...

Գիտնականները պարզել են, թե որ ժամանակաշրջանում է ապրելն ամենից դժվար եղել

Tert.am (hy) 

Գիտնականները պարզել են, թե մարդկության պատմության որ ժամանակահատվածում է ապրելն ամենից դժվար եղել: Ինչպես հայտնում է The Independent-ը, այս մասին հետազոտության արդյունքները հրապարակվել են Քեմբրիջի համալսարանում:

Գիտական հետազոտության արդյունքներում նշվում է, որ ամենից դժվար օրեր մարդիկ ապրել են 536 թվականին: Այս անսպասելի եզրակացությանը գիտնականները հանգել են եվրոպական արժութային համակարգի ուսումնասիրության արդյունքում:

Նշվում է, որ տվյալ տարում ռեկորդային թվով տարերային աղետներ... Читать дальше...

Աբովյան քաղաքում ավտոտնակի տանիք է այրվել. տուժածներ չկան

Tert.am (hy) 

Նոյեմբերի 25-ին, ժամը 19:18-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Էլարի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոտնակի տանիք:

Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:52-ին, մարվել՝ 20:15-ին: Այրվել են խորդանոցի տանիքի (մոտ 40 քմ) փայտե կառուցատարրերը` մոտ 10 քմ:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Առնվազն 500 ներգաղթյալ փորձել է բռնի ուժով հատել ԱՄՆ-ի սահմանը

Tert.am (hy) 

Կենտրոնական Ամերիկայի երկրներից դեպի ԱՄՆ ուղևորվող և այժմ Մեքսիկայում գտնվող անօրինական ներգաղթյալներից առնվազն 500-ը փորձել է հատել ամերիկյան սահմանը: Այս մասին գրում է TACC-ը՝ Milenio թերթին հղումով:

Անօրինական ներգաղթյալների՝ ամերիկյան սահմանը հատելու փորձին նախորդել է խաղաղ երթ, որին մասնակցել է գրեթե 5 հազար ներգաղթյալ: Ավելի ուշ նրանց մի մասը ճեղքել է Դաշնային ոստիկանության աշխատակիցների շարքերն ու փորձել հատել սահմանը, սակայն ամերիկացի սահմանապահներն արցունքաբեր գազ են կիրառել:

Տուժածների... Читать дальше...

Samsung-ի նոր բյուջետային սմարթֆոնի շնորհիվ հայտնի է դարձել Galaxy S10-ի առանձնահատկություններից մեկը

Tert.am (hy) 

Համացանցում է հայտնվել հարավկորեական Samsung ընկերության նոր բյուջետային սմարթֆոնի՝ Galaxy A8s-ի էկրանի լուսանկարը, որի շնորհիվ օգտատերերին հայտնի է դարձել է Samsung-ի նոր ֆլագմանային սմարթֆոնի՝ Galaxy S10-ի առանձնահատկություններից մեկը, փոխանցում է Phone Arena-ն:

Slash Leaks կայքում հրապարակված լուսանկարից պարզ է դառնում, որ նոր բյուջետային մոդելը կստանա Infinity O էկրանը, որը կունենա հատուկ անցք տեսախցիկի համար: Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր տեսախցիկի համար նախատեսված փոքրիկ անցքով էկրանով սմարթֆոնի մասին և ենթադրվում է... Читать дальше...

Իրաքում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 20 մարդ է մահացել

Tert.am (hy) 

Իրաքի տարբեր նահանգներում ջրհեղեղների հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, 180-ը՝ տուժել: Այս մասին հաղորդում է Al-Sumaria հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության ներկայացուցչին:

«Վերջին տվյալներով՝ եղանակային պայմանների, անձրևների և ցեխի պատճառով նահանգներում զոհերի թիվը հասել է 21-ի, տուժել է 180 մարդ», - հայտնել է ԱՆ ներկայացուցիչը:

Ավելի վաղ հեռուստաալիքը հաղորդում էր, որ Իրաքի հյուսիսում՝ Շիրքաթ քաղաքի շրջանում ջրհեղեղների հետևանքով վնասվել է 3 հազար տուն... Читать дальше...



Օգտատերերը հայտնել են YouTube-ի աշխատանքում խափանումների մասին

Tert.am (hy) 

YouTube-ի օգտատերերը հայտնել են տեսածառայության աշխատանքում խափանումների մասին: Այս մասին հաղոդում է TACC-ը՝ վկայակոչելով Down Detector պարտալը, որը հետևում է հայտնի ինտերնետային ռեսուրսներում խափանումներին:

Խնդիրների մասին առաջին հաղորդագրությունները գրանցվել են երևանյան ժամանակով ժամը 23:00-ի սահմաններում: Օգտատերերի մեծ մասի (66%) բողոքները տեսանյութերի հեռարձակման հետ կապված խնդիրների վերաբերյալ էին: Օգտատերերի ևս 23%-ը բողոքում էր կայքի ոչ ճիշտ աշխատանքից, իսկ 9%-ին չէր հաջողվում մուտք... Читать дальше...

Իրանի և Իրաքի սահմանին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 420-ի

Tert.am (hy) 

Իրաքի և Իրանի սահմանի մոտակայքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով տուժածների թիվն ավելացել է՝ հասնելով 420-ի: Ինչպես գրում է TACC-ը, այս մասին կիրակի երեկոյան հայտնել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իրանական իշխանություններին:

Գործակալության տվյալներով՝ երկրաշարժից տուժած շրջաններ է ուղարկվել 23 օպերատիվ խումբ: Զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել:

Հիշեցնենք, որ կիրակի՝ նոյեմբերի 25-ին, Իրաքի և Իրանի սահմանին 6.3 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել... Читать дальше...

Վլադիմիր Էտուշի մասնակցությամբ ներկայացումը չեղարկվել է արտիստի առողջական վիճակի վատացման պատճառով

Tert.am (hy) 

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշի մասնակցությամբ «Բենեֆիս» ներկայացումը կիրակի երեկոյան Մոսկվայի Ե.Վախթանգովի անվան թատրոնում փոխարինվել է այլ ներկայացմամբ արտիստի առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկին հղումով:

«Մարդը հիվանդացել է, նա 96 տարեկան է, լուրջ տարիք է Ներկայացումը փոխարինվել է, դրա մասին հայտարարվել է ժամը 17:00-ին», - հայտնել է Կրոկը՝ ընդգծելով, որ թատրոնի ռեպերտուարից Էտուշի մասնակցությամբ ներկայացումը հանելու... Читать дальше...

Կալիֆոռնիայի ամենակործանարար հրդեհն ամբողջությամբ տեղայնացված է

Tert.am (hy) 

Կալիֆոռնիայի հյուսիսում մոլեգնող անտառային հրդեհները, որոնք համարվում են ամենամահաբերը նահանգի պատմության ընթացքում, ամբողջությամբ տեղայնացված են: Այս մասին գրում է TACC-ը՝ հղում անելով Կալիֆոռնիայի անտառային տնտեսության և հրդեհային անվտանգության վարչությանը:

Այրված տարածքի մակերեսը կազմել է շուրջ 620 քառակուսի կիլոմետր: Կրակը ոչնչացրել է մոտ 14 հազար տուն: Հրդեհների հետևանքով մահացել է առնվազն 85 մարդ:

Ավելի վաղ տեղայնացվել է Կալիֆոռնիայի հարավում՝ Մալիբուի մոտակայքում մոլեգնող ևս մի խոշոր հրդեհ... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *