Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Ноябрь
2018

Новости за 27.11.2018

Երիտասարդ տարիքում ինձ Էլվիս Փրեսլիին են նմանեցրել. Թրամփ

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անկեղծացել է իր կողմնակիցների հետ և պատմել, որ երիտասարդ տարիքում իրեն նմանեցրել են Էլվիս Փրեսլիին: Այդ մասին նա ասել է ելույթի ժամանակ՝ Միսիսիպի նահանգի Տյուպելո քաղաքում, որտեղ 1935 թվականին ծնվել է երգիչը:

«Ես չպետք է ասեմ դա, ինձ գոռոզ կանվանեն, իսկ ես այդպիսին չեմ, բայց եթե հաշվի չառնենք իմ բաց գույնի մազերը, դեռահաս տարիքում ես շատ նման էի Էլվիսին», - խոստովանել է Թրամփը:

Նա ներկաներին հարցրել է, թե նկատելի է արդյոք նմանությունը: «Չեք հավատում չէ: Ինձ համար դա շատ մեծ պատիվ է»... Читать дальше...

Մեքսիկան ԱՄՆ-ին դիվանագիտական նոտա է հղել՝ միգրանտների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ

Tert.am (hy) 

Մեքսիկայի իշխանությունները Վաշինգտոնին կոչ են արել հետաքննել Տիհուանա շրջանում հարյուրավոր միգրանտների մասնակցությամբ միջադեպի մանրամասները: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին `հղում անելով Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Կենտրոնական Ամերիկայի երկրներից Մեքսիկա հասած մոտ 500 միգրանտ փորձել էին անցնել ԱՄՆ-ի սահմանը, սակայն դա նրանց չէր հաջողվել: Ամերիկացի զինվորականները միգրանտների նկատմամբ արցունքաբեր գազ և ռեզինե փամփուշտներ էին կիրառել:

«Մեքսիկայի... Читать дальше...

Մելանիա Թրամփը ցույց է տվել Սպիտակ տան ամանորյա ձևավորումը

Tert.am (hy) 

«Մելանիա Թրամփի զարդարած Սպիտակ տունը փայլում է հայրենասիրության ոգով», - ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Աղբյուրը նշում է, որ Սպիտակ տան յուրաքանչյուր դահլիճ զարդարված է յուրահատուկ ոճով և նվիրված է որևէ անձի կամ իրադարձության: Սուրբծննդյան իտերիերի գլխավոր գույներն են՝ կարմիրը, կապույտը և ոսկեգույնը:

Սուրբծննդյան տոնի կապակցությամբ դեկտեմբերին Սպիտակ տունը կանցկացնի ավելի քան 100 միջոցառում, կընդունի ավելի քան 30 հազար այցելու:

Ջեքի Չանի դուստրն ամուսնացել է նույնասեռականի հետ

Tert.am (hy) 

Դերասան Ջեքի Չանի դուստրը՝ Էտտա Ու Չոլին, ամուսնացել է նույնասեռականի հետ: Նրա ընտրյալը կանադացի մոդել Էնդի Օթոմն է: Այդ մասին աղջիկը գրել է Instagram-ում:

19-ամյա Չոլին լուսանկար է տեղադրել, որում իր և Օթոմի ձեռքին իրենց ամուսնության վկայականն է, որտեղ նշված է, որ հարսանիքը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին՝ Տորոնտոյում:

«Եթե դուք երբեք չհրաժարվեք ձեր սիրուց և ամբողջ սիրտը դնեք ձեր երազած ընտանիքի մեջ, բաց միտքն ու ջերմ սիրտը կօգնեն հասնել երջանկության», - գրել է դերասանի դուստրը:

Ղրիմի օմբուդսմենը վստահեցրել է, որ ուկրաինացի նավաստիները պահվում են պատշաճ պայմաններում

Tert.am (hy) 

Կերչի նեղուցում ձերբակալված ուկրաինական ռազմածովային ուժերի նավաստիները պահվում են պատշաճ պայմաններում, նրանցից որևէ բողոք չի ստացվել: Այդ մասին Tass-ին ասել է Ղրիմի Մարդու իրավունքների պաշտպան Լյուդմիլա Լուբինան:

Նա պարզաբանել է, որ նավաստիների հետագա ճակատագիրը կորոշի հետաքննությունը:

«Ինչ վերաբերում է այն հարցին, որ նրանք մեղադրվում են պետական հանցագործության մեջ՝ այլ երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու համար, ապա դեռ քննություն է իրականացվում: Կպարզվի՝ ով է մեղավոր՝ ամբողջ անձնակազմը... Читать дальше...

Կատվի պատճառով տերերը դատարանում են հայտնվել

Tert.am (hy) 

Ռուսաստանի Նովոկուզնեցկ քաղաքի դատարանը տեղի ընտանիքներից մեկի նկատմամբ 173 հազար ռուբլի տուգանք է սահմանել՝ խաղալիքների խանութին պատճառված վնասի դիմաց: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Միջադեպը տեղի էր ունեցել 2018 թ. փետրվարին: Բնակելի շենքի առաջին հարկում գտնվող խաղալիքների խանութի վրա վերևի հարկի բնակիչները ջուր էին բաց թողել, ինչի հետևանքով ողջ ապրանքը վնասվել էր:

«Ջրհեղեղի պատճառը բնակարանի խոհանոցի ջրի բաց ծորակն է եղել, ինչը տան բնակիչները չեն վիճարկել: Որևէ փաստ չկա, որ միջադեպն ինչ-որ վթարի հետևանք է... Читать дальше...



NASA-ի նոր առաքելությունը Մարսից առաջին լուսանկարն է ուղարկել

Tert.am (hy) 

InSight առաքելությունը բարեհաջող վայրէջք է կատարել Մարս մոլորակի վրա և արդեն առաջին լուսանկարն է ուղարկել Երկիր: Այդ մասին հաղորդում է NASA-ն:

«Սարքավորման բոլոր համակարգերը նորմալ վիճակում են, որևէ բողոք չի արձանագրվել»,- հայտնել են NASA-ի ուղիղ հեռարձակման հաղորդավարները: Նրանք նշել են, որ վայրէջքն իդեալական է եղել:

InSight առաքելության ղեկավար Բրյուս Բեներդտը նշել է, որ իր մեծ երազանքն է՝ լսել Մարսի երկրակեղևի ձայնը: «Ես ուղղակի կթռչկոտեմ ուրախությունից, երբ առաջին անգամ նման... Читать дальше...

Պուտինն ու Մերկելը հեռախոսով քննարկել են Ազովի ծովում ստեղծված իրավիճակը

Tert.am (hy) 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսով քննարկել են Ազովի ծովում ստեղծված իրավիճակը:

Պուտինը սադրանք անվանել Կիևի գործողությունները՝ նշելով, որ ուկրաինական նավերը խախտել են Ռուսաստանի ջրային տարածք մուտք գործելու կանոնները:

ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Բեռլինը հետ կպահի Ուկրաինային չմտածված քայլերից, այլապես նոր հակամարտության ողջ պատասխանատվությունը կրելու է Կիևը,- ասել է Պուտինը Մերկելի հետ զրույցում:

Թրամփը խոսել է Կերչի նեղուցում իրավիճակի և Brexit-ի համաձայնագրի մասին

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Կերչի նեղուցում, հաղորդում է Reuters-ը:

Թրամփը նշել է, որ Ազովի ծովում խնդիրը լուծելու նպատակով ԱՄՆ-ը համատեղ աշխատում է եվրոպացի առաջնորդների հետ:

ԱՄՆ առաջնորդն անդրադարձել է նաև Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ Brexit-ի համաձայնագրին:

«Եվրամիության համար դա հիանալի գործարք է», - Թրամփի խոսքերն է մեջբերել BBC-ն:

Նա շեշտել է, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել... Читать дальше...

Մակրոնը մտահոգված է, որ բողոքի ակցիաները կարող են ազդել Ֆրանսիայի հեղինակության վրա

Tert.am (hy) 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել է կառավարությանը, որ բենզինի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիաները կարող են բացասաբար անդրադառնալ երկրի հեղինակության վրա և վախեցնել զբոսաշրջիկներին, հաղորդում է Reuters-ը:

«Մենք չպետք է թերագնահատենք Ելիսեյան պալատի և իրավապահների և ցուցարների միջև բախումների լուսանկարների և տեսանյութերի ազդեցությունը, որոնք հրապարակվում են ամենուր՝ ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Ֆրանսիայի սահմաններից դուրս», - ասել է կառավարության ներկայացուցիչ Բենիամին Գրիվոն՝... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *