Добавить новость
smi24.net
Аравот
Декабрь
2020

Новости за 12.12.2020

«Իմ քաղաքացիներին ուղղակի կոչ կանեմ համբերատարությամբ զինվել ու չփորձել ոստիկանի արժանապատվությունը վիրավորել»․ Հատուկ գումարտակի ծառայող Լևոն Տոնոյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Аравот 

Ոստիկանության ՊՊԾ 3-րդ հատուկ գումարտակի ծառայող Լևոն Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «10.12.2020, դիմումիս համաձայն ազատվեցի ոստիկանությունում ծառայությունից: Ընդամենը մի քանի օրից` դեկտեմբերի 28-ին լրանալու էր ոստիկանությունում իմ ծառայության 4-րդ տարին: 4 երկար ու ձիգ տարիներ, որոնց ընթացքում շատ փորձությունների ու դժվարությունների միջով անցա: Ինձ համար բերետավոր լինելը և այդ ստորաբաժանումը ներկայացնելը պատիվ է …

Ալիևը հայտարարել է, թե ինքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին Բաքու չի հրավիրել

Аравот 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներին ասել է, որ նրանց Բաքու չի հրավիրել: Նրա խոսքով՝ Ադրբեջան այցելելու գաղափարը եղել է համանախագահներինը: «Ես Մինսկի խմբին այցի չեմ հրավիրել: Բայց երբ ինձ տեղեկացրին, որ Մինսկի խումբը ցանկանում է ժամանել, ես դեմ չեղա: Գուցե նրանք ինձ ասելիք ունեն: Եթե ուզում եք ասել, տեսախցիկների …

Մոսկվան հայերին ու ադրբեջանցիներին կոչ է արել հարգել հրադադարի ռեժիմը

Аравот 

Մոսկվան պահանջել է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտող կողմերին լիարժեք պահպանել հրադադարի ռեժիմը: Այս մասին լրագրողներին ասել է ռուս խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը: Հիշեցնենք, այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հարձակման է անցել Հադրութի շրջանի՝ հայկական վերահսկողության տակ մնացած 3 գյուղերի ուղղությամբ: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ ադրբեջանական ուժերը գրավել են Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը: …

Այն ամենն, ինչ անհրաժեշտ է իմանալ հակաօքսիդանտների մասին՝ չծանրաբեռնելով միտքն ու պահպանելով ախորժակը

Аравот 

Մեր հրապարակումներում բազմիցս է հանդիպում «հակաօքսիդանտներ» եզրույթը․ եթե վիտամինների ու հանքանյութերի մասին նյութերը ընթերցողների մեծամասնության շրջանում հարցեր գրեթե չեն առաջացնում, ապա հակաօքսիդիչների դեպքում ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Նրանք, որոնք ծանոթ չեն այս եզրույթին, թերևս կմտածեն, որ ինչ-որ մի օգտակար սննդանյութի մասին է խոսքը, սակայն հակաօքսիդանտներն ավելին են, քան սովորական սննդանյութերը․ դրանք մեր օրգանիզմի …

Մալխաս Ամոյանը ջախջախեց թուրք ըմբիշին ու մտավ եզրափակիչ

Аравот 

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը Բելգրադում մեկնարկած Աշխարհի գավաթի անհատական խաղարկության կիսաեզրափակչում միավորների 7:0 հարաբերակցությամբ ստիպեց անձնատուր լինել թուրք ըմբիշ, աշխարհի երիտասարդների չեմպիոն Ջենգիզ Արսլանին ու մտավ եզրափակիչ, որտեղ հաղթողի տիտղոսը կվիճարկի հունգարացի Բալինթ Կորպասիի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայկ Խանումյանը կոչ է անում հավաքվել՝ ռուսներից պարզելու, թե ինչպես է թշնամին գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը

Аравот 

«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Սիրելի՛ արցախցիներ, Հնարավորինս արագ հավաքվեք Ստեփանակերտի Արմենավան թաղամասում գտնվող Իվանյանի անվան ռազմական վարժարանի մոտ, որտեղ այժմ ռուսական բազան է։ Հավաքվում ենք ռուսներից պարզելու, թե ինչպես է թշնամին, հակառակ պայմանավորվածության, գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։ Եկեք երեխաների ու կանանց հետ։

Ֆրանսիայի կողմից վարձակալված երրորդ մարդասիրական ինքնաթիռը ժամանել է Երևան

Аравот 

Ֆրանսիայի կողմից վարձակալված ինքնաթիռը երեկ (դեկտեմբերի 11, 2020թ) թռիչք կատարեց Շառլ դը Գոլի օդանավակայանից: Այն Երևան է տեղափոխում Ազնավուր հիմնադրամի կողմից հավաքված մարդասիրական նվիրատվությունները (անվասայլակներ, պատգարակներ, քայլակներ, բժշկական սարքավորումներ, դիմակներ, դեղամիջոցներ, խնամքի պարագաներ, հագուստ), որոնք բաժանվելու են Հիմնադրամի կողմից: Ինքնաթիռը տեղափոխում է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի դպրոցական պարագաներ և Վեոլիա հիմնադրամի կողմից Ազնավուր հիմնադրամին տրված պարագաներ (հիգիենայի …



50-ամյա տղամարդը մորը ծեծի է ենթարկել, ապա ձեռքերով խեղդամահ արել

Аравот 

Դեկտեմբերի 12-ին, ժամը 13․25-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում շտապօգնության բժշկից ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարին գյուղի տներից մեկում, խեղդամահ եղած վիճակում, կնոջ դի կա։ Դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբի ծառայողները, ճշտել կնոջ ինքնությունը։ Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 1936 թվականին ծնված կնոջը ծեծի ենթարկել, ապա ձեռքերով խեղդամահ է արել նրա …

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի թեմայով քաշքշուկ Գյումրիում՝ ընդդիմադիրների ակցիայի ժամանակ

Аравот 

Այսօր ընդդիմադիրները՝ ՀՅԴ-ականներն ու «Հայրենիք» կուսակցության մի քանի ներկայացուցիչներ մի քանի րոպեով փակել էին Գյումրի-Մայիսյան միջպետական ճանապարհը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք ճանապարհը բացեցին ոստիկանների հորդորով։ Ակցիայի մասնակիցներից մեկը՝ ՀՅԴ-ական Մկրտիչ Բաղդասարյանն ասում էր, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող իր վարչապետը լինել, քանի որ նա ուրացավ իր ու իր ընկերների թափած արյունը։ «Իմ ընկերների գերեզմանները, …

Ոստիկանության մայոր Դավիթ Մարտիրոսյան․ «Պետական շահն ամենից է վեր, ուստի ես ևս լքում եմ մեր շարքերը»

Аравот 

Ոստիկանության մայոր Դավիթ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․ Հետևելով պատվախնդիր ներքին ձայնիս՝ միանում եմ ոստիկանությունում ծառայությունը դադարեցնելու վերաբերյալ գործընկերներիս որոշմանն ու ներկայացնում եմ սեփական զեկուցագիրս։ Անշուշտ, բարդ որոշում է, սակայն սա որոշում չէ լոկ ինձ համար, այս որոշումս հանուն բոլորիս է, հանուն մեր պետության։ Պատեհապաշտություն, աթոռակռիվ, պաշտոնամոլություն, նյութապաշտություն՝ մի՞թե այս ամենը կարող է գերակշռել …

Ճանաչե՛նք մեր հերոսներին

Аравот 

Փոխգնդապետ Արտակ Վահրամի Կարապետյանը հմտորեն և արդյունավետ կերպով ղեկավարել է ենթականերին, կառավարել մարտը, ապահովել վիրավորների ժամանակին դուրս բերումը, ստորաբաժանման համալրումը պահեստազորայիններով, անձամբ մասնակցել թշնամու առաջխաղացումը կասեցնելու համար մղված մարտերին: Անձնական արիություն է ցուցաբերել փոխգնդապետ Վազգեն Ժիրիկի Նիկողոսյանը՝ հյուսիս-արևելյան հատվածում գտնվող կարևոր բարձունքում, թշնամու հարյուր հոգանոց խմբի գրոհները հետ մղելու ժամանակ՝ խոցելով հակառակորդի մեծաթիվ կենդանի ուժ: …

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Վազգեն Մանուկյանի հետ

Аравот 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ: Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:   ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

ԱԱԾ աշխատակիցների կողմից խուզարկություն է ընթանում ՀՀԿ Չարենցավանի տարածքային կառույցի գրասենյակում․ ՀՀԿ

Аравот 

Այս պահին ԱԱԾ աշխատակիցները գտնվում են ՀՀԿ Չարենցավանի տարածքային կառույցի գրասենյակում: Ներսում գտնվող ԱԱԾ աշխատակիցները, որոնք չցանկացան ներկայանալ, ասացին` դատարանից թույլտվություն ունեն, որ քննչական գործողություններ իրականացնեն տարածքում և խուզարկեն գրասենյակը: Ինչպես հասկացանք` ինչ-որ զանգվածային անկարգություններ կազմակերպելու պատճառաբանությամբ: Այս պահին ընթանում է խուզարկությունը, ավարտվելուց հետո մանրամասները կներկայացնենք:   ՀՀԿ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Պահեստազորի ավագ լեյտենանտ․ «Այլևս անհնար է մեկտեղել Ոստիկանությունում ծառայությունն ու ազգային-պետական շահը»

Аравот 

Պահեստազորի ավագ լեյտենանտ Վահրամ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  Հարգելի՛ ծառայակից ընկերներ, Ես որոշ ժամանակ է՝ արդեն դուրս եմ եկել Ոստիկանությունից… Տարիներ շարունակ ծառայել եմ օրենքին ու իրավունքին՝ այդ կերպ ծառայելով պետությանս ու ժողովրդիս, մինչդեռ այսօր դուք ստիպված եք դուրս գալ նույն ժողովրդի դեմ, նույն պետության դեմ, որի դեպքում կժխտեք ձեր սպայական երդումը։ Տղե՛րք, …

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Аравот 

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, 15-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 17-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 12-ի …

Արմեն Աշոտյան․ Ի՞նչ է անում ստեղծված իրավիճակում ԱԱԾ-ն. մտնում է ՀՀԿ Չարենցավանի գրասենյակ՝ խուզարկության

Аравот 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հետպատերազմական օրերին հանրության սեփականություն են դարձել տասնյակ ձայնագրություններ, վկայություններ, փաստեր, որ մեր երկիրը նպատակաուղղված հասցրել են պատերազմի եւ խայտառակ պարտությանը։ Ի՞նչ է անում ստեղծված իրավիճակում ԱԱԾ-ն։ Ճիշտ է, մտնում է ՀՀԿ Չարենցավանի գրասենյակ՝ խուզարկության։ Տղերք, ամոթ է, երկրի համար այս օրհասական պահին գոնե դուք ձեր տեղում …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *