Мы в Telegram
Добавить новость
smi24.net
168.am (168 ժամ)
Апрель
2024

Новости за 22.04.2024

ԱՄՆ-ն կարող է առաջիկա օրերին ATACMS հրթիռներ մատակարարել Կիևին

168.am (168 ժամ) 

Ուկրաինան կարող է ԱՄՆ-ից զենքի նոր խմբաքանակ ստանալ արդեն «մինչև շաբաթվա վերջը»: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Սենատի հետախուզության կոմիտեի ղեկավար Մարկ Ուորներն ապրիլի 21-ին հայտարարել է CBS հեռուստաալիքի եթերում։

Հակառակորդը ՀՕՊ ստորաբաժանումներում հերթական մարտավարական զորավարժություններն է անցկացնում. Տաթևիկ Հայրապետյան

168.am (168 ժամ) 

«Վարժանքների ընթացքում անձնակազմերը հաջողությամբ կատարել են «Իգլա-Ս» դյուրակիր զենիթահրթիռային կայանքը մարտական պատրաստության բերելու, հայտնաբերված պայմանական հակառակորդի օդային թիրախները վնասազերծելու առաջադրանքները»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՌԴ-ՀՀ հարաբերություններում չի կարելի թերագնահատել պատմական հիշողության դերը. Կոպիրկին

168.am (168 ժամ) 

Դեսպանը կարծում է, որ ժողովուրդներն իրավունք չունեն մոռացության մատնելու իրենց պապերի ու նախապապերի սխրանքը։ Նա ընդգծեց` նրանք, ովքեր չեն ցանկանում հիշել իրենց պատմությունը, դատապարտված են սխալների կրկնության։

Նորընծա չեմպիոն Նարե Իսախանյանի հետ մասնագետներն ու մարզիչները մեծ հույսեր են կապում

168.am (168 ժամ) 

Ավարտվեց Հայաստանի պատանիների և աղջիկների շախմատի առաջնության եզրափակիչ մրցաշարը: 2024 թվականի Հայաստանի մինչև 10 տարեկան աղջիկների չեմպիոն հռչակվեց Նարե Իսախանյանը։ Արինա Մինասյանը դարձավ փոխչեմպիոն, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Արիանա Չիլինգարյանը:



Ռուս խաղաղապահների շարասյունը Լեռնային Ղարաբաղից շարժվել է Հայաստան. «Ազատություն»

168.am (168 ժամ) 

Լեռնային Ղարաբաղից դուրս եկող ռուս խաղաղապահների մեքենաների շարասյունը, քիչ առաջ հատելով Լաչինի միջանցքը, շարժվել է դեպի Գորիս։ Ռուսական «Ուրալ»-ներին ու «ԿամԱԶ»-ներին ուղեկցել է Հայաստանի ռազմական ոստիկանության մեքենան։  Այս մասին տեղեկացնում է«Ազատությունը»։

Բանկային համակարգի շահույթը 2023 թվականին նվազել է 25.8%-ով, ինչի մասին «համեստաբար» լռում են

168.am (168 ժամ) 

ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին օրերս Ազգային Ժողովի հավանությանն արժանացած զեկույցի բազմաթիվ դրույթներ շարադրված են ոչ ամբողջական պատկերով` առանց մատնանշելու դրանց շուրջ առկա ռիսկերն ու բացասական զարգացումները: Դրանցից մեկն էլ վերաբերում է ՀՀ բանկային համակարգին: Զեկույցում նշված է, որ 2023թ. արդյունքներով բանկային համակարգի ցուցանիշները (մասնավորապես՝ ակտիվների ընդհանուր մեծությունը, վարկային պորտֆելը, ավանդների ծավալը և կապիտալը) զգալիորեն բարելավվել են (էջ 38)... Читать дальше...

«Ակնհայտ է, որ, այսպես կոչված, «Խեյրիմլի» գյուղանունը չունի ադրբեջանական ծագում և հավանաբար հայրերեն «Խրամ» տեղանվան աղճատման հետևանք է». Ոսկանյան

168.am (168 ժամ) 

Երեկ բողոքի գործողություն իրականացնող Կիրանցի բնակիչներն արհեստածին Ադրբեջանի կողմից պաշտոնապես Խեյրիմլի կոչվող նախկին գյուղը կոչում էին Խըրմուլու, Խըրըմլու ձևերով։

Մայր Աթոռը հորդորում է դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ

168.am (168 ժամ) 

Տավուշում ընթացող զարգացումների համատեքստում ՀՀ իշխանությունների առանձին ներկայացուցիչներ և նրանց ձայնակցող այլազան անհատներ ստի ու կեղծիքի տարածման միջոցով արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու, ի մասնավորի Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ, ով հանդես է գալիս հայրենիքի անվտանգության և իր թեմի հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության մտահոգությամբ։

Ազատազրկվածների վերաբերյալ հանրային մեկնաբանություն անել չենք կարող. Զառա Ամատունին՝ Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին

168.am (168 ժամ) 

Ապրիլի 19-ին Արցախի նախկին պետնախարար, Ադրբեջանի կողմից ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը տարածած հայտարարությամբ տեղեկացրեց, որ Բաքվի բանտում պահվող Վարդանյանը հացադուլ է հայտարարել։

ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

168.am (168 ժամ) 

Պետական նախարար Ահմեդ բեն Ալի Ալ Սայեղն ընդգծել է, որ ուղղակի հաղորդակցության միջոցով հաստատված այս դրական զարգացումը կարևոր քայլ է դեպի համապարփակ խաղաղության համաձայնագիր, որը կխթանի զարգացումն և խաղաղությունը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակներում:

Փաշինյանն ընդունել է Կլաարին

168.am (168 ժամ) 

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *