Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Ноябрь
2018

Новости за 29.11.2018

Բրիտանացի կենսաբանները ստեղծել են առաջին արհեստական ընկերքը

168.am (168 ժամ) 

Բրիտանացի մոլեկուլային կենսաբաններն առաջին անգամ կարողացել են ցողունային բջիջները վերածել ընկերքային հյուսվածքի փոքրիկ նմանակի, որի ուսումնասիրությունը կօգնի նվազեցնել վիժումների թիվը եւ լավացնել երեխայի առողջությունը:

Հուսահատ սթրիթռեյսեր՝ էկրանին և մեքենաների մոլի սիրահար՝ կադրից դուրս. Փոլ Ուոքերի հավաքածուի ամենավառ մոդելները (ֆոտոշարք)

Tert.am (hy) 

Ուղիղ հինգ տարի է անցել այն պահից, երբ ավտովթարի հետևանքով մահացել է դերասան Փոխ Ուոքերը, որն առավել հայտնի է «Ֆորսաժ» ֆիլմաշարում Բրայան Օ'Քոնորի դերով:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, հուսահատ սթրիթռեյսերի կերպարը կերտած Ուոքերը կադրից դուրս ևս մեքենաների մեծ սիրահար է եղել: Նրան կյանքում էլ հաճախ կարելի էր հանդիպել Կալիֆոռնիայի մրցուղիներում կամ ավտոտնակում, որտեղ պահվում էր նրա մեքենաների տպավորիչ հավաքածուն:

Ուոքերը շատ էր սիրում BMW ապրանքանիշը, որը մշտապես առաջնային տեղ... Читать дальше...

«Արարատյան բակալավրիատի» ստուգումները. ի՞նչ պայմանավորվեցին Հարությունյանն ու Սահակյանը

Armeniasputnik.am 

Շուտով հայտնի կդառնան «Արարատյան բակալավրիատ» ծրագրի հետ կապված ստուգումների արդյունքները, սակայն կոնֆլիկտի կողմերն անսասան են և պնդում են իրենց պահանջների արդարացի լինելը։

Նոր Նորքում ջուր չի լինելու

168.am (168 ժամ) 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 30-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Երեւանի Նոր-Նորք վարչական շրջանի՝ 7-րդ զանգվածի և Սարգսաշեն թաղամասի ջրամատակարարումը։

Թրամփը չեղարկել է Պուտինի հետ նախատեսված հանդիպումը

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկում է ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, որը նախատեսված էր անցկացնել Արգենտինայում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Նման որոշում Թրամփը կայացրել է Կերչի նեղուցում կատարված միջադեպի հարցով զեկույցին ծանոթանալուց հետո: Նրա խոսքով՝ հիմնական պատճառն այն է, որ նավերն ու նավաստիները չեն վերադարձել Ուկրաինա:

«Ես կրկին սպասում եմ բովանդակալից գագաթնաժողովի, հենց որ իրավիճակը կարգավորվի»... Читать дальше...



National Interest-ը նշել է, թե որոնք են ռուսական նավատորմի «ամենամահացու» հինգ ռազմանավերը

Tert.am (hy) 

Ամերիկյան The National Interest ամսագիրը կազմել է «ամենամահացու» ռուսական մարտական նավերի հնգյակը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, պարբերականն ընդգծում է, որ Ռուսաստանն ակտիվորեն կատարելագործում է իր նավատորմը, ինչի համար Մոսկվան կիրառում է տնտեսապես արդյունավետ, արտահանման համար նախատեսված նորարարություններ և արդիականացնում է արդեն իսկ գոյություն ունեցող տեխնոլոգիաները:

Ամենավտանգավոր նավերի շարքում ամերիկյան պարբերականը նշել է Հյուսիսային նավատորմի «Պետրոս Մեծ» ատոմային հրթիռանավը... Читать дальше...

«Այս նույն բանը եղել է մեր երեք նախագահների հետ, հիմա ուզո՞ւմ եք նույնը չորրորդի հետ լինի». Արա Պապյան

168.am (168 ժամ) 

«Իշխանության նման փչացնող բան՝ մեկ էլ փողն է։ Դրա համար ամբողջ աշխարհն ընտրում է մի քանի կուսակցություններ, որպեսզի մեկը մյուսին վերահսկի։ Ասում եք՝ Լևոն Տեր-Պետրոսյան, նա  ձայների 83 տոկոսով եկավ իշխանության, դառը փորձ ունենք, այդ պատճառով էլ ասում ենք, որ չի կարելի միայն մեկ կուսակցության տալ  իշխանությունը։ Այդ նույն մարդիկ չե՞ն, որ այսօր ՀՀԿ-ից գնացել են «Քաղաքացիական պայմանագիր», նրանք փոխվելո՞ւ են»,- ասաց Արա Պապյանը։

Անցումային արդարադատություն. որքա՞ն խորն ենք փորելու

Armeniasputnik.am 

Գարնանային իրադարձությունների ամենասկզբում և դրան հաջորդած իշխանափոխությունից հետո Հայաստանում խոսակցություններ սկսեցին անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման մասին։ Սպասվող ԱԺ արտահերթ ընտրությունների ապագա հաղթողները քարոզարշավի ընթացքում արդեն նշում են նման քայլի անհրաժեշտությունն իրենց ծրագրերում։

Ազգային փոքրամասնությունների համար լավ է, որ ընտրվել է եվրոպական մոտեցումներով մեկը, որը համարում է՝ բոլորը հավասար են․ Վան Բայբուրդը՝ Վրաստանի ընտրությունների մասին

Tert.am (hy) 

Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները խոսում են այն մասին, որ Վրաստանը, որպես  ժողովրդավարական երկիր, կայացել է: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, վրացահայ քաղաքական-հասարակական գործիչ Վան Բայբուրդը՝ անդրադառնալով նախորդ օրը կայացած ընտրությունների արդյունքներին:

«Նախկինում կատարվող կեղծիքները չեղան: Կարուսելների մասին, որոնց վերաբերյալ խոսում էին 5, 10, 20 տարի առաջ, հիմա ոչ մի փաստ չի խոսում: Ընդդիմությունը խոսում է, բայց այն... Читать дальше...

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը քարոզարշավի օրը 300 կիլոգրամ մանդարին է բաժանել քաղաքացիներին

168.am (168 ժամ) 

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն այսօր քարոզարշավ իրականացրեց Երևանի Ավան և Նոր Նորք համայնքում։ Այսօր ևս քաղաքացիներին նախընտրական ծրագրի հետ միասին ՔՈ-ի խորհրդանիշ համարվող միրգը՝ մանդարին էին տալիս:

«Ես նույնպես խոսում եմ ուշադրություն շեղող ուրիշ բաների մասին, երբ իմ թիմը պարտվում է». Տուխելը՝ Կլոպի մասին

168.am (168 ժամ) 

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Չեմպիոնների լիգայում «Լիվերպուլի» նկատմամբ հաղթանակից հետո (2:1) արձագանքել է մրցավարի և ֆուտբոլիստների մասին մրցակցի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մեկնաբանություններին:

Երկրի երկրորդ դեմքը առաջարկում է ձևացնել, թե Արցախի հարց չկա. Մուսինյան

Ilur  

Հայ ազգային Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը գրում է. ««Սիրելի բարեկամներ, եռագույնն ընդհանուր է, ինչպես ընդհանուր է Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ Արցախի ու Հա...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *