Добавить новость
smi24.net
Аравот
Сентябрь
2020

Новости за 10.09.2020

Սեպտեմբերի 21-ին Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

Аравот 

ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով։ Դեսպանությունը սիրով հրավիրում է բոլոր ցանկացողներին ներկա գտնվելու միջոցառմանը, որը կմեկնարկի երեկոյան ժամը 10-ին և կտևի 15 րոպե։ Նախաձեռնությունն իրականացվում է Կանադայում ՀՀ դեսպանության և Նիագարա ջրվեժի լուսավորման խորհրդի համագործակցությամբ։ Կանադայում ՀՀ դեսպանություն

Ռուսաստանը սկսում է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումներ. «Ամերիկայի ձայն»

Аравот 

«Ամերիկայի ձայն». Ռուսաստանը սկսում է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումներ նրանց նկատմամբ, ովքեր կամովին կցանկանան ստանալ այն: Ինչպես Մոսկվայի առողջապահության վարչությունն է հայտարարել, 40 հազար մարդ պատվաստման այստեղ կենթարկվի անվճար: «Սպուտնիկ Վ» անվանումը կրող պատվաստանյութը ներարկվում է երկու չափաբաժնով: Երկու փուլով պատվաստումներն իրականացնելու արտոնություն էր տրվել օգոստոս ամսին` Ռուսաստանին դարձնելով աշխարհի առաջին երկիրը, որը համընդհանուր պատվաստումներ …

Նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանի գործով հարցաքննվածի ցուցմունքը. Armlur.am

Аравот 

Armlur.am-ի ձեռքում է հայտնվել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանի քրեական գործով հարցաքննված ԿԳՄՍՆ գնումների եւ հաշվապահական վարչության գնումների կազմակերպման բաժնի մասնագետ Անուշ Մարգարյանի ցուցմունքը: Ստորեւ ներկայացնում ենք ցուցմունքն ամբողջությամբ: 2019 թվականի դեկտեմբերի 4-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման էին ենթարկվել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ …

Եվրահանձնաժողովը Մեծ Բրիտանիային հիշեցրել է՝ Brexit-ի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել

Аравот 

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագիրն արդեն ուժի մեջ է մտել, և այն չի կարելի միակողմանի կարգով փոփոխել, ուստի այդ կապակցությամբ կոչ է անում փոխել նոր օրինագիծը, որով խախտվում են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին պայմանները։ «ԵՄ կազմից դուրս գալու մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2020թ․ փետրվարի …

Արժե՞ ինչ-որ մի օր պատվաստանյութ գնելու համար վտանգի ենթարկել հարյուր հազարավոր այլ հայրենակիցների կյանքը. Աշոտյան

Аравот 

Արժե՞ մեր մի հայրենակցի ընկերությունից ինչ-որ մի օր պատվաստանյութ գնելու համար վտանգի ենթարկել հարյուր հազարավոր այլ հայրենակիցների կյանքը, եթե մեր ռազմավարական դաշնակիցը արդեն արտադրում այն ու առաջարկում նաեւ այլ երկրներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Ակնհայտ է արդեն, որ կորոնավիրուսային մղձավանջն աշխարհով մեկ չի ավարտվի մինչեւ համապատասխան պատվաստանյութի լայնածավալ …

«Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան լարվածության հարցը «եռում է» ԵԽԽՎ-ում». փակ քննարկում՝ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին

Аравот 

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները՝ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից, թեժ քննարկումների ժամանակ կոշտ հակադարձել են ադրբեջանական կողմի պնդումներին՝ ներկայացնելով հայկական դիրքորոշումը:

Հրաժարականի պահանջը կեղծ օրակարգ է․ դա պետության առաջնահերթ խնդիրներից շեղելու նպատակ ունի

Аравот 

Հարցազրույց Հանուն Հանրապետության քաղաքական նախաձեռնության անդամ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ։ – Խորհրդարանական ոչ իշխանական ուժերից մեկը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ մեկնարկելիք խորհրդարանի նիստերում պահանջելու է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, և այդ առիթով ԱԺ շենքի մոտ հրավիրել է հանրահավաք։ Որքանո՞վ է իրականում այդ հրաժարականի պահանջը հասունացած, ինչպե՞ս կարող են այդ և նմանատիպ այլ …

Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել. (Տեսանյութ)

Аравот 

Սեպտեմբերի 10-ին, ժամը 08։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր է մեկնել ԱԻՆ …



Շները կունենան անձնագրեր. Լենա Նազարյանի ու Մերի Գալստյանի նախագիծը առիթ դարձավ՝ թափառող շներից ու արջերից բողոքելու

Аравот 

Մերի Գալստյանն ասաց. «Ներմուծվել է շների նույնականացման՝ անձնագրեր ունենալու պահանջը, ինչը արդյունավետ է լինելու նրանց կորելու դեպքում տերերի նույնականացման հարցում, դա կարեւոր է լինելու նաեւ թափառող կենդանիների կարգավորման տեսանկյունից»:

Մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը. 12 անձի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Аравот 

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի ղեկավարին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված լինելու համար:

Անընդունելի է համավարակով պայմանավորված սահմանափակումների կիրառման հարցում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին լիազորություններ չվերապահելը. ՄԻՊ

Аравот 

Առկա չէ հստակություն, թե ինչպես պետք է իրականացվի այս կամ այն կանոնի կիրառությունը, օրինակ, լրագրողների աշխատանքում:

ՖԻԴԵ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել

Аравот 

Շախմատի միջազգային ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Խաղացողների եւ կազմակերպիչների հետ քննարկումներից հետո ՖԻԴԵ-ն ուրախ է հայտարարել հավակնորդների մրցաշարը վերսկսելու մասին: 8-րդ տուրը նշանակվել է 2020 թվականի նոյեմբերի 1-ին: Համաձայն կնքված պայմանագրի, մրցաշարի անցկացման վայրը մնում է Եկատերինբուրգը: Սակայն նկատի առնելով համավարակային իրավիճակը՝ ՖԻԴԵ-ն որպես այլընտրանքային պահեստային քաղաք ընտրել է Թբիլիսին, որը պատրաստ …

Լեւոն Արոնյանը վաղը կմեկնարկի Ֆիշերի շախմատի օնլայն մրցաշարում

Аравот 

Վաղը մեկնարկում է Սենթ-Լուիսում կազմակերպված Ֆիշերի շախմատի հեռավար մրցաշարը: Արագ շախմատի (20 րոպե +10 վայրկյան) մրցաշարին մասնակցում են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լենյեր Դոմինգեսը (բոլորն էլ՝ ԱՄՆ), Գարի Կասպարովը (Խորվաթիա), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Լեւոն Արոնյանը (Հայաստան), Ալիռեզա Ֆիրուջան (ՖԻԴԵ): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *