Мы в Telegram
Добавить новость
smi24.net
168.am (168 ժամ)
Март
2024

Новости за 10.03.2024

Երանելի Սարգիս Շնորհալի. Աստծուն փառավորելու մասին

168.am (168 ժամ) 

«Յուրաքանչյուր ոք ինչպիսի շնորհ որ ընդունել է, ուրիշի հանդեպ թող նույնը մատակարարի որպես բարի տնտես Աստծու զանազան շնորհների: Եթե մեկը խոսի, թող այդ լինի Աստծու պատգամների նման: Եթե մեկը մատակարարի, թող այն լինի այն զորությունից, որն Աստված շնորհում է, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով» (Ա Պետրոս 4:10-11):

Բժիշկը նշել է կոլոռեկտալ քաղցկեղի նշանները

168.am (168 ժամ) 

Արյունը կղանքում, որովայնի ցավը և քաշի կորուստը կարող են լինել կոլոռեկտալ (ռեկտալ և հաստ աղիքի) քաղցկեղի նշաններ, սակայն դրանք ի հայտ են գալիս հետագա փուլերում: Կանոնավոր սկրինինգը կարող է կանխել ուռուցքի զարգացումը: Այս մասին հայտնում է SM-News-ը՝ հղում անելով տյումենցի գաստրոէնտերոլոգ Լյուդմիլա Օկկելին։

Սա ֆանտաստիկ է. նման բան աշխարհի որևէ տնտեսության մեջ չես գտնի

168.am (168 ժամ) 

Ոչ մեկը չի ասում, թե ինչպե՞ս եղավ, որ արտադրության համեստ ծավալները որոշ ոլորտներում տասնյակ անգամներով հանկարծ սկսեցին ավելանալ։ Մեկ ամսում ավելի շատ ապրանք արտադրվեց, քան տարվա մյուս բոլոր ամիսներին միասին վերցրած։ Ինչի՞ հաշվին, երբ արտադրական հզորությունները չեն ավելացել, նոր արտադրություններ չեն ստեղծվել։ Ամեն ինչ մնացել է նույնը, իսկ արտադրության ծավալներն անգամներով ավելացել են։

Ինչպես փխրուն աղջիկը դարձավ ուժեղ հայ կնոջ խորհրդանիշը. «Մայր Հայաստանի» պատմությունը

168.am (168 ժամ) 

«Մայր Հայաստան» հուշարձանը տեղադրվել է Երևանի բարձրադիր վայրում մոտ 60 տարի առաջ: Կնոջ արձանը շատերին է հիացրել և շարունակում է հիացնել. նա սուրը պատյանն է դնում, վահանը ոտքերի մոտ է։ Գրեթե 40 տարի ոչ ոք չգիտեր, որ այս մոնումենտալ հուշարձանը 17-ամյա աղջկա դեմքն ունի, որն այսօր էլ ապրում է Երևանում։ Այս մասին գրում է armeniasputnik.am-ը։



«Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Քրիստինա Պիշկովան

168.am (168 ժամ) 

Մումբայում ընտրվել է «Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթի հաղթողը։ Հաղթողի թագը բաժին հասավ չեխ 24-ամյա Քրիստինա Պիսկովային։ Հաղթանակի ճանապարհին հմայիչ շիկահերը հաղթեց 114 այլ մասնակիցների։

Էսպիսի Հայաստա՞ն էիք դուք ուզում, ժողովո՛ւրդ. էսպիսի Հայաստանը ո՛չ իրենց «սիրելի» Արևմուտքին է պետք, ո՛չ իրենց «չսիրելի» Ռուսաստանին. Ռուբեն Մխիթարյան

168.am (168 ժամ) 

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պրոդյուսեր, հանրային գործիչ  Ռուբեն Մխիթարյանն է։

Հռոմի Պապը դիմել է ոչ թե Կիևին, այլ Արևմուտքին․ Զախարովան արձագանքել է Հռոմի Պապի հայտարարությանը

168.am (168 ժամ) 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, խոսելով Ուկրաինայում խաղաղ կարգավորման մասին, դիմում է Արևմուտքին, որն Ուկրաինան օգտագործում է որպես գործիք իր նպատակներին հասնելու համար:

Հնդկաստանը ռազմավարական կարևորության արտահանումների համար օդային միջանցք է ստեղծում դեպի Հայաստան․ IADN

168.am (168 ժամ) 

Հնդկաստանը ռազմավարական կարևորության արտահանումների սպասարկման համար օդային միջանցք է ստեղծում դեպի Հայաստան, հայտնում է օդատիեզերական պաշտպանության ոլորտում նորությունների մեջ մասնագիտացած հնդկական IADN լրատվամիջոցը։

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes-ը, Nissan-ը, Toyota-ն, 2 Opel-ները և «ՎԱԶ-2107»-ը

168.am (168 ժամ) 

Երեկ՝ մարտի 9-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհահատվածում՝ նոր կառուցված Հյուսիս-հարավ ճանապարհին, բախվել են 26-ամյա Ալբերտ Բաբաևի վարած Nissan March, 53-ամյա Գևորգ Մանուկյանի վարաօ Opel Zafira, 27-ամյա Ալֆրեդ Գևորգյանի վարած Toyota Camry, 22-ամյա Ռուդիկ Դավթյանի վարած Opel Vectra և 24-ամյա Գրիշա Արտուշյանի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները:

Ադրբեջանի արտաքին քաղաքական մարտավարությունը Արցախից հետո. տոտալ պատերազմ

168.am (168 ժամ) 

2023 թվականի սեպտեմբերից հետո, երբ Ադրբեջանը մեկօրյա պատերազմում հաղթեց միայնակ մնացած Արցախի պաշտպանության բանակին և փաստացի լիարժեք նվաճեց Արցախի Հանրապետության տարածքը, հայաստանյան հասարակական-քաղաքական կարծիքում սկսեց թևածել յուրատեսակ անորոշություն, որը կարելի էր ձևակերպել «Լավ, բա հետո՞» կենցաղային հարցի միջոցով։

Բյուջեից հավելյալ 850 միլիոն դրամ են տվել՝ քննիչներին բաժանելու համար

168.am (168 ժամ) 

Երբ 2022 թվականին փաշինյանական իշխանությունը որոշեց «Ազգային անվտանգության մարմինների» մասին օրենքում փոփոխություն անել և Ազգային անվտանգության ծառայության քննչական ծառայության քննչական մարմնի գործառույթը (թվով 47 հաստիք) փոխանցել Քննչական կոմիտեին, այդ փոփոխության ժամանակ հայտարարում էին, թե այդ 47 քննիչի աշխատավարձն ու պարգևավճարը՝ գումարած նաև հավելյալ այլ ծախսեր, կատարվելու են Ազգային անվտանգության ծառայության բյուջեի՝ համապատասխան թվով հաստիքների կրճատման հաշվին և պետական բյուջեից հավելյալ միջոցներ... Читать дальше...

Վերածննդի հրապարակի հարակից տարածքում ադրբեջանցի վանդալները քանդել են ավանդական հայ տատիկի կերպարը ներկայացնող արձանը

168.am (168 ժամ) 

Բռնազավթված Ստեփանակերտում հերթական վանդալիզմի դեպքն է արձանագրվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայքի մշակութային օմբուդսմեն, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը:

Իրենց ինքնազոհության հաշվին 70 մարդ են փրկել. Ինչու և ինչպես են հանձնվել Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Լևոն Մնացականյանն ու Դավիթ Իշխանյանը. Տիգրան Քոչարյան

168.am (168 ժամ) 

«Հակադարձելով Սասուն Միքայելյանին՝ ասեմ, որ ռուսներն ում տիրություն արել են, բարով-խերով հասցրել, բերել են: Նախագահներն էլ կգային, բայց նրանք ասել են՝ մենք վերջինն ենք դուրս գալու Արցախից՝ վերջին հայը դուրս կգա Արցախից, մենք էլ դուրս կգանք: Մինչդեռ որոշ շրջանակներ մանիպուլացնում էին, թե Արցախի նախագահները դեռևս երկու շաբաթ առաջ էին ցանկացել դուրս գալ, բայց ռուսները չեն թողել, ուղղաթիռ չեն տվել»,- եզրափակեց Տիգրան Քոչարյանը:

Ես այստեղ կմնամ հավերժ. աֆրիկացի հայախոս ֆուտբոլիստը Տավուշում ֆուտբոլի ակումբ է հիմնադրել

168.am (168 ժամ) 

35-ամյա աֆրիկացի ֆուտբոլիստ Յաո Սիլվեն Կուասին, արդեն մի քանի տարի է, ֆուտբոլն է զարգացնում Տավուշի մարզում: Թեղուտում հաստատված ֆուտբոլիստն այստեղ հիմնադրել է «Տավուշ» ակումբը:

ԱԳՆ-ում չգիտեն, թե որքան կտևի ՀՀ–ԵՄ վիզայի ազատականացման գործընթացը

168.am (168 ժամ) 

ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի երկխոսության մեկնարկից հետո բանակցությունները երկարատև գործընթաց է, որի վերջնարդյունքը կախված է ԵՄ անդամ բոլոր երկրների կոնսենսուսային համաձայնությունից։

Բացումը հետաձգվում է. Ի՞նչ հույսով է Հայաստանն անհամբեր սպասում

168.am (168 ժամ) 

Մինչ Հայաստանի իշխանություններն առիթը բաց չեն թողնում ընկնելու Թուրքիայի գիրկը, Թուրքիայի իշխանությունները չեն շտապում բացել հայ-թուրքական սահմանը։ Անթալիայում օրերս տեղի ունեցած հերթական դիվանագիտական ​​ֆորումում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մեկ անգամ ևս հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորմանն ու սահմանների բացմանը հենց հիմա, հենց այսօր։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *