Добавить новость
smi24.net
Аравот
Ноябрь
2020

Новости за 20.11.2020

Երկու տող. «Այսօր Հայաստանը նույն վտանգի առաջ է կանգնած, բայց ամենահզոր ու նենգավոր թշնամին մեր մեջ է»

Аравот 

Ներողություն եմ խնդրում, որ այս խոսքերս գրում եմ «տաք դոշակիս վրան պառկած»,  այլ ոչ թե մեր եղբայրների հետ կռվի դաշտում, որ առյուծի պես մարտնչում էին տասնապատիկ գերազանցող թշնամու դեմ: Փառք ու պատիվ մեր քաջորդի մարտիկներին, որ զոհվեցին հանուն Հայրենիքի: Խորին ցավակցություն բոլոր մայրերին, որ կորցրին իրենց արդար զավակներին: Խելացի մարդը փորձ կքաղի կյանքի դառը դասերից: …

Դավթաշեն վարչական շրջանի պետն ազատվել է պաշտոնից՝ ՖԲ-ում կերուխումի նկար դնելուց հետո

Аравот 

Դավթաշեն վարչական շրջանի պետ Սահակ Ասատրյանը քիչ առաջ իր ՖԲ էջում, դիմելով մայրաքաղաքի Դավթաշեն շրջանի բնակիչներին, գրել է. «Սիրելի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչներ, այսօր տեղի է ունեցել մի միջադեպ, որում ես խախտել եմ համայնքային ծառայության կարգապահական կանոնները: Չեմ ցանկանում մանրամասնել, բայց այդ միջադեպից հետո ես ազատվել եմ իմ զբաղեցրած պաշտոնից: Հայտնում եմ իմ շնորհակալությունը իմ …

Ռուս սահմանապահները լրացուցիչ ուժեր կտեղակայեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին

Аравот 

Ռուս սահմանապահները «հայկական կողմի խնդրանքով» լրացուցիչ ուժեր կտեղակայեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը: «Համաձայն ընդունված որոշման՝ Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության ապահովման նպատակով Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցառումների շրջանակում հայկական կողմի խնդրանքով Անվտանգության Դաշնային Ծառայության Սահմանային վարչությունը Հայաստանի Հանրապետությունում առանձնացրել է լրացուցիչ... Читать дальше...

Ոստիկանության դիմակավորված ծառայողների ներգրավումը հանրային վայրում պետք է բացառվի․ ՀՀ ՄԻՊ

Аравот 

Ոստիկանության դիմակավորված ծառայողների ներգրավումը հանրային վայրում ու այն էլ ցերեկային ժամի տեղի ունեցող քաղաքացիական ակցիան կամ խաղաղ հավաքը դադարեցնելու կամ մարդկանց բերման ենթարկելու համար պետք է բացառվի: Դա նախևառաջ անհրաժեշտ է նրա համար, որպեսզի հավաքների ընթացքում ոստիկանական ծառայողներին հնարավոր լինի հստակ և անհատապես նույնականացնել: Դրանից բացի, դա ոստիկանության ծառայողների կողմից հնարավոր որևէ տեսակի վատ վերաբերմունք …

Հարցի վերջնական լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ բացառելով ձևաչափի որևէ փոփոխություն․ «Հանրապետություն»

Аравот 

«Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է ԵՍՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի և անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերը՝ աջակցելու հետպատերազմյան փխրուն խաղաղության պահպանմանը՝ ֆրանսիացի խաղաղապահների մասնակցությամբ, գոհունակությամբ փաստում է, որ հենց Փարիզը դարձավ Արցախի Հանրապետությունը ճանաչած եվրոպական առաջին մայրաքաղաքը` ի թիվս Ֆրանսիայի 21 քաղաքների, և հույս է հայտնում, որ նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի Սենատը, ապա նաև Ազգային ժողովը …

ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի ներկայացրած հերթական դիմումն ընդդեմ Ադրբեջանի

Аравот 

ՄԻԵԴ-ը բավարարեց Հայաստանի ներկայացրած հերթական դիմումն ընդդեմ Ադրբեջանի. թվով 9 ռազմագերիների մասով Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով տրամադրել ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն և հայտնել փոխանակման ժամկետների մասին մինչև նոյեմբերի 27-ը: Նոյեմբերի 11-ին առևանգված թվով 10 քաղաքացիական անձանց մասով պարտավորեցրել է տրամադրել տեղեկատվություն մինչև նոյեմբերի 30-ը:   ՄԻԵԴ-ՈՒՄ ՀՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ



Ռիտան մեզ հետ չէ, բայց նա կապրի այն հազարավոր մանուկների աչքերում ու ժպիտներում, ովքեր նրա նախաձեռնությունների շնորհիվ լույս աշխարհ եկան կամ երկրորդ կյանք ստացան․ Միքայել Մինասյան

Аравот 

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  Հայաստանում սուգ է։ Երկիրն ունի անդառնալի կորուստներ։ Ժողովուրդը վշտի մեջ է, հայությունը՝ ողբի և ամոթի։ Հազարավոր օջախներում լույսը մարել է։ Ամեն մեկը, բացի հայրենիքի կորստից և համահայկական ամոթից, ողբում է նաև իր օջախի կորուստը։ Այդ ընտանիքներից մեկը նաև մենք ենք։ Այսօր մահացավ մեր …

Թոմ դե Վալ. Այս հրադադարը չափազանց անհրաժեշտ էր, բայց այն խաղաղության պայմանագիր չէ. «Ամերիկայի ձայն»

Аравот 

Անգամ «Լավրովի պլանը», որը ներկայացվել էր 2017 թ.-ին, ուներ վերջնական կարգավորմանը հասնելու ճանապարհ: Խոսքը նրա մասին է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ի վերջո, ոչ անմիջապես, պետք է անցկացնի որոշակի հանրաքվե, իր ապագայի կարգավիճակի մասին որոշում կայացնելու համար

Հա­յաս­տա­նի հետ սահ­մա­նին Թուր­քիան այ­սօր ա­վե­լի շատ ու­ժի ցու­ցադ­րում է ա­նում. Աշոտ Մելքոնյան. «Իրատես»

Аравот 

Հի­մա ու­շա­ցած ԱՄՆ-ն և Ֆրան­սիան շտա­պում են «անձրևա­նո­ցի» տակ ի­րենց տեղն ա­պա­հո­վել։ Ե­թե իս­կա­պես կն­պաս­տեն Ար­ցա­խի ան­կա­խու­թյան ճա­նաչ­մա­նը, չեն խան­գա­րի ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ­նե­րի գոր­ծու­նեու­թյա­նը, թող մաս­նակ­ցեն այդ գոր­ծըն­թաց­նե­րին։ Այ­սօր հեշտ է ա­սել, թե Ռու­սաս­տա­նը մեր ինք­նա­վա­րու­թյու­նը սահ­մա­նա­փա­կեց, սա­կայն պի­տի ի­րա­տես լի­նել, սթափ նա­յել ի­րո­ղու­թյուն­նե­րին։

Ռազմիկ Պետրոսյան. «Զինվորների մեջ տարածել են, որ արդեն հողերը ծախել են, պրծել են, որ անիմաստ մեռնում ենք եւ այլն». «Հայկական ժամանակ»

Аравот 

Բացի այդ, մենք մինչեւ հոկտեմբերի 14-ը միանշանակ հաղթածի կերպարով էինք, շատ լավ էր մեր վիճակը, ինչ-որ բան փոխվեց, չգիտեմ դավադրության խնդիր էր, ինչ էր, որովհետեւ հետեւի զորքն արդեն չեկավ: Էն ժամանակ, երբ որ զինկոմիսարիատներում հերթեր էին, էս վերջերում արդեն չէին կարողանում զորք ճարել ուղարկել:

Այդ մար­դիկ, ըստ էու­թյան, լքել են ի­րենց դիր­քե­րը, ո­րով­հետև պա­տե­րազ­մի ժա­մա­նակ պաշ­տո­նյա­յի դիր­քը ոչ թե խրա­մա­տում, այլ իր աշ­խա­տա­սե­նյա­կում է. Կարեն Վրթանեսյան. «Իրատես»

Аравот 

Պո­պու­լիզ­մի դրսևո­րում էր նաև այն, երբ հայ­տա­րար­վեց, որ փոխ­վար­չա­պետ Տիգ­րան Ա­վի­նյա­նը, Ազ­գա­յին ժո­ղո­վի փոխ­խոս­նա­կը, հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րը մեկ­նել են ա­ռաջ­նա­գիծ: Բո­լոր այդ կա­ռույց­նե­րը շատ կոնկ­րետ խն­դիր­ներ ու­նեին, ի­րենց աշ­խա­տանքն ա­նե­լու փո­խա­րեն ին­չո՞ւ էին ա­նի­մաստ շոու ա­նե­լով զբաղ­ված: «Կա­մուֆ­լյաժ­ներ» էին հագ­նում, զենք բռ­նում, սել­ֆի ա­նում ու հրա­պա­րա­կում այդ լու­սան­կար­նե­րը, թե՝ տե­սեք-տե­սեք, մենք ճա­կա­տում ենք: Հի­մա ես հարց եմ բարձ­րաց­նում՝... Читать дальше...

Մարսելի քաղաքային խորհուրդը կոչով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը

Аравот 

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը տեղեկացնում է. «Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձեւ, որում, մասնավորապես, իր մտահոգությունը հայտնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ, կոչով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը, միջազգային հանրության հետ մեկտեղ, ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը՝ տարածաշրջանում վերջնական տեւական խաղաղություն հաստատելու եւ Արցախի բնակչության պաշտպանությունն ապահովելու նպատակով:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *