Мы в Telegram
Добавить новость
smi24.net
168.am (168 ժամ)
Март
2024

Новости за 28.03.2024

Վրաստանից Գերմանիա նոր թռիչքներ կբացվեն

168.am (168 ժամ) 

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հետ կապված՝ ավելանում է Վրաստանից Գերմանիա չվերթների հաճախականությունը: Ինչպես հայտնում է քաղաքացիական ավիացիայի գործակալությունը, հունիս-հուլիս ամիսներին Գերմանիայի ուղղությամբ մոտ 30%-ով ավել չվերթներ կիրականացվեն, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում։

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց

168.am (168 ժամ) 

Անձի նույնականացումն իրականացվում է «Ես եմ» hարթակում երկու տարբերակով՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։

Մարդկային գովեստից խուսափելու մասին. Բարսեղ Մաշկեվորցի

168.am (168 ժամ) 

Մի՛ փափագեք մարդկանցից գովեստ ստանալ, այլ՝ Աստծուց, որովհետև դա թշնամություն է Նրա հանդեպ: Ինչպես նրանք, ովքեր պատվավորը մերժում են և ընտրում անպատիվը և նախատինք ստանում, այդպես էլ նրանք, ովքեր Աստծո համար բարիք չեն գործում, այլ մարդկանցից գովություն են փնտրում, անարգում են իրենց: Նաև երբ չարիք ենք գործում, վախենում ենք մարդկանցից, իսկ Աստծուց՝ ոչ:

Բժիշկը` գել-լաքի վտանգի մասին

168.am (168 ժամ) 

Գել-լաքը, եթե սերտիֆիկացված է, չի վնասում եղունգների շերտը, սակայն պրոցեդուրաների անվտանգությունը կախված է ոչ միայն նյութերի որակից, ասում է մաշկաբան Սվետլանա Պետրովան։ Բժիշկը Lenta.ru-ի հետ զրույցում գնահատել է եղունգների գել լաքի հնարավոր վնասի մասին հայտարարությունները։



Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում

168.am (168 ժամ) 

Նիկոլ Փաշինյանը սեփական հասարակության հետ իր հարաբերութունները պարզելու, սեփական հասարակությանը թշնամական պարտադրանքին չդիմադրելու մեջ համոզելու համար օգտագործում է նույն թշնամական սպառնալիքը՝ պատերազմի տեսքով։

OneRepublic, Scorpions, Jungle խմբերը կժամանեն Վրաստան

168.am (168 ժամ) 

Starring Georgia համերգային ծրագրի շրջանակներում այս տարի Վրաստան կժամանեն ամերիկյան OneRepublic փոփ-ռոք խումբը, գերմանական անգլալեզու Scorpions ռոք խումբը և բրիտանական սոուլ և նեոսոուլ ժանրերի Jungle խումբը:

«Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք»

168.am (168 ժամ) 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց՝ ՀՀ իշխանությունները հայկական տարածք չեն հանձնի Ադրբեջանին՝ այսպիսով ակնարկելով, թե Ադրբեջանի տարածքային պահանջները հայկական տարածքների նկատմամբ «չեն»։

Սուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը

168.am (168 ժամ) 

Մարտի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը, հետևել մարտական հրաձգությանը:

Տասնյակ միլիոնավոր դրամների անանուն փոխանցումներ՝ «Իմ քայլը» հիմնադրամին. երևացող ու չերևացող նվիրատուների ցանկը

168.am (168 ժամ) 

2018 թվականի «թավշյա» իրադարձություններից հետո՝ իշխանամուտին, Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն ազդարարեց «Իմ քայլը» հիմնադրամի ստեղծման մասին:

Եթե դու չես միանում ահաբեկչությունը դատապարտող ՀԱՊԿ-ի հայտարարությանը, Ադրբեջանին՝ ահաբեկչություն անելու, իսկ միջազգային հանրությանը՝ այն չդատապարտելու լեգիտիմ իրավունք ես տալիս. Վահե Հովհաննիսյան

168.am (168 ժամ) 

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն է։

Այո՛, ինքնահռչակ «ազգի փրկիչներ», դուք պա՛րտք եք. ընտրովի բնապահպանություն, կամ՝ պատեհապաշտ բնապահպանի օրագիրը

168.am (168 ժամ) 

Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծառահատումների վերաբերյալ քննարկում-բանավեճերը պարբերաբար դառնում են սոցցանցերի օգտատերերի և ԶԼՄ-ների թոփ թեման։ Ծառահատումների վերաբերյալ այդ բանավեճերում որոշ օգտատերեր իրենց դժգոհությունն էին արտահայտել, որ այդ թեման, փաստորեն, բնապահպանական գործունեությամբ հայտնի ակտիվիստների ուշադրությանը չի արժանանում, նրանք լուռ են, ինչպես աղտոտված ջրերի ձուկը։ Համենայնդեպս, ոչ ոք բողոքի ակցիաներ չի իրականացնում, նստացույց չի անում, ճանապարհ չի փակում, ինչպես արվում... Читать дальше...

Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել

168.am (168 ժամ) 

Ռուսաստանում ձերբակալվել է ևս մեկ անձ, որը կասկածվում է «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում իրականացրած ահաբեկչության ֆինանսավորման սխեմայի մեջ ներգրավված լինելու մեջ: Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն իր «Տելեգրամ»–ի ալիքում:

Հայաստանի ազգային անվտանգության միակ սպառնալիքը Փաշինյանի կառավարությունն է. Գեղամ Մանուկյան

168.am (168 ժամ) 

«Հայաստանի ազգային անվտանգության միակ սպառնալիքը Փաշինյանի կառավարությունն է։ Փաշինյանը կարծում է, որ ցանկացած ազգային կառույցի քաղաքացու՝ իր զիջումներից դուրս գործող ցանկացածին, կարող է բանտարկել, ինչպես արել է Արմեն Աշոտյանին և մյուսներին, բայց միևնույն է, դա չի կարող կասեցնել հայրենիք ծախելու իր վարած քաղաքականության դեմ պայքարը»,- ասաց Մանուկյանը։

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

168.am (168 ժամ) 

Մարտի 28-ին ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ հանդիպեցին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը։

«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով

168.am (168 ժամ) 

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր քանդում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Վրաստանի խորհրդարանական հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ԳԱԱ գիտական ծրագրերի իրականացմանը

168.am (168 ժամ) 

Ելույթներով հանդես եկան Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերով հանձնաժողովի անդամ Վլադեմեր Կախաձեն և ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *