smi24.net
Аравот
Ноябрь
2020

Новости за 11.11.2020

ԼՂ-ում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար է նշանակվել Ռուստամ Մուրադովը

Аравот 

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: Մուրադովը ծնվել է Դաղստանի Չինար գյուղում, մասնակցել է չեչենական երկու պատերազմի: 2012թ. ստացել է գեներալ-մայորի կոչում: 2017թ. Մուրադովը եղել է Սիրիայում ռազմական խորհրդական: 2018թ. նշանակվել է Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարի տեղակալ: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Չնայած որ դաժան պատերազմը Աղաբեկյանից խլել է հայրական տունը, բայց նա երկաթից էլ ամուր է․ Թագուհի Թովմասյան

Аравот 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի հետ քննարկեցինք Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Չնայած որ դաժան պատերազմը Աղաբեկյանից խլել է հայրական տունը՝ նախաճաշն էլ չեն հասցրել անել ընտանիքի անդամները, բայց նա երկաթից էլ ամուր է, ապագայի լուսավոր տեսլականով։ Հ.Գ. Թշնամու տիրապետության տակ է մնացել …

«Իմ թոռներին մի պատգամ ունեմ միայն. Սողոմոն Թեհլերյան դառնալ այս կյանքում». Արթուր Թովմասյան

Аравот 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեղավոր եմ, որ չհասցրեցի չորս ամսվա ընթացքում խաղաղություն և միասնություն սերմանել գոնե Հայրենիքիս ներսում, մեղավոր եմ, որ պաշտոնյա լինելն առ ոչինչ է չճանաչված երկրում, մեղավոր եմ, որ միակ զենքս տղաներս են, ովքեր դեռ դիրքերից ընդդիմանում են իրականությանը, մեղավոր եմ, որ անզոր եմ… Իմ …

Հարգելի՛ իմքայլականներ, խնդրում ու քաջալերում եմ ձեզ՝ մաս չկազմել հայ ժողովրդի վերջին հարյուրամյակի ամենախայտառակ կապիտուլյացիային ու դրա իրագործմանը․ Սարհատ Պետրոսյան

Аравот 

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այն, որ վարչապետի հրաժարականի պահանջն օդում կախված է, կարծես ոչ ոք չի կասկածում։ Դրա մասին խոսում են թե՛ ընդդիմադիրները, թե՛ իշխանության համակիրները, թե՛ փորձագետները։ Հիմնական խնդիրը դրա ժամանակային բաղադրիչն է, որը խանգարում է հրաժարականին կողմ, միևնույն ժամանակ, նախկինների վերադարձի ֆոբիաներ ունեցողներին՝ այս պահին …

Հարուցվել է քրեական գործ` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ

Аравот 

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 2251–րդ հոդվածով: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *