Мы в Telegram
Добавить новость
smi24.net
168.am (168 ժամ)
Март
2024

Новости за 07.03.2024

Թալիբները սկսել են ձերբակալել աֆղան կանանց իսլամական դրես-կոդը խախտելու համար

168.am (168 ժամ) 

Հունվարի սկզբին թալիբների կողմից ստեղծված Առաքինության քարոզչության և անբարոյականության կանխման նախարարությունն սկսել է ակտիվորեն կիրառել հիջաբ կրելու մասին 2022 թ. ապրիլին հրապարակված հրամանագիրը՝ ձերբակալելով և կալանավորելով այն կանանց ու աղջիկներին, որոնք չեն պահպանում այն:

Գերմանիայում տնտեսական աճի ակնկալիքները նվազեցվել են

168.am (168 ժամ) 

Գերմանիայի տնտեսական հետազոտությունների ինստիտուտը՝ ifo-ն, հերթական անգամ նվազեցրել է այս տարվա ընթացքում երկրի տնտեսական զարգացման վերաբերյալ իր կանխատեսումները։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն:

Կաղամբով աղցան՝ գերմանական ձևով

168.am (168 ժամ) 

Կաղամբը հնարավորինս բարակ շերտերով կտրատեք: Աղ արեք, ձեռքերով տրորեք, կես ժամ թողեք: Եթե հեղուկ դուրս գա, թափեք այն:

«Էլեկտրոնային դեղատոմսերի կիրառումը մեկ նպատակ ունի՝ նիկոլի ձեռքը մարդկանց ավելի կառավարելի դարձնելու ևս մեկ գործիք տալ». Հովհաննես Ավետիսյան

168.am (168 ժամ) 

Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էլեկտրոնային դեղատոմսերի մասին

Մեծ Պահք, Ս. Պատարագ. 3 հարց ու պատասխան

168.am (168 ժամ) 

Մեծ Պահքի շրջանում Հայ Առաքելական Եկեղեցում Ս. Պատարագը մատուցվում է փակ վարագույրով: Եկեղեցին դրախտի օրինակն է, և Ս. Խորանի փակ վարագույրը խորհրդանշում է մեղքի պատճառով երկնքի արքայության դռների փակվելը, Ադամի ու Եվայի դրախտից արտաքսումը: Խորանի վարագույրը բացվում է Ս. Հարության տոնի Ճրագալույցի Պատարագի ժամանակ: Մեծ Պահքի ընթացքում կան հիշատակության օրեր և տոներ, երբ Ս. Պատարագը մատուցվում է բաց խորանով:



Ղազախստանում ապրում է 1 Պուտին, 1 Թրամփ և 8 Բայդեն

168.am (168 ժամ) 

Ընթացիկ տարվա սկզբին Ղազախստանի Հանրապետության բնակչությունը կազմում էր 20 միլիոն մարդ՝ 1,3 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ։ Բնակչությունն աճում է աստիճանաբար՝ տարեկան մոտավորապես 1,3-1,5 տոկոսով: Այս մասին հայտնում է ranking.kz-ն։

Սննդաբանը՝ խանութներում վաճառվող յոգուրտների վտանգավորության մասին

168.am (168 ժամ) 

Խանութների դարակներում դրված ոչ բոլոր յոգուրտներն են այդքան օգտակար և սննդարար, թեև դրանք ներառված են ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների սննդակարգում: Դիետոլոգ Լարիսա Գաբդուլխակովան պատմել է «հավելանյութերով» նման ապրանքների վտանգների և ճիշտ յոգուրտներ ընտրելու մասին։

Ինչ է տարել ադրբեջանցի զինվորը Հայաստանից

168.am (168 ժամ) 

Նիկոլ Փաշինյանի իշխանությանը կարող են սպառնալ նաև Ադրբեջանի բանտերում պահվող քաղաքացիները, որոնց առնվազն մի մասը նրան ուղղելիք այնպիսի հարցեր ունի, որոնց պատասխանների բացակայությունը կարող է շատ թանկ արժենալ։

«Լռի՛ր և մի՛ աղմկիր»․ Ուկրաինայի հարցով Ֆրանսիայի նախկին նախագահ Օլանդի խորհուրդը` Մակրոնին

168.am (168 ժամ) 

«Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել լռել ու չաղմկել, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայի պատերազմին»,-այս մասին հաղորդում է եվրոպական brusselssignal.eu կայքը։

Թե ո՞վ է քեզ կպնելու, ո՞վ է քեզ վրա ձեռքերը կեղտոտելու, այ ԲՎԵՃ, որ 30 ավտոյով ես ֆռռում. Գևորգ Պետրոսյան

168.am (168 ժամ) 

«Խայտառակությունն այլ անվանում չունի: Բռնապետության բաստիոն լինելը հենց այսպես է ապացուցվում: Ի՞նչ է նշանակում գնալ հերոսի շիրիմին մի քանի հարյուր ոստիկանի ուղեկցությամբ: Էդքան ոստիկանի, Նիքոլ, ո՞ւմ դեմ ես տարել, ումի՞ց էիր պաշտպանվում: Որպես ինքնահռչակ գերագույն հրամանատար՝ եթե գտնում ես, որ դու մեղք չունես Եռաբլուրի եռապատկման հարցում, ումի՞ց էիր վախենում, իսկ եթե մեղավոր ես, ինչո՞ւ էիր գնացել»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր, փաստաբան Գևորգ Պետրոսյանը՝... Читать дальше...

Google-ի նախկին ինժեներին մեղադրանք է առաջադրվել արհեստական բանականության գաղտնիքները չինական կազմակերպություններին փոխանցելու համար

168.am (168 ժամ) 

Ըստ մեղադրական եզրակացության՝ Լինվեյը գողացել է ապարատային և ծրագրային ապահովման հարթակի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ, որոնք Google-ի գերհամակարգչային տվյալների կենտրոններին թույլ են տալիս մեքենայական ուսուցման միջոցով AI-ի խոշոր մոդելներ պատրաստել:

ՀՀ-ն ցանկանում է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը ներառվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծում․ Միրզոյան

168.am (168 ժամ) 

Հայաստանը ցանկանում է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը ներառվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծում, սակայն այս հարցում Հայաստանը չի կարողանում դրական արձագանք ստանալ Ադրբեջանից։

Թրամփը Բայդենին հրավիրել է բանավեճի «ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում»

168.am (168 ժամ) 

Թրամփը, որը Հանրապետական կուսակցության կողմից, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի որպես 2024 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու, նման առաջարկ է արել իր Truth Social սոցիալական ցանցում այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին՝ նրա վերջին հանրապետական հակառակորդը, դադարեցրեց իր ընտրարշավը:

Չինաստանի գործարարները պատրաստ են ներդրում կատարել Հայաստանում, եթե լինի քաղաքական և անվտանգային կայունություն. Մալխասյան

168.am (168 ժամ) 

«Չինացի գործարարները պատրաստ են Հայաստանում ներդրումներ անելուն, սակայն Հայաստանի ներկա իրավիճակը՝ քաղաքական և անվտանգային, հույս չի ներշնչում, որ գան Հայաստան և կատարեն ներդրումներ, քանզի վիճակը գնահատում են ոչ բարենպաստ, քաղաքական վիճակը՝ ոչ կայուն»,- մանրամասնեց Մալխասյանը։

Վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարի նոր մեթոդ է առաջարկվել

168.am (168 ժամ) 

Հյուսիսարևմտյան համալսարանի և Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանի գիտնականները նոր մեթոդ են առաջարկել վտանգավոր նեյրոդեգեներատիվ հիվանդությունների դեմ պայքարելու համար, ինչպիսիք են Ալցհեյմերի հիվանդությունը, Պարկինսոնի հիվանդությունը և ամիոտրոֆիկ կողային սկլերոզը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Advanced Materials ամսագրում:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *