Добавить новость
smi24.net
Аравот
Декабрь
2020

Новости за 31.12.2020

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի ուղերձը (Տեսանյութ)

Аравот 

«Դժվար, դաժան էր 2020 թվականը, հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ, գերիներ, անհետ կորածներ, փախստականներ, տարածքային ահռելի կորուստներ: Մեր ազգային արժանապատվությունը ոտնահարված է, մենք կորցրել ենք անկախ պետականության մեր ամենամեծ նվաճումը, մեր հավաքական երազանքը՝ արցախյան հաղթանակը: Այսօր ապահովված չեն անգամ ՀՀ անվտանգությունը և ինքնիշխանությունը, պատերազմը հնարավոր էր կանխել, պատերազմական գործողությունների ավարտն էլ այս տեսքը չէր ունենա, …

Ուզում եմ բոլորի ընտանիքներից ներողություն խնդրել այս իրավիճակի համար, առանց խոսելու պատճառների մասին. վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը

Аравот 

Քաոսի, խուճապի, վախի տրամաբանությունը պետք է հաղթահարվի րոպե առաջ, րոպե առաջ պետք է հաղթահարվեն բոլոր այն գործոնները, որոնք նպաստում են այսպիսի իրողությունների ծավալմանը: 2021 թվականի առաջին իսկ րոպեները պետք է դառնան այն զրոյական կետը, որից մենք սկսում ենք մեր ազգային նոր վերելքը:

Հուսախաբ ենք, այո՛, բայց Աստծուն ապավինած՝ լի ենք հավատով, որ պիտի հաղթահարենք դժվարին այս ճգնաժամը. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը

Аравот 

Հնի և նորի սահմանագծին, երբ մեր հայացքն ուղղվում է դեպի ապագա, ծանր հոգով նաև վերհիշում ենք չարաղետ 2020 թվականը և սգում մեր հազարավոր զավակների և Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը։ Անցնող տարում համավարակի և պատերազմի արհավիրքները կորստյան ցավ ու մահվան վիշտ տարածեցին հայրենական մեր կյանքում։

Մենք մեզ վստահված ժամանակը վատնելու, դժվարություններից հուսահատվելու ու ընկրկելու իրավունք չունենք.Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձն Ամանորի առթիվ

Аравот 

Հանուն մեր հերոսների հիշատակի, մեր երեխաների նվիրական ապագայի ու հայրենիքի հզորացման՝ մենք պետք է լինենք համախմբված ու թույլ չտանք, որ վերելքի, նոր ճառագող լույսի ճանապարհին մեզ թուլացնող կամ իրարից բաժանելու որևէ փորձ գլուխ բարձրացնի։

ՀՀ նախագահին տոների առթիվ շնորհավորել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը

Аравот 

Նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ապաշնորհ կերպով կորցրինք հնարավոր ամենն ու ամենքին և փոխարենը ունեցանք անարժան ու անպատիվ ապրած 365 օր. Սենոր Հասրաթյան

Аравот 

Նախորդների պարագայում ես գիտեի, որ ողբերգությունների պատճառը մի դեպքում բնական արհավիրքի դեմ անզորությունն էր, իսկ մյուս դեպքում ազգային ինքնությունը վերականգնելու համար ծավալված անհավասար պայքարը...



Ունենք բոլոր հիմքերը՝ չնայած խնդիրներին ու դժվարություններին, լավատեսությամբ նայելու դեպի ապագա. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Аравот 

Խիստ մարտահրավերների պայմաններում առանձնահատուկ հստակությամբ դրսևորվեց մեր երկրներին միավորող եղբայրական, դաշնակցային հարաբերությունների պահանջված և անայլընտրանք լինելը և դրանց ավանդաբար բնորոշ հատկանիշները՝ ռազմավարական շահերի ընդհանրությունը, աջակցությունը, օգնության գալու և փոխվստահության պատրաստակամությունը:

Սկզբունքային առումով անթույլատրելի է այն մոտեցումը, որով Հայաստանի պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կապվում է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի հետ. ՄԻՊ

Аравот 

Խնդիրները բնույթով այնպիսին են, որ առաջացնելու են մեր ողջ ժողովրդի համար ակնհայտ երկարաժամկետ բացասական հետևանքներ:

ՀՀ նախագահի հրամանագրով ԱԻՆ աշխատակիցներ են պարգևատրվել՝ խիզախության և նվիրումի համար

Аравот 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդ¬վածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել` Մարտական ծառայության մեդալով`... Читать дальше...

««Հայրենիք»-ը դատապարտում է ընդդիմությանը լռեցնելու վայրագ փորձերը». վնասել են կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ավտոմեքենան

Аравот 

Այս գիշեր հրոսակները վնասել են «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ավտոմեքենան։ «Հայրենիք»-ը դատապարտում է ընդդիմությանը լռեցնելու վայրագ փորձերը՝ այս միջադեպը համարելով քաղաքական հետապնդման դրսևորման մի տեսակ։ «Հայրենիք» կուսակցությունը պահանջում է ոստիկանությունից անհապաղ բացահայտել այս հանցագործությունը, հակառակ դեպքում հիմք կլինի կարծելու, որ ոստիկանությունը սատարում է նման գործելաոճը։ Կուսակցությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ընդդիմադիր քաղաքական …

«Լիահույս եմ, որ 2021 թվականին ականատես կլինենք մեր երկկողմ կապերի էլ ավելի ընդլայնմանը». ՀՀ նախագահին շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին

Аравот 

Մեր բարեկամության ու համագործակցության ոգուն համահունչ, որով նշանավորվել են մեր հարաբերությունները երկար տասնամյակներ ի վեր՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների

Սմբատ Գրիգորյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար

Аравот 

ՍՄԲԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ 5-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՒՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Սմբատ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել 5-րդ բանակային կորպուսի հրամանատար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ 2020թ. դեկտեմբերի 30 Երևան ՆՀ-358-Ա





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *