Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Аравот
Сентябрь
2020

Новости за 19.09.2020

Վահրամ Միրաքյան. «Հրաշք տարածքներ են, պոտենցիալը մեծ է, բայց չի օգտագործվում». Հայաստանցի գործարարները Քարվաճառում ներդրումների համար տարածքներ են ուսումնասիրում

Аравот 

Հայաստանցի գործարարները մտադիր են Քարվաճառում զբոսաշրջության ոլորտում ներդրումներ անել

7 սննդանյութ և 10 մթերք, որոնք չափազանց կարևոր են առողջ հղիության համար

Аравот 

Առողջության պահպանմանն ու բարելավմանն անդրադառնալիս սովորաբար չենք մոռանում հիշեցնել առողջ ապրելակերպի, մասնավորապես առողջ սննդակարգի կարևորության մասին, իսկ երբ խոսք է գնում հղիության մասին, ապա ճիշտ սննդակարգն ընդհանրապես առաջին պլան է գալիս։ Հղիության ժամանակահատվածում սնունդից ստացվող օգտակար բաղադրամասերն անհրաժեշտ են ոչ միայն հղի կնոջ, այլև աճող ու զարգացող երեխայի օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Կնոջ ճիշտ սնվելը …

Ոստիկանները Ազատության հրապարակում ելույթի ժամանակ դիմակ չկրելու համար տուգանեցին Խաչիկ Ասրյանին

Аравот 

Ազատության հրապարակում այսօր հրավիրված «համազգային հավաքի» մեկնարկին «Միասնական Հայաստան» ազգային շարժման հիմնադիր Խաչիկ Ասրյանը հավաքի մասնակիցներին կոչ արեց ծափերով ողջունել Ազատության հրապարակում մեծաթիվ քանակությամբ ներկա Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ իրենց պրոֆեսիոնալ ծառայության համար: Մի քանի րոպե անց ոստիկանները մոտեցան ամբիոնի մոտ գտնվող Խաչիկ Ասրյանին եւ ընդհատելով ելույթը՝ դիմակ չկրելու համար տուգանեցին նրան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Գազպրոմ Արմենիա»-ի մոտակայքում այրվում է սնկի մշակման արդյունքում կուտակված թափոն․ տեղում իրականացնում է հերթապահություն

Аравот 

ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը տեղում իրականացնում է հերթապահություն։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 08։18-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մոտակայքում, ծխում է տորֆ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և չորս …

Խաչիկ Ասրյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրել էր մասնակցելու համազգային հանրահավաքին

Аравот 

«Հայոց արծիվներ միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը Ազատության հրապարակում համազգային հավաք էր հրավիրել: Նպատակը, ինչպես նշված էր տարածված հաղորդագրությունում, հրապարակում հավաքված հայրենասեր բազմահազար հայերի կողմից «Միասնական Հայաստան» ազգային շարժում հիմնադրելն էր, որը հավաքի ժամանակ Հայաստանի ազգային-պետական-քաղաքական դաշտից գլխատելու է Հայաստանի ու հայ ազգի համախմբման, անվտանգության, զարգացման, հզորացման ակունքը փակած եռագլուխ հրեշին, հերոս հայ ժողովրդի …

Հրդեհ Սարալանջի խճուղում՝ Մատենադարանի հետնամասում

Аравот 

Սեպտեմբերի 19-ին, ժամը 21։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում՝ Մատենադարանի հետնամասում, տարբեր օջախներով այրվում է խոտածածկ տարածք։ «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման կազմակերպման բաժինը։ Դեպքի վայրում է գտնվում ԱԻՆ Փրկակար Ծառայության …

Քննարկել ենք ՀՀ-ում առկա ներքաղաքական վիճակը․ Էդմոն Մարուքյան

Аравот 

Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդով հանդիպել ենք կուսակցության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք ՀՀ-ում առկա ներքաղաքական վիճակը, ապագայում սպասվելիք զարգացումները, կուսակցության գործողությունները, ինչպես նաև անելիքների վերաբերյալ տրվել են առաջադրանքներ: Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ ԱԺ ԼՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ  Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդով հանդիպել ենք կուսակցության տարբեր ստորաբաժանումների… Gepostet von Edmon Marukyan am Samstag... Читать дальше...

Արաբական աշխարհի հետ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն է․ Զոհրաբ Մնացականյան

Аравот 

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Sky News Arabic» հեռուստաընկերությանը Հարց. Պարոն նախարար, սա Ձեր առաջին այցն է Եգիպտոս և արաբական աշխարհ, որտեղ ապրում են հազարավոր հայեր: Հաշվի առնելով Հայաստանի և արաբական աշխարհի միջև պատմական հարաբերությունները՝ ինչպիսի՞ն եք տեսնում Եգիպտոսի, Հայաստանի և արաբական աշխարհի միջև այդ հարաբերությունների ապագան: Զոհրաբ Մնացականյան. Գիտեք, Մերձավոր Արևելքը, արաբական աշխարհը հայ ժողովրդի համար …



Գեղարքունիքի մարզում մենք պետք է արագ տեմպերով լուծում տանք նաև նախադպրոցական կրթության համակարգի ընդլայնմանը․ Արայիկ Հարությունյանն ու Գնել Սանոսյանը այցելել են դպրոցներ

Аравот 

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Այսօր աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ ժամանեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարի հետ միասին այցելեցինք դպրոցներ։ Այցի առաջին կանգառը Վերին Գետաշեն համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցում էր, որտեղ սկսվող նոր ուսումնական տարին նշանավորվեց նախակրթարանի բացմամբ: Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նախակրթարանի հիմնման ընդհանուր բյուջեն կազմել …

Արայիկ Հարությունյանն այցելել է Շուշի և ծանոթացել պետական միջոցներով իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին

Аравот 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Շուշի քաղաք և ծանոթացել պետական միջոցներով իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին: Բերդաքաղաքի Վարանդա փողոցի վրա Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով վերակառուցվող 45 բնակարանանոց շենքի և Հախումյան թաղամասի բնակելի շենքերի կապիտալ վերանորոգման արդյունքում առաջիկայում մոտ 150 բնակարաններ կհանձնվեն շահագործման: Գործընթացը ժամանակին իրականացնելու նպատակով նախագահ Հարությունյանը տեղում մի շարք հանձնարարականներ է …

Ավտոմեքենան բախվել է խոշոր եղջերավոր կենդանու, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել

Аравот 

Սեպտեմբերի 18-ին, ժամը 20։36-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Դավիթ Ս. ծնված 1998 թ.), բախվել է խոշոր եղջերավոր կենդանու, ինչի հետևանքով …

Հրդեհ է բռնկվել բնակարանի ննջասենյակում․ կա տուժած

Аравот 

Սեպտեմբերի 19-ին, ժամը 10:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 24 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի ննջասենյակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։23-ին, մարվել՝ 10։37-ին։ …

Տավուշ բերդը անմատչելի է եղել Աշոտ Երկաթ թագավորի զորքի համար (ֆոտոշարք)

Аравот 

Տավուշ բերդը կրկին հայտնվել է հնագետների ուշադրության կենտրոնում: Բերդի տարածքում վերսկսված պեղումները պատմական բազմաթիվ նոր արժեքներ են ի հայտ բերում, որոնք կարող են լույս սփռել հայոց պատմության անցյալի վրա, տալ շատ ու շատ հարցերի պատասխաններ: Պեղումներն իրականացնող խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Հարություն Բադալյանը տեղեկացրեց, որ այս փուլում պեղումները կատարվում են …

Մեր երկրի սոցիալական վիճակը նկարագրող թվերի ուսումնասիրությունը հակասական տրամադրություններ ու վերաբերմունք է ծնում․ Արա Գալոյան

Аравот 

Համարյա առանց վերլուծության ու մեկնաբանությունների առաջարկում եմ դիտարկել Հայաստանի սոցիալական պատկերը ներկայացնող ոլորտների որոշ թվեր: Պարզապես հարկավոր է ուշադրություն դարձնել, որ այդ թվերը որոշակի իմաստով պիտի որ կապված լինեին միմյանց հետ: Մի դեպքում դրանցից մեկի աճը տրամաբանորեն պիտի աճ ապահովեր մյուսի համար: Օրինակ, իրավախախտումների պարագային հասկանալի է, որ հանցագործությունների աճը պիտի հանգեցնի դատական պատասխանատվության ենթարկվածների …

«Այն գումարները, որոնք նախատեսվում են Ալեն Սիմոնյանի նախագծում, միանշանակ այդպիսի ռիսկեր պարունակում են»

Аравот 

Կարծում է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանի կարծիքով, եթե ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է վիրավորանքի եւ զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման առավելագույն չափերը հնգապատկել՝ հասցնելով համապատասխանաբար 5 միլիոն եւ 10 միլիոն դրամի, ընդունվի, մենք քայլ կանենք դեպի տոտալիտար երկիր: «Առավոտի» …

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Аравот 

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ին՝ առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-21-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների …

Պարզվում են 30-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները․ ՔԿ

Аравот 

2020թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:20-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ հղիության 41-րդ շաբաթում բարդացած գինեկոլոգիական անամնեզ, բարդացած սոմատիկ անամնեզ, բարդացած մանկաբարձական անամնեզ և ծննդաբերության լատենտ փուլ ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 30-ամյա կինը մահացել է: Նույն օրը՝ ժամը 10:30-ին, 30-ամյա կնոջ մահվան վերաբերյալ հաղորդում է ստացվել նաև վերջինիս բարեկամից: …

Վաշինգտոնից ժամանած ուղեւորը դժգոհ է, որ «Զվարթնոցում» հակահամաճարակային կանոնները լավ չեն պահպանվում

Аравот 

«Զվարթնոցը» հերքում է՝ պնդելով, որ այդ կանոնները նորմալ պահպանվում են Օրեր առաջ՝ օգոստոսի 27-ին քաղաքացի Դեզի Հովհաննիսյանը վերադարձել է Վաշինգտոնից: Տիկին Դեզիի ինքնաթիռը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել օգոստոսի 28-ի երեկոյան՝ ժամը 18:30-ին: Սակայն, մինչ Հայաստան հասնելը Դեզի Հովհաննիսյանը Վաշինգտոնից թռչել է Նյու Յորք, այնտեղից՝ Փարիզ, նոր միայն՝ Երեւան։ Երկար ճամփորդության ընթացքում միակ օդանավակայանը, …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *