Мы в Telegram
Добавить новость
smi24.net
168.am (168 ժամ)
Апрель
2024

Новости за 22.04.2024

ՀԱՊԿ սպասվող գագաթնաժողովին Հայաստանի մասնակցել կամ չմասնակցելը ինքնիշխան և անկախ երկրի որոշումն է․ Իմանղալի Թասմաղամբետով

168.am (168 ժամ) 

Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց 2023 թվականի նոյեմբերին Մինսկում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովին։

Ի՞նչ կնախազգուշացնի Ռաիսին Փաշինյանին այս անգամ․ սպասվում է Փաշինյան-Ռաիսի հանդիպում

168.am (168 ժամ) 

Հայաստանի շուրջ դրամատիկ ռեգիոնալ և աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին առաջիկայում ուշագրավ հանդիպում է սպասվում։  Նախապատրաստվում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար Էբրահիմ Ռաիսիի հետ։ 168․am-ի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, հանդիպումն ամենայն հավանականությամբ տեղի կունենա հայ-իրանական սահմանին։

Իսրայելի բանակի հետախուզության ղեկավարը պաշտոնաթող է եղել հոկտեմբերի 7-ի իրադարձությունների պատճառով

168.am (168 ժամ) 

Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետ գեներալ-մայոր Ահարոն Հալիվան հայտարարել է իր պաշտոնաթողության մասին: Այս մասին հաղորդում է ԻՊԲ մամուլի ծառայությունը։

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբում ընդգրկվել են գեոդեզիստներ և քարտեզագիրներ

168.am (168 ժամ) 

Բաղանիս (ՀՀ)-Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ)-Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ)-Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ)-Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի համապատասխան հատվածների՝ տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կոորդինատները հստակեցնելու և համապատասխան Արձանագրություն-նկարագրության նախագիծ կազմելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ:



Պենտագոնը հայտնել է, որ Սիրիայում ամերիկյան ավիաբազային հարվածից հետո ոչնչացրել է արձակման կայանքը

168.am (168 ժամ) 

Շիաների կազմավորումների հարձակումները Սիրիայում ամերիկյան ռազմակայանների վրա սկսվել են անցյալ տարվա հոկտեմբերին Մերձավոր Արևելքում հակամարտության սրումից հետո։ Այս ընթացքում Սիրիայում ԱՄՆ ռազմական օբյեկտները ենթարկվել են 99 հարձակման։

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

168.am (168 ժամ) 

Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում, ապրիլի 23-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:  Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը՝ բնակչությանը հորդորելով չանհանգստանալ։

ՀԱՊԿ-ի և Հայաստանի հարաբերությունները լավագույն շրջանը չեն ապրում ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

168.am (168 ժամ) 

Հայաստանի գործունեությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) շարունակվում է, և օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով։

Օրենբուրգի մարզում 12 000-ից ավելի շենք շարունակում է մնալ ջրի տակ

168.am (168 ժամ) 

Ռուսաստանի Օրենբուրգի մարզում հեղեղումներ են արձանագրվում 68 բնակավայրերում և 44 այգեգործական ոչ առևտրային ընկերություններում։ Ջրածածկ է եղել 12 302 բնակելի շենք, այդ թվում՝ 55 բազմաբնակարան շենք և 19 743 տնամերձ հողատարածք: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Տավուշում 7 անձ ձերբակալվել է

168.am (168 ժամ) 

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու ՀՀ Տավուշի մարզում Հաղթանակ բնակավայրում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու հանգամանքները։

«Այս առումով ոչ մի ազդանշան չի եղել»․ Պեսկովը՝ Տավուշից ռուսական զորքերը դուրս բերելու Փաշինյանի հայտարարության մասին

168.am (168 ժամ) 

Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի դուրսբերման մասին ազդանշաններ չեն եղել, URA.RU-ի հարցին ի պատասխան՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Առաջին հանդիպումն է, դեռևս տեղյակ չեմ, թե ինչպես ենք պլանավորելու աշխատանքները. Բերքաբերի ղեկավարը՝ աշխատանքային խմբի մասին

168.am (168 ժամ) 

168.am-ը Բերքաբերի գյուղապետ Տիգրան Հարությունյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ աշխատանքներ է իրականացնելու ստեղծված խումբը, ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքը, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն ստորագրվել է գործընթացը սկսելու և Տավուշից տարածքներ զիջելու վերաբերյալ փաստաթուղթ, որի մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը, իրատեսակա՞ն է, որ որևէ բան կփոխի։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *