Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Ноябрь
2018

Новости за 29.11.2018

Ռուսաստանում 12-ամյա աղջկան վտարել են դպրոցից՝ կապույտ ներկված մազերի համար

Tert.am (hy) 

Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզի Բերդսկ քաղաքում 12-ամյա աղջկան վտարել են դպրոցից՝ կապույտ ներկված մազերի համար, գրում է lenta.ru-ն:

Աշակերտուհու մայրը պատմել է, որ իրեն անձամբ դպրոցում որևէ վրդովմունք չեն հայտնել երեխայի մազերի հետ կապված, սակայն հենց մայրը դուրս է եկել դպրոցից՝ աղջկան դուրս է հանել ուսումնական հաստատության ադմինիստրատորը:

Օրեր անց երեխային է մոտեցել դպրոցական հոգեբանն ու նկատողություն արել՝ նշելով, որ իր օրինակին հետևելով՝ ավագ դասարանների աշակերտուհիներից մեկը դասերին... Читать дальше...

Ընտրողների ընդհանուր թիվն է` 2.575.939

Гала ТВ 

ՀՀ ոստիկանությունը հայտարարությունէ  տարածել, որում մասնավորապես ասված է. «Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ`  քվեարկության օրվանից առաջ 10-րդ օրը լիազոր մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը:  Այսպես.  քվեարկության օրվանից առաջ 10-րդ օրը […]

«Չխաբվեք, ժողովուրդ ջան». Էդմոն Մարուքյան

168.am (168 ժամ) 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանն այսօր Չարենցավանում հայտարարեց, որ երբևէ սուտ, անիրականանալի խոստում չեն տվել. «Չարենցավանը շատ եմ նմանեցնում Վանաձոր քաղաքին, որովհետև ժամանակին եղել է Հայաստանի արդյունաբերական քաղաքներից մեկը։ Վանաձորում եղել է քիմիական արդյունաբերություն, ձեր մոտ՝ այլ, և ԽՍՀՄ փլուզումից հետո մարդիկ գործազուրկ են դարձել։ Հիմա մարդիկ մեզ ասում են՝ եթե գործարաններ բացեք, եթե գորխարանները վերագործարկվեն...

«Սթափվե՛ք եւ զբաղվեք ձեր աշխատանքով». Նիկոլ Փաշինյանի հորդորը Բակո Սահակյանին

Гала ТВ 

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ լավ չի հասկանում, թե ինչով է պայմանավորված Արցախի իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը՝ կապված Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների հետ: «Ես ասեմ, որ շատ հարցեր ունեմ դրա կապակցությամբ եւ այդ հարցերը անպայման կքննարկեմ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ: Իսկ մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին […]

Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.575.939. ՀՀ ոստիկանություն

Tert.am (hy) 

Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ  քվեարկության օրվանից առաջ 10-րդ օրը, լիազոր մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը: 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

«Այսպես. 

քվեարկության օրվանից առաջ 10-րդ օրը ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների... Читать дальше...

Բուենոս Այրեսը պատրաստվում է դիմավորել G20-ի գագաթնաժողովի մասնակցիներին

168.am (168 ժամ) 

Արգենտինայի մայրաքաղաքի իշխանությունները ձեռնամուխ են եղել արգելափակոցների տեղակայմանը, որոնցով, սկսած նոյեմբերի 29-ից մինչեւ Քսանի խմբի երկրների ղեկավարների գագաթնաժողովի ավարտվելը (դեկտեմբերի 1-ը), կփակվի Բուենոս Այրեսի զգալի մասը: Դեսպանատների մոտ հերթապահում են ոստիկանները։



Ռոբերտ Քոչարյանի որդիները «ծառայել են» Երևանում, ոչ մի գիշեր չեն անցկացրել որևէ զորամասում. Ն. Փաշինյանը՝ Ճամբարակում

Tert.am (hy) 

Ռ. Քոչարյանի որդիները «ծառայել են» Երևանում, ոչ մի գիշեր չեն անցկացրել որևէ զորամասում: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, դաշինքի 1-ին համար Նիկոլ Փաշինյանը:

«Ես ասել եմ, որ ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում որդին զինվորական ծառայություն է անցնում ԼՂՀ-ում: Ասում են` էժան շահարկումներ են, Ռոբերտ Քոչարյանի որդիներն էլ են ծառայել: Ես պաշտոնական տեղեկանք եմ ուզել Ռ. Քոչարյանի որդիների ծառայության վերաբերյալ: Եվ հիմա պաշտոնապես ասում եմ, որ Ռ. Читать дальше...

Նազարբաևը կյանքից դժգոհողներին խորհուրդ է տվել այցելել հիվանդանոցներ կամ գերեզմանատներ

Tert.am (hy) 

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել իրենց կենսամակարդակից դժգոհ քաղաքացիներին այցելել հիվանդանոցներ ու գերեզմանատներ, գրում է lenta.ru-ն:

«Մենք հաճախ ենք կյանքից բողոքում՝ սա չի հերիքում, նա չի հերիքում: Եթե կյանքը շատ է բարդացել՝ գնա, քայլիր հիվանդանոցներում, ծայրահեղ դեպքում՝ գերեզմանատանը: Նրանց համար, ովքեր այնտեղ պառկած են, շատ ավելի վատ է, քան քեզ համար», - ասել է նախագահը:

Նրա խոսքով՝ Ղազախստանի բնակիչները հաճախ դժգոհում են՝ չնկատելով այն, ինչ ունեն, հատկապես՝ առողջությունը:

«Ձեռուոտով ենք... Читать дальше...

Նիդեռլանդների եկեղեցում 1 ամսից ավելի շուրջօրյա աղոթք է հնչում հայ ընտանիքին արտաքսումից փրկելու համար. միջազգային լրատվամիջոցների արձագանքը (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Արդեն մեկ ամիս հոլանդական Հաագա քաղաքի բողոքական եկեղեցում անդադար աղոթքներ են հնչում ու քսանչորսժամյա հոգևոր ծառայություն մատուցվում՝ փորձելով կանխել հայազգի ընտանիքի արտաքսումը երկրից: Այդ մասին գրում է dutchreview.com-ը՝ նշելով, որ եկեղեցին փորձում է պաշտպանել հայ փախստականների ընտանիքին, որը քաղաքական հետապնդումների պատճառով 2009թ. Հայաստանից Նիդեռլանդներ էր փախել:

Աղբյուրը մանրամասնում է, որ ընտանիքին օգնելու համար աշխարհի տարբեր անկյուններից եկած հոգևորականները հերթափոխով աղոթքներ... Читать дальше...

Կառավարությունն ընդունեց ձմեռային զորակոչ հայտարարելու որոշումը

Tert.am (hy) 

Կառավարությունն ընդունեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, որոշմամբ 2018 թվականի դեկտեմբեր-2019 թվականի հունվար ամիսներին հայտարարվում է Հայաստանի Հանրա­պետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին  լրանում  է մինչև 2018 թվականի  դեկտեմբերի 31-ը ներառյալ,  ինչպես նաև այն քաղաքացիների... Читать дальше...

Շիրակի և Լոռու մարզերում 2018 թվականի դեկտեմբերի 7-ի աշխատանքային օրը կտեղափոխվի դեկտեմբերի 15

Tert.am (hy) 

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերում աշխատանքային օրը տեղափոխելու մասին որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի ն Լոռու մարզերում 2018 թվականի դեկտեմբերի 7-ի աշխատանքային օրը տեղափոխել 2018 թվականի դեկտեմբերի 15-ը՝ շաբաթ օրը:

Ըստ հիմնավորման՝ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության Շիրակի և Հայաստանի Հանրապետության... Читать дальше...

Սոցիալական մի քանի խոցելի խմբերը, որ մինչև այժմ ստանում էին 16-19 հազար դրամի նպաստ, հունվարի 1-ից կստանան 25 հազար 500 դրամ. Արարատ Միրզոյան

Tert.am (hy) 

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը Արսեն Մանուկյանը ներկայացրեց թոշակառուների, ծերության, հաշմանդամության ու կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների նպաստը բարձրացնելու որոշման նախագիծը, որի նպատակը նրանց շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է:

Նա հայտնեց, որ ծերության նպաստի չափը կազմում է 16 հազար դրամ, հաշմանդամության նպաստի չափերը՝ առաջին խմբինը՝ 21 հազար 500 դրամ, 2-րդ խմբի համար՝ 19 հազար դրամ, 3-րդ խմբի համար՝ 16 հազար դրամ:
... Читать дальше...

Բողոքի ակցիա Երևանի «Արտ Սվիթ» ՍՊԸ-ի դիմաց. 200-ից ավելի աշխատակիցներ պահանջում են իրենց աշխատավարձը. shamshyan.com

Tert.am (hy) 

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի Տիչինայի փողոցի վրա գործող «Արտ Սվիթ» ՍՊԸ-ի 200-ից ավելի աշխատակիցներ հավաքվել են գլխավոր մուտքի մոտ և պահանջում են իրենց աշխատավարձը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Մեր համբերության բաժակն արդեն լցվել է, ամիսներով աշխատավարձ չեն տալիս, շաբաթը 7 օր ունի, 6 օրն աշխատում ենք, ո՛չ ժամ կա, ո՛չ պատարագ։ Մարդիկ կան՝ 3-4-5 ամիս աշխատավարձ չեն ստացել։ Ամեն անգամ «ռսի զավտռա են անում, պոսլեզավտռա»... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *