Добавить новость
smi24.net
Аравот
Ноябрь
2020

Новости за 25.11.2020

Թուրքիայի նախագահը համագործակցության ակնա՞րկ է անում Հայաստանին և Իրանին. Ermenihaber

Аравот 

Էրդողանի՝ Արցախի մասին հայտարարության տողատակերն ու Հայաստանին հղված «ուղերձը» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խմբակցության նիստին անդրադառնալով արցախյան հարցին, Հայաստանին համագործակցության «ուղերձ» է հղել։ Էրդողանը հանդես գալով «փրկչի» դիրքերից, ելույթում նշել է, որ Լեռնային Ղարաբաղում 30 տարվա «անարդարության վերականգնմանը» նպաստել է Թուրքիան և հավելել, որ հենց «Թուրքիայի աջակցության շնորհիվ …

«Եթե նախկինները ծախել էին Արցախը, Նիկոլն էլ եկավ, չէր կարող չտալ, ուրեմն՝ նա նախկինների հետ սերտ համագործակցում է»․ քաղաքագետ

Аравот 

Այս պատերազմը սեպտեմբերի 27-ից տանուլ էր տրվում, հենց այդ օրը Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային Ժողովում մեսիջ էր, որ ինքը տանելու է ի վնաս ՀՀ-ի և Արցախի։ Նա Ազգային Ժողովի ամբիոնից գուժեց՝ «եկեք պայմանավորվենք, ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարում», ինքը մտածում էր, որ մենք, չգիտես ինչու, եթե պարտվեք, մեզ մենք պարտված չենք համարելու։

Արցախյան երկրորդ պատերազմի շոկը, ծանր հարվածներն ու կորուստները դեռ իրենց զգացնել են տալու. Արտակ Զաքարյան

Аравот 

Նիկոլի ապիկար, ապաշնորհ ու դավաճանական իշխանության դառը պտուղները երկար ժամանակ են հիշվելու, և ուզում եմ հավատալ, որ այլևս երբևէ չեն կրկնվելու ապագա Հայաստանում ու Արցախում

Վանաձորում պանթեոն է կառուցվում

Аравот 

Վանաձորի համայնքի ավագանու այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր Վանաձորում պանթեոն կառուցելու մասին հարցը: Պանթեոնում կհուղարկավորվեն ՀՀ եւ Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված զինծառայողները, հասարակության եւ պետության նկատմամբ նշանակալի ծառայություններ մատուցած այլ անձինք: Պանթեոնը կառուցելու նպատակով հողատարածք է հատկացվել Վանաձոր քաղաքի նոր գերեզմանատան տարածքում. «Պատերազմի առաջին իսկ օրից, երբ որ հասկացանք, …

ԱԺ նախագահի հայտարարությունը Վարազդատ Կարապետյանի հրաժարականի դիմումի մասին

Аравот 

Եթե մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

ԱՊՀ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում Վարազդատ Կարապետյանին կփոխարինի Ալեքսեյ Սանդիկովը

Аравот 

Նոյեմբերի 25-ին ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: Խորհուրդը որոշել է փոփոխություն կատարել ԱԺ խորհրդի 2019 թվականի փետրվարի 6-ի 004-Ա որոշման մեջ, որի համաձայն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանին կփոխարինի նույն խմբակցությունից Ալեքսեյ Սանդիկովը: …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *