Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Аравот
Сентябрь
2020

Новости за 20.09.2020

Ողբերգական ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ 2 հոգի տեղում մահացել են․ Shamshyan.com

Аравот 

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհի չարաբաստիկ, ժողովրդի կողմից «մահաբեր» անունը ստացած ճանապարհահատվածում: Ժամը 21:40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի …

Հունական քաղցրավենիք «Բուգացա» (Տեսանյութ)

Аравот 

Հունաստանում քիչ հավանական է, որ որեւէ անկյուն գտնեք, որտեղ «բուգացա» չլինի: Թեեւ ամեն տարածաշրջան ունի բուգացայի պատրաստման իր եղանակը եւ անգամ անվանումը երբեմն տարբեր է լինում, սակայն հիմնական գաղափարը նույնն է՝ ֆիլո խմոր, որի մեջ սպիտակաձավարով եփված կրեմ է: Այս տարբերակը, որն առաջարկում եմ, առավել հատուկ է Սալոնիկին եւ Հալկիդիկիին: Անհրաժեշտ մթերքները Ֆիլո խմոր- 1 …

Ալիեւը փաստացի հրաժարվում է բանակցային գործընթացից, բայց պնդում է, որ դրանք Հայաստանն է տապալել

Аравот 

ԱՀ դիրքորոշման կոշտացման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության արձագանքների և Թուրքիայի կողմից Ադրբեջանի համար օտար վարձկան զորք հավաքագրելու մասին Aravot.am-ի զրուցակիցն է ԱՀ նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը -Արցախի Հանրապետության նախագահի դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բավական կոշտացել է՝ դատելով Արայիկ Հարությունյանի վերջին հայտարարություններից: Ինչո՞վ է պայմանավորված նախագահի դիրքորոշման կոշտացումը եւ... Читать дальше...

«Հայրենիք»-ի երիտասարդները՝ հայրենիքի հյուսիսում

Аравот 

«Հայրենիք» կուսակցության ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել՝ հետևյալ մեկնաբանությամբ․ Երիտասարդության ուժը․ «Հայրենիք»-ի երիտասարդները հայրենիքի հյուսիսում են։ Սկսեցինք… Երիտասարդության ուժը«Հայրենիք»-ի երիտասարդները հայրենիքի հյուսիսում են։ Սկսեցինք…#Հայրենիք #Արցախ #հայաստան #Երիտասարդությանուժը #Hayrenik #Artsakh #Armenia #Youthpower Gepostet von «Հայրենիք» Կուսակցություն am Sonntag, 20. September 2020

«Այն դեպքերից էր, երբ նկարի հետ խոսում էի»․ Ապրիլյան պատերազմի հերոսների գրաֆիտիներով հայտնի նկարիչ․ «Ա1+»

Аравот 

«Ես դեռ նկարիչ չեմ դարձել ու, հավանաբար, չեմ էլ դառնա»,-ասում է հրազդանաբնակ ինքնուս նկարիչ Արսեն Պետրոսյանը, որն իրեն ուղղակի համարում է «լավ նկարող»։ Նա մասնագիտությամբ իրանագետ է, բայց․ «Մասնագիտությունս սիրել եմ, բայց վերջին անգամ կապ եմ ունեցել 2013-ին՝ դիպլոմայինիս օրը»։ Արսենին Հրազդանում գիտեն նաեւ Ապրիլյան պատերազմի հերոսների գրաֆիտիներով․ «Գաղափարը ծագել է շաբաթվա սկզբում, շաբաթվա վերջում …

Արցախի ԱԱԾ տնօրենի դստեր հարսանիքին մասնակցում են Նիկոլ Փաշինյանը, Արցախի ներկա և նախկին նախագահները․ «Հրապարակ»

Аравот 

«Ֆլորենս» ռեստորանային համալիրում մեկնարկել է Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրենի դստեր հարսանեկան արարողությունը։ Հարսանիքին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ Ներկա են նաեւ Արցախի ներկա և նախկին նախագահները՝ Արայիկ Հարությունյանն ու Բակո Սահակյանը, որոնք դրսում, մինչ Փաշինյանի ժամանելը, ջերմ զրուցում էին։ Քիչ առաջ վրացական (ER 005 IK) պետհամարանիշներով,թանկարժեք Porsche Panamera -ով այստեղ …

Վարչապետի վաղվա ուղերձը պետք է պարունակի ծանրակշիռ և մանրակրկիտ հաշվարկված պատասխան Ալիևի կեցվածքին․ Քաղաքական գործիչների արձագանքը՝ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին

Аравот 

Քաղաքական գործիչներն արձագանքում են Ադրբեջանի նախագահի՝ «Աբշերոն» հանքավայրում ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ արված հայտարարություններին։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Երկար դադարից հետո Ալիևը երեկ որոշել է արձագանքել Փաշինյանի հրապարակած յոթ կետերին, որոնք բացառապես միտված են մթնոլորտի առողջացմանը, փոխվստահության ձևավորմանը և միջազգային մոնիթորինգային մեխանիզմների ներդրմանը՝ որպես կարևոր հիմք …

Երևանի Վարդավառի լճում 50-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Аравот 

Սեպտեմբերի 20-ին, ժամը 18։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդավառի լճում դի կա․ դին լճից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները լճից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի (մոտ 50 տարեկան):   ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ …

Ադրբեջանի ղեկավարությունը պետք է վերանայի ուժի կիրառման և ուժի սպառնալիքի իր քաղաքականությունը. ԱԳՆ խոսնակ

Аравот 

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունն Ադրբեջանի նախագահի՝ ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ արված հայտարարություններին Ադրբեջանի նախագահի՝ «Աբշերոն» հանքավայրում ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ արված հայտարարությունները խորապես հիասթափեցնող են։ Դրանք ի ցույց են դնում հարևան երկրի ղեկավարի անկարողությունը՝ սթափ և առանց ցավագին հույզերի ընկալելու ստեղծված իրականությունը և իր սեփական դերակատարումն այդ իրականության ձևավորման գործում։... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *