smi24.net
Аравот
Ноябрь
2018

Новости за 07.11.2018

Ջազային անմոռանալի հրավառություն՝ Երեւանում

Аравот 

Նոյեմբերի 7-ին Երեւանում ազդարարվեց Ջազ փառատոն 2018-ի բացումը՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի եւ կուբայական արմատներով ամերիկացի շեփորահար, ջազմեն, կոմպոզիտոր Արթուրո Սանդովալի մասնակցությամբ: Սա թվով 4-րդ ջազ փառատոնն է եւ նվիրված է Հայաստանի պետական ջազ նվագախմբի 80-ամյա հոբելյանին ու նվագախմբի առաջին ղեկավար Արտեմի Այվազյանին: Փառատոնի կազմակերպիչը՝ Հայկական ջազի ասոցիացիան այս տարի ընդլայնել է փառատոնի անցկացման շրջանակները, …

Ինչո՞ւ ՔՊ հիմնադիր անդամին կուսակցության ցուցակ չեն ընդգրկում

Аравот 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Համբարձումյանը, որը 2016 թվականի Գյումրու ՏԻՄ ընտրություններում այս կուսակցության քաղաքապետի թեկնածուն էր, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ թեև ցանկություն է հայտնել մասնակցել ԱԺ առաջիկա ընտրություններին, սակայն տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժ/պ Սուրեն Պապիկյանը նրան փոխանցել է, որ կուսակցությունը նպատակահարմար չի գտնում նրա մասնակցությունը։ «Մինչ այս պատասխանը, ես ենթադրում …

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում քննարկվում է երեք տարբերակ. Ուշակով

Аравот 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոյեմբերի 8-ի Աստանայի գագաթաժողովում կքննարկվի կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը այդ պաշտոնից ազատված՝ Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի փոխարեն: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նրա խոսքերով՝ այդ պաշտոնում քննարկվում է երեք թեկնածու: «Գագաթաժողովը սկզբում կանցկացվի նեղ կազմով, (…) կքննարկվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի մասին բավականին կարևոր …

Անհետ կորած երեխային փնտրելու համար անհրաժեշտ են կամավորներ

Аравот 

Վանաձորում շարունակվում են 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի որոնողական աշխատանքները: Տղան երեկ ժամը 19:00-ի սահմաններում դուրս է եկել Մարգարյան 1 հասցեում գտնվող իրենց բնակարանից եւ այլեւս չի վերադարձել: Երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության, ԱԻՆ աշխատակիցները, ինչպես նաեւ մի խումբ վանաձորցիներ: Սակայն մինչ այս պահը երեխայից դեռեւս նորություն չկա: Տղայի որոնողական աշխատանքները կվերսկսվեն վաղն առավոտյան, ժամը 10:00-ին: …



Օրակարգում երիտասարդության խնդիրներն են

Аравот 

Այսօր Երևանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը ԱՊՀ Գործադիր կոմիտեի, խորհրդի անդամ երկրների, ԱՊՀ մասնակից պետություններում երիտասարդության հետ աշխատանքի և երիտասարդական ձեռներեցության զարգացման ոլորտի կազմակերպությունների, ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական միջխորհրդարանական ասամբլեայի և երիտասարդական աշխատանքի ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ մասնակցությամբ: Նիստի մասնակիցներին ողջույնով դիմել է ՀՀ սպորտի և երիտասարդության... Читать дальше...

Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ-ն դատապարտում է խտրականության և ատելության կոչերը

Аравот 

Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը անթույլատրելի և դատապարտելի է համարում վերջին շրջանում Հայաստանում հնչող խտրականության և ատելության կոչերը, անձանց ֆիզիկական և հոգեբանական հետապնդումների ենթարկելու փաստերը։ Սոցիալական ցանցերի ուսումնասիրությունը վկայում է, որ չեն նվազում անհանդուրժողականությունը, ատելության քարոզը, բռնության կոչերը, ընդհուպ՝ ներքին թշնամանքի հրահրումը: Ատելություն, նախապաշարմունքներ և խտրականություն տարածողների գործողությունները սպառնում են հասարակական կարգին... Читать дальше...

Գարո Փայլան. «Բանակային ընկերս, երբ իմացավ, որ հայ եմ, ուշագնաց եղավ». Ermenihaber.am

Аравот 

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը ասել է, որ թուրքական դպրոցներում պատմության դասերին հայերի նկատմամբ ատելություն է սերմանվում, և իրավիճակը շտկելու համար պետք է քայլեր անել: «Ես թուրքական պետական միջնակարգ դպրոց եմ հաճախել: Մի օր պատմության ուսուցիչը դասը պատմելիս հայտարարեց, որ «հայերը թուրքերին մեջքից հարվածել են»։ Այդ պահին ամբողջ դասարանը հայացքը …

Ազատ է արձակվել 391 դատապարտյալ

Аравот 

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 7-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել. «Նուբարաշեն» ՔԿՀ – 20 «Արթիկ» ՔԿՀ – 28 «Վանաձոր» ՔԿՀ – 6 «Վարդաշեն» ՔԿՀ – 53 «Գորիս» ՔԿՀ – 9 «Դատապարտյալների …

Բացահայտվել է գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած երկու անձի դանակահարությունը. Քրեական գործն ուղարկվել է դատարան

Аравот 

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանում՝ գիշերային ակումբի մոտ, երկու անձի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, վիճաբանության շարժառիթը։ 2018 թվականի հունիսի 23-ին՝ ժամը 07:00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանությունում ահազանգ էր ստացվել առ այն, որ իրենց մոտ …

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ղրղզստանի ԱԳ նախարար Չինգիզ Այդարբեկովին

Аравот 

Նոյեմբերի 7-ին ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով Աստանայում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ղրղզստանի ԱԳ նախարար Չինգիզ Այդարբեկովին: Նախարար Մնացականյանը շնորհավորեց իր գործընկերոջը նշանակման կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն այդ կարևոր առաքելությունում: Հայաստանի ԱԳ նախարարը վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը... Читать дальше...

Քննություն է տարվում՝ պարզելու 4 զինծառայողի մահվան պատճառ դարձած վթարի հանգամանքները

Аравот 

07.11.2018թ.՝ ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը և ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը և Դավիթ Բենիամինի Մելքոնյանը ստացած …

Համոզված եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում կունենանք ոստիկանություն-քաղաքացի բոլորովին նոր հարաբերություններ. Նիկոլ Փաշինյան

Аравот 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են երթևեկության անվտանգության ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները, կառուցվածքային և բովանդակային փոփոխությունները: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ընդհանուր առմամբ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հասկանալիորեն նոր իրավիճակում են դրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը: Իհարկե, այդ անցումային շրջանը երևի շատ բարդ պետք է լիներ ոստիկանության համար, …

Կոչումն ու պաշտոնեական դիրքը անձնական կամ խմբային շահերին ծառայեցնող ոստիկանը հրաժեշտ կտա համակարգին. Վալերիյ Օսիպյան

Аравот 

Նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը կրկին ընդունեց ոստիկանության գործող, կադրերի ռեզերվում գտնվող և անձնական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու ցանկություն ունեցողներին։ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի ներկայությամբ նախ մանրակրկիտ ուսումնասիրեց յուրաքանչյուր ծառայողի անձնական գործը՝ ընդգծելով, որ խորհրդի մասնակցությամբ կոլեգիալ կարգով կայացված որոշումներն ավելի օբյեկտիվ են, ճիշտ ու թափանցիկ, և ինքն առաջնորդվում է …

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը մասնակցելու է ցանցացատկի աշխարհի առաջնությանը

Аравот 

Մեր ֆեդերացիան արդեն սկսել է արդյունքներ արձանագրել, ինչը լուրջ աշխատանքի արգասիք է: Եթե պետությունից մի փոքր ուշադրություն եւ աջակցություն լինի, մենք կանենք ամեն բան մարզական արդյունքների տեսքով կրկնակին վերադարձնելու համար, որպեսզի պետությունն էլ տեսնի ու համոզվի, որ իր առանց այդ էլ սուղ միջոցներից հատկացրածը չի կորչում ու ծախսվում է խիստ նպատակային:

Քաղաքապետարանը ձգտելու է այգիները հագեցնել նոր տեխնոլոգիաներով. Հայկ Մարությանը մասնակցել է հանգստի նոր գոտիների բացմանը

Аравот 

Մայրաքաղաքում այսօր շահագործման են հանձնվել հանգստի երկու գոտիներ: Նոր այգիների պայմաններին ու հնարավորություններին ծանոթացել է Երևանի քաղաքապետը: Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով բարեկարգված Կոմիտասի անվան զբոսայգում բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար ստեղծվել են հարմարավետ պայմաններ: Քաղաքապետ Հայկ Մարությանը շրջել է այգում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: 1,8 հա տարածք զբաղեցնող զբոսայգում իրականացվել են Արշակունյաց պողոտայի …

ՀՀ-ում շահագործվող 184 փոքր ՀԷԿ-երից 143-ը տարիներ շարունակ շահագործվել են ակնառու խախտումներով. հարուցվել է քրեական գործ

Аравот 

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ տարածքում գործող փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ՀԵՑ առաքման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: ՈՒսումնասիրության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ վարչապետին: ՀՀ վարչապետի 2018թ․ սեպտեմբերի 5-ի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ բնապահպանության …

ՏԻՄ ղեկավարների կամ ծառայողների կողմից, որպես պետությանը պատճառված վնաս, վերականգնվել է 86 միլիոն 269 հազար 663 դրամ

Аравот 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն 2018 թվականի հունվարի մեկից մինչև հոկտեմբերի 31-ը շարունակել է տարբեր բնագավառներում դրսևորած կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպքերի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ քննությունը: Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կամ ծառայողների կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում 2018 թվականի 10 ամիսների ընթացքում քննվել է 178 քրեական գործ, որոնց քննության …

Աջ ղեկով մեքենաների վերաբերյալ առաջարկությունը կներկայացվի ՀՀ կառավարություն

Аравот 

ՀՀ պետական կառավարման շահագրգիռ մարմինների  և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ կազմակերպված քննարկումների արդյունքում հնարավոր ենք համարում առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ լրացումներ կատարելու միջոցով ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու համար: Նշված մաքսային ընթացակարգը հնարավորության կտա աջակողմյան ղեկային... Читать дальше...

Դպրոցներում քաղաքական որևէ ուժի օգտին քարոզչություն անողները՝ խստորեն կպատժվեն. Ա. Հարությունյան

Аравот 

Առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դպրոցներին հեռու պահել քաղաքական գործընթացներից և այդ նպատակով ձեռնարկել կանխարգելիչ քայլեր. հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը մայրաքաղաքի և մարզերի կրթության վարչության պետերի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ: ԿԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ խստորեն կպատժվեն այն տնօրեններն ու մանկավարժները, ովքեր կփորձեն դպրոցներում քարոզչություն իրականացնել որևէ …

Միխայիլ Պիոտրովսկի. «Թանգարանը պահեստ չէ»

Аравот 

Մեկնարկել է«Մշակույթների երկխոսություն» խորագրով 18-րդ մեդիաֆորումը, որին մասնակցում են 400 մասնակից ավելի քան 30 երկրից՝ լրագրողներ, բլոգերներ, մեդիա մենեջերներ, հեռուստադեմքեր: էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին կարեւորեց, որ նման կարեւոր միջոցառումն անցկացվում է Էրմիտաժում, թանգարան, որը լավագույնն է արտացոլում մշակութային երկխոսությունը: «Թանգարանը պահեստ չէ, այն օրգանիզմ է, արհեստական բանականություն, որը միավորում է թանգարանում ամփոփված ժառանգության, այն …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *