Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2024

Новости за 03.01.2024

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին զինված ուժերի սերժանտական կորպուսի կատարելագործման հարցում

Medialab 

Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի զինված ուժերին՝ սերժանտական կորպուսի կատարելագործման, քաղաքականության ձևավորման և նախնական մշակման աշխատանքների կազմակերպման հարցում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը։ «Վերջերս Հայաստանում էր ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայոր Ռոբերտ Աբերնեթին՝ աջակցելու Հայաստանի զինված ուժերի սերժանտական կորպուսի կատարելագործման, քաղաքականության ձևավորման և նախնական մշակման աշխատանքներին։... Читать дальше...

Ճապոնիայում 5,5 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել, իսկ Նոտոյի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 64-ի

168.am (168 ժամ) 

Նոտոյի թերակղզում հունվարի 1-ին տեղի ունեցած 7,6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է առնվազն 64-ի, իսկ հունվարի 3-ի առավոտյան ժամը 10։54-ին ևս մեկ՝ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Ալիևի փեսան մի ամբողջ գյուղ է տարհանում իր բիզնեսի համար

Аравот 

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ www.TheCaliforniaCourier.com Ադրբեջանում անընդհատ սկանդալներ են տեղի ունենում Ալիևների կլանի հետ կապված։ Նախագահ Իլհամ Ալիևը, որը երկաթյա բռունցքով ղեկավարում է երկիրը 2003 թվականից, իր պաշտոնը ստանձնել է հորից՝ Հեյդար Ալիևից, որը պետության ղեկավարն էր 1993-2003 թվականներին: Որպեսզի Ալիևները մի քանի սերունդ կառավարեն Ադրբեջանը, Իլհամ Ալիևն իր կնոջը նշանակել է փոխնախագահ։

Վրաստանում լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը՝ 2023 թվականին

168.am (168 ժամ) 

2023 թվականին լրագրողների նկատմամբ բռնության և ոտնձգության շուրջ 45 դեպք է արձանագրվել: Այս մասին նշված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) վերջին զեկույցում:



ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Medialab 

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար։Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Читать дальше...

Ամբողջ աշխարհում ոչ մի համաշխարհային խնդիր չի կարող լուծվել առանց Ռուսաստանի մասնակցության. Տոկաև

Tert.am (hy) 

Ռուսաստանի նախագահական ընտրությունները միջազգային մեծ նշանակություն կունենան, քանի որ ոչ մի համաշխարհային խնդիր չի կարող լուծվել առանց Մոսկվայի մասնակցության, ասել է Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «Ինքնիշխան Ղազախստան»ազգային թերթին տված հարցազրույցում։ 

Читать дальше...

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

168.am (168 ժամ) 

Հունվարի 3-ին, ժամը 03:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի 12-րդ հարկի տանիքից։

Հայաստանը մի շարք երկրների հետ բանակցում է էլեկտրամոբիլների համատեղ արտադրություն կազմակերպելու հարցով

Tert.am (hy) 

2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել կառավարության որոշումը, որի համաձայն տեղի է ունենում էլեկտրամոբիլների ներկրման ԵԱՏՄ սակագնային քվոտայի բաշխում, ըստ որի՝ Հայաստանում ֆիզիկական և իրավաբանական անձինք իրավունք ունեն 8 հազար հատ չափաքանակով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ ներկրել Հայաստան՝ 0 տոկոս մաքսատուրքի կիրառմամբ։ Չի կիրառվելու նաև ԱԱՀ։

Читать дальше...

Դիետոլոգը հերքում է վաղ նախաճաշի առավելությունների մասին առասպելը

168.am (168 ժամ) 

Վաղ նախաճաշի օգուտները պարզապես առասպել են՝ եթե մարդը չի ուզում ուտել արթնանալուց անմիջապես հետո, կարող է դա անել մի քանի ժամ անց, և առողջությանը վնաս չի լինի։ Այս մասին հայտարարել է սննդաբան Ելենա Տիխոմիրովան։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *