Добавить новость
smi24.net
Аравот
Ноябрь
2018

Новости за 03.11.2018

Պատահար Երևանի Վաղարշյան փողոցում. 44-ամյա տղամարդ է մահացել

Аравот 

Նոյեմբերի 2-ին, ժամը 20.20-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Վաղարշյան փողոցում բախվել է մայթեզրին կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենային. «Մերսեդես-Բենց»-ի վարորդը՝ 1974 թ. ծնված  Հովհաննես Հովհաննիսյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն։ ՀՀ ոստիկանություն

Ում ինչքան գումար է նախատեսված 2019-ին

Аравот 

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը բյուջետային քննարկումների համատեղ նիստում ասաց, որ 2018 -ին իրականացնում են պետական բյուջեով հաստատված երեսուն ծրագիր, որոնց համար նախատեսված է19 միլիարդ 686 մլն դրամ: Ասաց, որ որոշակի խնայողություններ են արել պայմանավորված դրամաշնորհներով: Հավելեց, որ գալիք տարվա համար նախատեսված է 11 ծրագիր եւ նախատեսված է 41 միջոցառում, որոնց համար նախատեսված է …

Որևէ կերպ չի ներկայացվել և չի հիմնավորվել Արա Մինասյանի կողմից մատնանշված գումարներն իր սեփականությունը դարձնելուն ուղղված որևէ հանգամանք. փաստաբաններ

Аравот 

Հայտարարություն  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի փաստաբաններ Ծանոթանալով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը՝ հայտնում ենք, որ պրոֆեսոր Արա Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելն անհիմն է և չպատճառաբանված, չի բխում գործող քրեադատավարական և քրեաիրավական կարգավորումներից, որոնց արդյունքում …

Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ

Аравот 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել և վնասազերծել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ և ՀՀ տարածքում իրացմամբ զբաղվող ևս մեկ հանցավոր խումբ: Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն` Իրանի Իսլամական Հանրապետության 3 քաղաքացիներ... Читать дальше...

Դռների արանքում՝ Թորոսյանն ու դժգոհ քաղաքացին

Аравот 

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը երեւի հենց պաշտոնը ստանձնելու օրվանից քննադատությունների թիրախում է եղել: Հատկապես վերջին շրջանում Թորոսյանը շատ վրդովված էր մամուլի, ինչպես ինքն է ասում՝ իր դեմ արշավից ու լարված հարաբերությունների մեջ էր մամուլի հետ: Նա այն աստիճան էր վիրավորված մամուլից, որ ստիպված եղավ հանրությանը բացահայտել իր հիվանդությունը, որը հիմք էր զինծառայությունից վաղաժամկետ ազատվելու …

Գերմանիայում գործում է հայկական մաֆիայի վտանգավոր ցանց. Der Spiegel

Аравот 

Կովկասյան տարածաշրջանից եկած հանցագործները հզոր ցանց են ստեղծել Գերմանիայում: Երեք տարի շարունակ քննիչները գաղտնի գործողության շրջանակում փորձել են ձերբակալել հայկական մաֆիայի ներկայացուցիչներին, բայց անարդյունք, գրում է գերմանական Der Spiegel թերթը: Խիստ գաղտնի հատուկ գործողությունն իրականացվել է Fight against thieves in law («Պայքար օրենքով գողերի դեմ») ծածկագրով՝ Քրեական ոստիկանության դաշնային գերատեսչության ղեկավարությամբ: Այդ գործողությունը դարձել է …

«Նոր խորհրդարանի կյանքը 1-1,5 տարի կլինի»

Аравот 

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը չի բացառում, որ հոկտեմբերի 2-ին փոխզիջում է եղել ՀՀԿ-ի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ «Ամեն ինչ կարող է լինել: Ես չեմ բացառում, որ բացահայտումներ կլինեն, փոխադարձ քննադատություն կհնչի, կոմպրոմատներ կհանվեն միմյանց դեմ, քանի որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում միակ համապետական ընտրություններն են, եւ բոլոր շահերն ու հետաքրքրությունները կենտրոնանում են այդտեղ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց …



Քարինջին տրվող պետական աջակցության փաթեթն ուղարկվել է կառավարություն

Аравот 

Դսեղն ու Թումանյանը դեռ սպասում են Սեպտեմբերի 10-ին Լոռու մարզի Դսեղ, Քարինջ եւ Թումանյան համայնքներում տեղացած կարկուտը մեծ վնասներ հասցրեց բնակչությանը: Մի քանի րոպեում հողին հավասարեցվեց ոչ միայն գյուղացու մեկ տարվա չարչարանքը, այլեւ վնասվեցին տարիների ընթացքում ստեղծած տան տանիքները, մեքենաներն ու անասունները: Կարկուտից անմիջապես հետո համայնքներում ստեղծված հանձնաժողովները հաշվարկել ու մարզպետարան են ուղարկել հասցված վնասի …

Ձեր ներկայությունը Բաքվում ցանկալի չէ. Վարլամովի մուտքն Ադրբեջան արգելել են 

Аравот 

Ռուս հայտնի բլոգեր Իլյա Վարլամովին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան: Միջադեպի մասին Վարլամովը պատմել է իր բլոգում: «Անձնագրերի ստուգման պատուհանի մոտ աղջիկը միանգամից մի կողմ դրեց իմ անձնագիրը և օգնական ուժ կանչեց: Սկսվեցին ինչ-որ զանգեր, իսկ ինձ ուղարկեցին սպասելու փոքրիկ տաղավարում: Երկու ժամ անց մոտեցավ սահմանապահների պետը և ասաց, որ իմ հետ կապված որոշակի …

Դուշանբեում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջև ոտքի վրա ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը դառնում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի հենման կետը. Արմեն Աշոտյան

Аравот 

Երեկ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային հերթական այցը ամփոփեցին հայտարարությամբ։ Ինչպես եւ կանխազգում էի, Դուշանբեում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջև ոտքի վրա ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը դառնում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի հենման կետը։ Լավ է, որ այն պահպանվում է, եւ սահմանին իրավիճակը հարաբերականորեն հանդարտ է։ Դա անժխտելի է։ Սակայն ինձ խորապես մտահոգում է այն հանգամանքը, …

Նախագահի աշխատակազմը 741 միլիոնով պակաս հայտ է ներկայացրել

Аравот 

Նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ԱԺ-ում կայացած բյուջետային քննարկումների ժամանակ ներկայացնելով իրենց՝ գալիք տարվա բյուջետային հայտը նշեց, որ գումարը ուղղված է կանոնադրական խնդիրների իրականացմանը՝ Սահմանադրությամբ վերապահված ՀՀ նախագահի լիազորությունների իրականացման պատշաճ որակի ապահովմանը: Պարոն Տարասյանը նշեց, որ 2019 թ. համար նախատեսված բյուջեն է 1 միլիարդ 183 միլիոն 834 հազար դրամ; Նրա խոսքով, իրենք 741 միլիոնով …

«Դեռ օդանավակայանից զգացի, որ մթնոլորտն ավելի հանգիստ է»

Аравот 

Կանադաբնակ ջութակահար Ռուբեն Կոսեմյանը կրկին հանդես կգա հայրենիքում Նոյեմբերի 6-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա կանադաբնակ ջութակահար Ռուբեն Կոսեմյանի համերգը: Նրան կնվագակցեն Մարգարիտա Գրիգորյանը եւ Նատալյա Մնացականյանը: Ծրագրում Մոցարտի ստեղծագործություններն են լինելու: Նույն ծրագրով Ռուբենը եւ Նատալյան հանդես են եկել նաեւ Մոնրեալում: Ջութակահարը հավելեց, որ համերգը կձայնագրվի ճապոնական կողմի նախաձեռնությամբ: Նրանից տեղեկացանք, որ թողարկվել է նաեւ …

Այս հոկտեմբերին նախորդ հոկտեմբերի համեմատ ուղևորահոսքն աճել է 14.2 տոկոսով

Аравот 

Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 264 924 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 14.2 տոկոսով: 2018թ. հոկտեմբերին, 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 13 տոկոսով: Եթե 2017թ հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 220 726 ուղևոր, ապա 2018թ հոկտեմբերի ցուցանիշը կազմում է 249 857 ուղևոր: …

Փաստաթղթի մշակման ընթացքում այն չի քննարկվել և չի համաձայնեցվել ընկերության հետ. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն

Аравот 

«Երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարիչ հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը «Երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի որոշ դրույթները գնահատում է, որպես իրականությանը չհամապատասխանող։ ՀԿԵ-ն հայտնում է, որ փաստաթղթի մշակման ընթացքում այն չի քննարկվել և չի համաձայնեցվել ընկերության հետ... Читать дальше...

Ատոմ Ջանջուղազյանը՝ պետական պարտքի, ցրված պատասխանատվության եւ անորոշ պարտավորությունների մասին

Аравот 

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ընթանում են բյուջետային քննարկումները: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, թե եկող տարվա ընթացքում համապատասխան գերատեսչություններն ինչպիսի ֆինանսավորում պետք է ստանան, հետո գերատեսչությունների ղեկավարները ներկայացրին, թե ինչպիսի քանակական, որակական եւ ժամկետային ցուցանիշների պետք է հասնեն, այդ ֆինանսավորման առկայության դեպքում: «Ունենք կանխատեսումների եկող տարվա մակրոցուցանիշների հետ կապված եւ դրանից բխում …

Մեծ հաշվով մենք դուրս ենք եկել ճգնաժամի միայն քաղաքական հատվածից՝ բացառելով երկիշխանության հեռանկարը. «Փաստ»

Аравот 

Սերժ Սարգսյանի հրաժարականից ու Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո երկրում ստեղծված իրավիճակը, որը մի դեպքում կարելի է բնութագրել որպես երկիշխանություն, մեկ այլ դեպքում փխրուն ստատուս քվո, իր մեջ կրում է ոչ միայն քաղաքական, այլև սահմանադրական ճգնաժամի վտանգներ: Ակնհայտ է, որ գործող սահմանադրությունը չէր նախատեսել Հայաստանի ներքաղաքական կյանքում հնարավոր ֆորս– մաժորային, ռիսկային սցենարներ, չէր ստեղծել համապատասխան …

Թավշյա հեղափոխությունից հետո քանի անձ է միացել ՔՊ-ին. «Ժողովուրդ»

Аравот 

«Ժողովուրդ» օրաթերթը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանից փորձեց ճշտել` թավշյա հեղափոխությունից հետո քանիսն են միացել ՔՊ-ին: Պարզվում է` անդամագրվել է շուրջ 150 մարդ: «Սակայն պետք է նշեմ, որ դիմումները, որոնք դեռ չենք քննարկել, մոտ 7000 են»,-ասաց նա: Հարցին` հիմնականում ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են միանում կուսակցությանը, Վահան Կոստանյանը նշեց, որ նրանց մեջ կան …

Եթե սահմանը փակվի, ինչպե՞ս է շնչելու Հայաստանը, Հայաստանը «կխեղդվի». Մովսես Քեշիշյան. «168 ժամ»

Аравот 

«Եթե նույնիսկ Հայաստանը հայտարարի հայ-իրանական սահմանը փակելու մասին, Հայաստանին կկանգնեցնի լուրջ մարտահրավերների առջև այն դեպքում, երբ առանց այն էլ վատ վիճակ է տիրում տարածաշրջանում Հայաստանի համար: Եթե սահմանը փակվի, ինչպե՞ս է շնչելու Հայաստանը, Հայաստանը «կխեղդվի»: Պետությունը՝ մոռանալով իր շահերի մասին, այլ երկրների շահերի մասին չպետք է մտածի: Սահմանի փակումը կարող է վնաս հասցնել Հայաստանին, քանի …

Եթե նոր մեծամասնությունը կրկնի ՀՀԿ սխալը, ապա հետևանքը այդ մեծամասնության համար պակաս ցավոտ չի լինի, քան ՀՀԿ համար էր. «Ժամանակ»

Аравот 

Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ մենք ի դեմս նոր խորհրդարանի՝ չենք ունենալու քաղաքական մարմին: Ամենևին: Մենք չենք ունենալու քաղաքական լիարժեք ընտրական գործընթաց, որովհետև այն լինելու է հեղափոխության ավարտական ակտը, սակայն դրանից հետո ունենալու ենք խորհրդարան, որը լինելու է այդ ավարտված կամ ավարտվող հեղափոխության քաղաքական շարունակությունը: Ավելին՝ եթե նոր խորհրդարանը չդառնա դրա քաղաքական շարունակությունը: Եվ դա …

Ովքե՞ր են շահում «ոչ քաղաքական» դեմքերից

Аравот 

1995 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ գաղափար կար անցնելու 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Սակայն  ի վերջո փաստարկ բերվեց, որ կուսակցությունները Հայաստանում չեն կայացել, ինչպես նաեւ հայտարարվեց, որ Սահմանադրության ընդունումից հետո առաջին գումարման Ազգային ժողովն «անցումային» բնույթ ունի: Արդյունքում համամասնականը չնչին տեղ գրավեց՝ չնայած հենց դրա շնորհիվ Ազգային ժողով մտան ընդդիմադիր ԱԺՄ-ի եւ ԱԻՄ-ի երեքական պատգամավորներ, որոնք …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *