Добавить новость
smi24.net
Аравот
Ноябрь
2018

Новости за 08.11.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ է նշանակվել Տիգրան Գաբրիելյանը

Аравот 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ է նշանակվել Տիգրան Գաբրիելյանը։ Տիգրան Գաբրիելյան Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 12 նոյեմբերի 1978թ, ք. Երևան Կրթություն 1995-2000թթ.-Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետ, անասնաբույժի որակավորում 2000-2003թթ- Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, ասպիրանտուրա, անասնաբուժական գիտությունների թեկնածու Աշխատանքային գործունեություն 2003-2004 թթ- Արտադրամասի ղեկավար, «Արաքս» թռչնաբուծական ֆաբրիկա 2004-2005թթ.- Անասնաբույժ... Читать дальше...

Դեմ առ դեմ. Սերգեյ Բագրատյան-Կառլեն Խաչատրյան

Аравот 

Վաղը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 11.30-ին առցանց «Առավոտի» եթերում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հյուրերն են՝  ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը եւ տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Քննարկելու ենք 2019-ի պետբյուջեի նախագիծը, երկրի տնտեսական իրավիճակը: Հաղորդումը վարում է Հռիփսիմե Ջեբեջյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ …

«Իմ պահանջն էր երկիրը ազատել Ռոբերտ Քոչարյան առարկայից». Արկադի Վարդանյան. «1in.am»

Аравот 

«Ես հակված եմ դիմել դատարան և արդարանալ, որովհետև ինձ ձերբակալելը և մեղադրանք առաջադրելը հանցագործություն էր,-  «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արկադի Վարդանյանը, ով 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել սպանության նախապատրաստման մեղադրանքով՝ 2013թ-ին և այժմ համաներմամբ ազատության մեջ է: «Տեղ ունեցավ հետևյալը՝ մայիսի 17-ին ընկերներիցս մեկի հետ սրճարանում խոսում էինք մայիսի 21-ին …

«Հայրենասիրությունն այն է, որ հարսանիքները Գյումրիում կամ Արցախում նշեն, ոչ թե Նոր Տարվան հավաքվեն, երկրից գնան»․ Արմեն Սարգսյան

Аравот 

Այսօր Գյումրի այցելած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասաց, որ Գյումրին միայն բնակելի տների կարիք չունի, ուրիշ շատ կարիքներ ունի՝ աշխատատեղերի, տուրիզմի զարգացման։ «Գյումրին իր յուրօրինակ պատմությամբ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, քաղաք է, որտեղ հինը պահպանվել է։ Քաղաք է, որտեղ ժառանգություն է պահպանվել։ Ժառանգություն ասածս շատ ավելի լայն իմաստ ունի, ժառանգության իմաստով նաև բարբառը, իրականում դա …

Հրազենային հարձակում Կալիֆոռնիայում. Կա 12 զոհ. «Ամերիկայի ձայն»

Аравот 

«Ամերիկայի ձայն». Հարավային Կալիֆոռնիայում իրականացված հրազենային հարձակման զոհ է դարձել 12 մարդ։ Լոս Անջելեսից 60 կմ հեռավորության վրա գտնվող Թաուզընդ Օքս քաղաքի բառերից մեկում զինված մի անձնավորություն նախ մի պայթուցիկ է նետել բարի մեջ, ապա արձակել է հրազենային խառը կրակահերթ։ Իշխանություններն ահազանգ են ստացել Borderline Bar and Grill անվանումը կրող ժողովրդական երգերի ու պարի ակումբից, …

Սուրեն Պապիկյանը կղեկավարի «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը

Аравот 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ գալիք խորհրդարանական ընտրություններում պատիվ ունեմ ղեկավարելու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը։ Այս պատասխանատու և պարտավորեցնող գործում մեր ստանձնած առաքելությունը մեկն է. ապահովել ազատ և արդար ընտրություններ և ամրագրել Հայաստանի Հանրապետության քաղաքացու վերջնական հաղթանակը»։

Նազարբաևը կարծում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարությունը կանցնի Բելառուսին

Аравот 

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարը կդառնա Բելառուսի ներկայացուցիչ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մեզ մոտ բախումն այն հարցի շուրջ է, որ Հայաստանի ներկայացուցիչ Խաչատուրովը եղել է մեզ մոտ գլխավոր քարտուղար և հետ է կանչվել»,- լրագրողներին ասել է Նազարբաևը՝ հավելելով, որ ըստ ՀԱՊԿ կանոնադրության՝ Հայաստանից հետո հաջորդը Բելառուսն …



Աննա Հակոբյանը ՀՀ նախագահին ներկայացրել է իր ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը

Аравот 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին: Տիկին Աննա Հակոբյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է իր ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը: Զրուցակիցները խոսել են «Երևան, իմ սեր» և «Իմ քայլը» հիմնադրամների համագործակցության հնարավորությունների մասին: Այդ համատեքստում կարևորվել է Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի և տիկին Աննա Հակոբյանի …

«Tata Steel Chess»՝ նաեւ Հնդկաստանում

Аравот 

Վաղը Լոնդոնում շախմատի աշխարհի թագի համար գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) եւ հավակնորդ Ֆաբիանո Կարուանայի (ԱՄՆ) միջեւ մեկնարկող մրցամարտին զուգահեռ Հնդկաստանի Կալկաթա քաղաքում տրվելու է մեկ այլ խոշոր մրցաշարի մեկնարկ՝ «Tata Steel Chess India»-ն, որի մասնակիցները մրցելու են արագ եւ կայծակնային շախմատում: Կալկաթայում հանդես գալիս են Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լեւոն Արոնյանը, Շախրիյար Մամեդյարովը, Սերգեյ …

«Մեր գյոզալ երկիրը Տանզանիա են դարձրել, երկաթուղայիններին էլ՝ ճորտ ու ստրուկ»․ Գյումրու երկաթուղայինների բողոքը (Ֆոտոշարք)

Аравот 

Երեկվանից Գյումրու լոկոմոտիվային դեպոյում սկսվել էր գործադուլ, ոչ մի երթուղով գնացք չէր աշխատում։ Այսօր էլ վաղ առավոտից գործադուլը շարունակվում էր, երկաթուղայինները զայրացած են, որ հավելավճարները 25 տոկոսից դարձել են 10 տոկոս։ «Էդ հավելավճարներն էլ կազմում են 50-80 հազար դրամ, պատճառաբանում են, թե պլան չեք կատարել, բայց մենք՝ մեքենավարներս, պլանը գերակատարել ենք։ Մինչև գումարը մեր քարտին …

Էմին Օհանյանը շախմատի պատանիների ԱԱ-ում երեք տուրում երեք հաղթանակ է տարել

Аравот 

Իսպանիայի Սանտյագո-դել-Կամպոստելա քաղաքում փոթորկի նախազգուշացման հետեւանքով հայտարարված դադարից հետո շախմատի 8, 10, 12 տարեկանների աշխարհի առաջնությունում վերսկսվել է պայքարը: Երրորդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից հարյուր տոկոսանոց արդյունք գրանցել է միայն 12 տարեկան Էմին Օհանյանը, որը բաժանում է 1-ից 14-րդ հորիզոնականները եւ լրացուցիչ գործակիցներով ընթանում է 6-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Բացահայտվել է Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժնի պետի կողմից կաշառք ստանալու դեպք. առաջադրվել է մեղադրանք

Аравот 

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժնում քաղաքացուց կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու վերաբերյալ։ 2018թ. նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում քաղաքացին հաղորդում է տվել առ այն, որ հոկտեմբերի …

«Բաց պատասխան» Անահիտ Բախշյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բաց նամակին

Аравот 

ԿԳՆ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը նոյեմբերի 5-ին բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ բարձրացնելով այն հարցը, թե ինչո՞ւ այն դեպքերում, երբ հանրակրթական դպրոցներում կատարված ենթադրյալ հանցագործությունների փաստերով քննվող քրեական գործերով այդ դպրոցի տնօրեններին մեղադրանք է առաջադրվում, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները չեն օգտվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածից …

Քննարկվել են Նուբարաշենի 1053 տոննա աղտոտիչների արտահանման և ոչնչացման հնարավորությունները

Аравот 

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ՄԱԶԾ/ԳԷՀ ծրագրի իրականացման արդյունքների, հետագա ընթացքի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Հանդիպմանը... Читать дальше...

Ազատ է արձակվել 421 դատապարտյալ, որից 20-ը՝ օտարերկրյա քաղաքացի

Аравот 

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել. «Նուբարաշեն» ՔԿՀ – 23 «Արթիկ» ՔԿՀ – 30 «Վանաձոր» ՔԿՀ – 13 «Վարդաշեն» ՔԿՀ – 53 «Գորիս» ՔԿՀ – 12 «Հրազդան» …

Տաթեւ Հակոբյանը ծանրամարտի ԱԱ-ում զրո ստացավ պոկում վարժությունում

Аравот 

Աշգաբադում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի ծանրորդների հետ անհասկանալի ինչ-որ բան է կատարվում: Այսօր մրցահարթակ մտավ կանանց 81 կգ քաշային կարգում հանդես եկող Տաթեւ Հակոբյանը, որը առնվազն մրցանակային տեղ գրավելու գլխավոր հավակնորդներից մեկն էր: Սակայն նա, ինչպես մի քանի օր առաջ Անդրանիկ Կարապետյանը, երեք անգամ չկարողացավ հաղթահարել պոկում վարժության համար հայտարարած մեկնարկային քաշը՝ 104 կգ, ու …

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով կադրային փոփոխություններ են կատարվել

Аравот 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ դատախազության համակարգում կադրային մի քանի փոխատեղումներ և նշանակումներ կատարելու վերաբերյալ հրամաններ է ստորագրել: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Գևորգյանը փոխադրվել և նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, որը մինչ այդ թափուր էր: ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ, արդարադատության …

«Ես օպտիմիստ եմ, և դրա համար էլ շարունակում եմ լինել նախագահ»․ Արմեն Սարգսյան

Аравот 

Գյումրիում հանդիպեց 80-ամյա այն պապիկի հետ, որը փետրվարին տեսնելով Արմեն Սարգսյանին «Յոթ վերք» եկեղեցում, խնդրել էր փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանին, որ թոշակներն ավելացնի, թե չէ «թոշակառուները կմեռնին, ապստամբություն կեղնի»։

Ըստ քաղաքացու հաղորդման՝ 5-ամյա երեխայի մահը վրա է հասել բժշկական կենտրոնի բժիշկների անփույթ վերաբերմունքի հետեւանքով

Аравот 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բժշկական կենտրոնում 5-ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2018 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ որդին՝ ծնված 2013թ., բժշկական կենտրոնում գտնվելով կոմայի մեջ, այդպես էլ գիտակցության չգալով, 2018 թվականի հոկտեմբերի 27-ին …

Լոռու ՔՊ-ական մարզպետն ու փոխմարզպետը կմասնակցեն ԱԺ ընտրություններին

Аравот 

Ղուկասյանը նշում է՝ այս ընտրություններին ՀՀԿ-ին չեն աջակցի նաեւ ՀՀԿ-ական համայնքապետերը. «Ես Հանրապետական կուսակցությունը համարում եմ չարիք, որը որ այսքան տարիների ընթացքում լինելով իշխանություն, մենք բոլորս տեսել ենք, թե ուր ենք հասել մենք: Եվ այն համայնքապետերը, որոնք եղել են Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչներ եւ իրենց համայնքի ամենաակտիվ փող բաժանողները, իրենք իրենց բնակչության վստահությունն այլեւս չեն վայելում, ունեն խնդիր վստահությունն ու վարկանիշը վերականգնելու:

Եվրոպայի խորհրդում նշվեց Երևանի 2800-ամյակը

Аравот 

Նոյեմբերի 7-ին Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նիստի շրջանակներում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և կոնգրեսի նախագահ Անդերս Կնապեն ԵԽ կենտրոնակայանում բացեցին Երևանի 2800-ամյակին նվիրված ցուցահանդեսը։ Ողջունելով ներկաներին՝ դեսպան Հովհաննիսյանը նշեց. «Անհնար է չսիրել Երևանը, նրա արտասովոր մթնոլորտը և այն ստեղծող մարդկանց, նրա դասական երաժշտության ու ջազ երեկոները՝ հայկական ճարտարապետության ժառանգության մոդեռն լուծումներով …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *