Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Ноябрь
2018

Новости за 28.11.2018

Փոթորիկ սևծովյան բաժակում. արդյո՞ք պետք վախենալ Կովկաս–Փոթի լաստանավի շարժման դադարից

Armeniasputnik.am 

Կովկաս–Փոթի–Կովկաս նավահանգիստ երթուղով լաստանավի կանոնավոր շարժման դադարի մասին լուրը հայկական ԶԼՄ–ներում բուռն արձագանք առաջացրեց։ Հայաստանի համար բացասական հետևանքների մասին խոսում էին տարբեր փորձագետները։ Բայց արդյո՞ք արդարացված է քաղաքագետների ու լրագրողների այսքան կտրուկ արձագանքն այդ լուրին` ահա թե որն է հարցը։

Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթում է Զուրաբիշվիլին. էքզիթ-փոլի տվյալներ

168.am (168 ժամ) 

Վրաստանում նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որը վայելում է «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը, նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հաղթանակ է տանում՝ 55 տոկոս ձայներով:



Պուտինը վավերացրել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրը

Tert.am (hy) 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է ժամանակավոր համաձայնագիրը, որը տանում է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հետևում է իրավարար պորտալում հրապարակված փաստաթղթից:

Համաձայնագիրը, որն ստորագրվել է մայիսի 17-ին կայացած Աստանայի տնտեսական համաժողովի ընթացքում, նախատեսված է երեք տարով և ենթադրում է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը՝ ըստ ապրանքների սահմանափակ տեսականու շրջանառության:

Համաձայնագրի... Читать дальше...

Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի մահվան փաստով ԿԸՀ-ն նրա գրանցումը ճանաչեց ուժը կորցրած

168.am (168 ժամ) 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած ճանաչեց Հանրապետական կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Սուսաննա Գևորգյանի գրանցումը՝ հիմք ընդունելով նրա մահվան վկայականը:

Ի՞նչ արտաքին քաղաքականություն է առաջարկում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը

Armedia.am (arm) 

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերից «Հայաստանի Հանրապետական» կուսակցության նախընտրական ծրագրի այն հատվածները, որոնք վերաբերում են Հայաստանի արտաքին քաղաքականությանը։ Զուգահեռաբար, ներկայացնում ենք նաև կուսակցության ծրագրի արտաքին քաղաքական դրույթները։

«Ազգային ժողովում մենք կլինենք գլխավոր ընդդիմախոսն այսօրվա իշխանության»․ Խաչատուր Քոքոբելյան (Ֆոտոշարք)

Аравот 

Այսօր Շիրակի մարզի տարբեր տեղանքներում՝ Արթիկում, Ամասիայում ու Աշոցքում իրենց քարոզարշավն անցկացրեցին «Մենք» դաշինքի թեկնածուները։ Նրանք ժամը 17․00-ի սահմաններում եղան նաև Գյումրիում, սակայն այստեղ ոչ թե ելույթներ ունեցան, այլ պատասխանեցին լրագրողների հարցերին, մոմեր վառեցին «Սուրբ Ամենափրկիչ Յոթվերք» եկեղեցում, այնուհետ ուղևորվեցին Անի թաղամաս՝ բակերում շրջելու ու բնակիչների հետ զրուցելու։ Aravot.am-ը դաշինքի 2-րդ տեղը զբաղեցնող «Ազատ դեմոկրատներ» …

Պատռել են «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի պաստառները (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված «Իմ քայլը» դաշինքի թեկնածու, Երևանի ավագանու անդամ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանի նախընտրական պաստառները պատռել են: Այս մասին Tert.am-ի զրույցում հայտնեց Մեսրոպ Պապիկյանը:

Նա նշեց, որ իր թիմակիցները քարոզարշավ իրականացնելիս նկատել են, որ Ավան, Նոր-Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների մի շարք հատվածներում, որտեղ նախօրեին փակցրել էին պաստառներ, պատռված են:

«Զարմանալի է, որ կողք կողքի փակցված մի քանի պաստառներից... Читать дальше...

Չարխչյան. «Ճիշտ հունից շեղման դեպքում, մտավորականությունը կընդվզի հեղափոխական ուժերի դեմ»

Armeniasputnik.am 

Հայաստանում ներքաղաքական կյանքի լարվածությունը մեզ որոշակի անհանգստություն և տագնապներ է պատճառում։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը։

Թուրքիայում կին բանտարկյալները սեռական բռնության են ենթարկվում

168.am (168 ժամ) 

«Կին բանտարկյալների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող բյուրոն» զեկույց է հրապարակել, որտեղ վիճակագրական տվյալներ են ներկայացվել, թե քանի կին է 1997-2018թթ. բռնության ենթարկվել թուրքական բանտերում։

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 13 թեկնածուի գրանցումը

Tert.am (hy) 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած ճանաչեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին կուսակցությունների, դաշինքների ցուցակներով առաջադրված 13 պատգամավորի թեկնածուի գրանցումը՝ հիմք ընդունելով նրանց ինքնաբացարկի դիմումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԿԸՀ-ն նման որոշում ընդունեց նոյեմբերի 28-ի արտահերթ նիստում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց, որ նիստի օրակարգում ընդգրկված են 2018թ-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների... Читать дальше...

ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց 13 թեկնածուների գրանցումը

168.am (168 ժամ) 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած ճանաչեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին կուսակցությունների, դաշինքների ցուցակներով առաջադրված 13 պատգամավորների թեկնածուների գրանցումը՝ հիմք ընդունելով նրանց ինքնաբացարկի դիմումները:

Onda Cero. Ոսկե գնդակի դափնեկիրը հայտնի է

Гала ТВ 

Onda Cero-ի լրագրող Էկտոր Ֆերնանդեսին հայտնի է դարձել, թե ով է ստանալու այս տարվա «Ոսկե գնդակը»: Ըստ աղբյուրի` France Football-ն աշխարհի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը կհանձնի «Ռեալի» կիսապաշտպան Լուկ Մոդրիչին: Երկրորդ տեղը բաժին կհասնի «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին: Երրորդ հորիզոնականում կլինի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը: Նախորդ 10 տարիներին այս մրցանակը բաժին էր հասնում Ռոնալդուին և «Բարսելոնայի» […]





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *