Добавить новость
smi24.net
Аравот
Ноябрь
2018

Новости за 16.11.2018

«Որտեղ ամեն ինչ նախապես պայմանավորված չէ, խաղի կանոնները հավասար են բոլորի համար». Թեհմինե Ենոքյան

Аравот 

Ստորև ներկայացնում ենք «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական  կուսակցության անդամ Թեհմինե Ենոքյանի հետ հարցազրույցը «Առավոտ»-ին: – Կներկայացնե՞ք «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական  կուսակցության ստեղծման գաղափարը, արժեքները և սկզբունքները: – Մենք տարիներ շարունակ քննադատել ենք կուսակցություններին և այն գործելաոճը, որը որդեգրվել էր, քանի որ խաղի կանոնները թելադրվում էին ավտորիտար համակարգի կողմից, իսկ մնացած կուսակցությունները խաղում էին այդ կանոններով։ Նման իրավիճակում …

2018թ. հունվար սեպտեմբերին արդեն հանցագործությունների թիվը 16 227 է. Արփինե Հովհաննիսյան

Аравот 

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է կատարել. Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում ընդհանուր հաշվով եղել է 14 հազար 205 հանցագործություն, իսկ նախորդ տարի այդ թիվը 12 հազար 484 էր։ Եթե ժամանակագրական առումով քիչ ավելի հետ նայենք, ապա կտեսնենք, որ 2016 թվականին այդ թիվը 12 հազար 294 էր։ …

64–ամյա վարորդը մարդատար ГАЗель-ով վրաերթի է ենթարկել երկու 9-ամյա երեխաների. shamshyan.com

Аравот 

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 64-ամյա Աշոտ Հակոբյանը իր վարած մարդատար ГАЗель մակնիշի 08 52 Լ համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Շիրակացի 50 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Գյումրիի բնակիչներ, 9-ամյա Գոռ. Գրիգորյանին և 9-ամյա Մետաքսյա Նազարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի …

Ուղերձ համալսարանի ուսանողությանը. Թույլ տվեք ԲՈՒՀ-ը՝ պրոֆեսորադասախոսական կազմով և ուսանողական համակազմով զբաղվի իր առաքելությամբ

Аравот 

Մենք, Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի դասախոսներս, ցանկանում ենք մեր դիրքորոշումը և վրդովմունքը հայտնել մեր համալսարանի մի քանի ուսանողների՝ նախկին ուսանողական խորհրդի յոթ անդամների շարունակական կեղծ գրառումների և անվայել պահվածքի վերաբերյալ։ Այլևս չենք կարող և չենք ուզում լռել։ Մինչ այժմ լիահույս էինք, որ նրանք կվերանայեն իրենց վարքը և կլծվեն իրենց անմիջական պարտականությունների կատարմանը՝ ուսումնառությանը։ …

Մանվել Ջավադյանը դադարեցնում է Ավան վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները

Аравот 

Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. Սիրելի ավանցիներ, տեղեկացնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ Ավան վարչական շրջանի ղեկավարի իմ լիազորությունները: 10 տարի շարունակ պատասխանատվության զգացումով, ձեր աջակցությամբ, շատ դեպքերում նաև ձեր պահանջով Ավան վարչական շրջանի աշխատակազմի հետ միասին իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր՝ ի նպաստ մեր վարչական շրջանի զարգացման: Սիրելի ավանցիներ, …

«Գալաքսի» ընկերությունների խումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին

Аравот 

Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա (Global Entrepreneurship Week – GEW) 2018թ. միջոցառումների շրջանակում ԱՄՆ դեսպանատունը նախաձեռնել է կարիերայի և ձեռնարկատիրության աջակցության 2018թ. ծրագիրը: Ծրագրի շրջանակում այսօր Երևանում անցկացվեց կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառ, որին մասնակցում էին բազմաթիվ ընկերություններ, այդ թվում «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում ներկայացված Ucom, IUnetworks և TI’ME ընկերությունները։ Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառի նպատակը ուսանողներին ապագա գործատուի... Читать дальше...

Թուրքիայում շարունակվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարարի հետաքննությունը. Ermenihaber.am

Аравот 

Թուրքիայի ոստիկանությունը  Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարար Օսման Քավալայի նկատմամբ ընթացող հետաքննության շրջանակներում նոր մարդկանց է բերման ենթարկել։ Քավալան Թուրքիայում կալանավորվել է 2017թ. դեկտեմբերին։ Նա մեղադրվում է 2016թ. ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ։ Գործի շրջանակներում բերման է ենթարկվել ևս 10 մարդ, այդ թվում՝ 2 պրոֆեսոր։ Մնացածը «Anadolu Kultur» կազմակերպության աշխատակիցներ են, որոնք աշխատել են …

Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը լրացնելով իրավական որոշումը չի փոխվել` ընդամենը բառերի քանակն է շատացել

Аравот 

Նոյեմբերի 15֊ին Վճռաբեկ դատարանը բեկանեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ օգոստոսի 13֊ին կայացրած որոշումը, և գործն ուղարկեց նույն դատարան նոր քննության: Թե ե՞րբ տեղի կունենա Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը և թե ինչպե՞ս է գնահատում պաշտպանական թիմը Վճռաբեկ դատարանի որոշումը՝ այս …



Մեր ազատ ոճային ըմբիշներին վաղը կհաջողվի՞ մեդալ նվաճել 23 տարեկանների ԱԱ-ում

Аравот 

Բուխարեստում մեկնարկած 23 տարեկանների աշխարհի առաջնության առաջին օրը մրցագորգ մտած մեր երկու ազատ ոճային ըմբիշները՝ Վարդգես Կարապետյանը եւ Գեւորգ Մխեյանը մեդալների համար չեն պայքարի, քանի որ նրանց հաղթած մրցակիցները հետագայում պարտվեցին ու չհասան եզրափակիչ, ինչը մեր ըմբիշների առջեւ  սփոփիչ գոտեմարտերում բրոնզե մեդալի համար պայքարելու հեռանկար կբացեր: Վաղը ասպարեզ կմտնի մեր հանրապետության եւս երեք ներկայացուցիչ՝ 74 …

Ինչո՞ւ է ՄԱԿ-ը հետաքրքրված՝ ՀՀ ոստիկանությունը վերազինված է հատուկ միջոցներով, թե՝ ոչ. հայտարարություն

Аравот 

Հարգելի՛ հայրենակիցներ, սույնով անդրադառնում ենք նոյեմբերի 13-ին՝ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի և Միավորված Ազգերի Կազմակերպության պատվիրակության միջև տեղի ունեցած հանդիպման մասին։ Մասնավորապես մեզ անհանգստացնում է այն փաստը, թե ինչո՞ւ է ՄԱԿ-ը հետաքրքրված նրանով, թե ի՞նչ մեխանիզմներ պետք է կիրառի Հայաստանի ոստիկանությունը ԼԳԲՏ խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացման առումով։  Ինչո՞ւ է ՄԱԿ-ը հետաքրքրված՝ ՀՀ ոստիկանությունը վերազինված …

Ինչո՞ւ է հետաձգվել «Հին Երևան» նախագիծը. Արայիկ Հարությունյանը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել

Аравот 

ԱՐՑԱԽՊՐԵՍ. 2014 թվականին հայրենիք կատարած հերթական այցելության ժամանակ սփյուռքահայ գործարար Վարդան Սրմաքեշին ՀՀ այն տարիների վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրել էր ֆինանսավորել «Հին Երևան» նախագիծը, որի իրականացումն այդ պահի դրությամբ վտանգված էր։ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 15-ին ՀՀ Կառավարության …

ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով. գլխավոր քարտուղարի հարցը փակված չէ. Զոհրաբ Մնացականյան

Аравот 

ՀՀ արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել ՏԱՍՍ գործակալությանը՝ խոսելով հայ-ռուսական, հայ-իրանական հարաբերությունների, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում գործընկեր երկրների հետ առաջ եկած տարաձայնությունների մասին: — Պարոն նախարար, Ղազախստանի նախագահը հայտարարեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիայի կարգով պետք է անցնի Բելառուսի ներկայացուցչին: Ավելի ուշ հայտարարվեց, որ այդ հարցը կքննարկվի դեկտեմբերի 6-ին …

Ոստիկանները բացահայտել են ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու կամ ղեկավարելու դեպք. (Տեսանյութ)

Аравот 

Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևանում գտնվող մի կազմակերպություն հիպնոսի և նեյրոլինգվիստիկ ծրագրավորման եղանակով հաճախորդներից գումարներ է կորզում՝ յուրաքանչյուրից 2000 դոլարին համարժեք դրամ՝ նրանց վաճառելով տուրիստական փաթեթներ։ Կազմակերպությունում իրականացվել են համապատասխան ստուգումներ՝ ստացված տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով։ Նախնական տվյալներով՝ հաճախորդը պարտադիր գնում է հյուրանոցի... Читать дальше...

Արարատի մարզում խաչքարեր են ամրակայվել

Аравот 

«Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանականերում ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցներն իրականացրել են խաչքարերի ամրակայման աշխատանքներ։ Մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանի գլխավորությամբ աշխատակիցները Եղեգնավան համայնքի «Քսուզ» գյուղատեղիի հյուսիսային մասում տեղակայված գերեզմանատանը ուղղել և ամրակայել են 4 խաչքարեր։   ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ազատ է արձակվել 491 դատապարտյալ

Аравот 

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 16-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել. 1.«Նուբարաշեն» ՔԿՀ – 42 2.«Արթիկ» ՔԿՀ – 35 3.«Վանաձոր» ՔԿՀ – 14 4.«Վարդաշեն» ՔԿՀ – 54 5.«Գորիս» ՔԿՀ – 14 6.«Հրազդան» …

Գողության նպատակով՝ լուսարձակով ուսումնասիրել է բնակարանների դռները. (Տեսանյութ)

Аравот 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2018 թվականի մայիսի 28-ին, անհայտ անձը՝ ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, բնակարան ապօրինի մուտք գործելու պայմաններ ստեղծելու նպատակով, լուսարձակով ուսումնասիրել է Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի շենքերից մեկի բնակարանների դռները …

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Аравот 

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության  լրատվական ծառայություն

Իրանյան պատժամիջոցների քաղաքականության հարցերով ամերիկյան փորձագետներն այցելում են Հայաստան

Аравот 

ԱՄՆ պետքարտուղարության և գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երևանում էր՝ հայաստանյան կառավարության ու բիզնեսի գործընկերների հետ քննության առնելու Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների քաղաքականությունը: Նմանօրինակ այցերի միջոցով աշխարհի տարբեր պետությունների համար հստակեցվում ու պարզաբանվում է ամերիկյան քաղաքականությունը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասով: Պատվիրակությունը հանդիպեց արտաքին գործերի, էներգետիկայի, տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարների պաշտոնակատարների... Читать дальше...

Հույսը մեր ըմբիշներին պարտության մատնածների հետագա հաղթանակներն են

Аравот 

Բուխարեստում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի 23 տարեկանների աշխարհի առաջնությունը: Որակավորման մրցափուլը հաղթահարած 70 կգ քաշային Գեւորգ Մխեյանը 1/8 եզրափակչում ուժերը չափեց ուզբեկ Ռամազոն Իբոդովի հետ ու պարտություն կրեց: Հիմա նրանց հույսը կապված է իրենց հաղթած ըմբիշների հետ, որպեսզի նրանք հասնեն եզրափակիչ: Այդ դեպքում մեր տղաները բրոնզի համար պայքարելու հնարավորություն կստանան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին

Аравот 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ: Նախագահ Սարգսյանը Սոորոնբայ Ժեենբեկովին մաղթել է քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

«Շատ կարևոր է, որ մեր համաքաղաքացիները տարվա մեջ գոնե մեկ անգամ անցնեն կանխարգելիչ անհրաժեշտ հետազոտություններ»

Аравот 

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջին անգամ անցկացվել է «Ածխաջրածնային փոխանակության խանգարմամբ և սրտանոթային շատ բարձր ռիսկով պացիենտների վարման արդյունավետության գնահատում» սքրինինգային ծրագիրը: Ծրագրի նպատակը հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումն է: Մեկ տարի տևողությամբ ծրագրի շրջանակում իրականացված ուսումնասիրություններին մասնակցել է ավելի քան 2000 քաղաքացի: Ավելորդ քաշ, զարկերակային բարձր ճնշում և շաքարային դիաբետ ունեցող 200 հոգի անվճար անցել …

Արա Սաղաթելյան. Այսօր պատգամավորը մեզանից առաջին հերթին ակնկալում է ոչ թե օժանդակություն երկօրյա համաժողովների կազմակերպման համար, այլ տեխնիկական սատարում է խնդրում ֆեյսբուքյան «լայվ» մտնելու հարցում

Аравот 

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը մասնակցել է նոյեմբերի 13-15-ը Կիեւում GIZ-ի կողմից հրավիրված միջազգային համաժողովին: Այն նվիրված է եղել Արեւելյան գործընկերության երկրներում խորհրդարանի վերահսկողական գործառույթի հզորացմանը: Համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են Արեւելյան գործընկերության երկրներում խորհրդարանական վարչակազմերի բարեփոխման ընթացիկ մարտահրավերները, խորհրդարաններում հետագա բարեփոխումների գործընթացում գիտահետազոտական վերլուծական կենտրոնների կարեւորության... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *