Добавить новость
smi24.net
Аравот
Декабрь
2020

Новости за 19.12.2020

Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն  անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով․ ՊՆ

Аравот 

Սյունիքի մարզի՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով: 1․ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։ 2․ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն  անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։ 3․ Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի …

Խոչընդոտել են 5-րդ ալիքի լրագրող-հաղորդավար Լարա Առաքելյանի աշխատանքը․ «Մեդիա պաշտպանը» դատապարտում է

Аравот 

Այսօր Հանրապետության հրապարակում խոչընդոտել են 5-րդ ալիքի լրագրող-հաղորդավար Լարա Առաքելյանի աշխատանքը։ Քաղաքացիներից ոմանք վիրավորական արտահայտություններ են թույլ տվել, իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հրաժարվել է պատասխանել լրագրողի հարցերին։ Մանրամասների համար կապ հաստատեցինք Լարա Առաքելյանի հետ, որը հաստատեց լուրը․ «Հրապարակից պետք է մեկնարկեր երթը դեպի Եռաբլուր։ Մենք հենց գնացինք, սկսեցին վիրավորանքներ հասցնել՝ թուրքեր, դավաճաններ, …

Կոկոսի յուղի կոսմետիկ առավելությունները․ հրաշալի միջոց մաշկի, մազերի, ատամների խնամքի համար

Аравот 

Կոկոսի յուղը ոչ միայն արժեքավոր սնունդ է համարվում օրգանիզմի համար, այլև ունի կոսմետիկ բազմաթիվ առավելություններ․ պատահական չէ, որ այն իր հաստատուն տեղն ունի իրենց արտաքինին հետևող կանանց ու տղամարդկանց հարդարանքի սեղաններին։ Թե ինչպես կարող է կոկոսի յուղն օգտակար լինել մարմնի, մազերի խնամքի համար, անդրադարձել ենք Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի այս հրապարակման շրջանակներում։ Կոկոսի յուղը հայտնի է …

Սիրո հարցում այս անգամ հաղթեց Արցախը

Аравот 

Անմահացած կապիտանի ծննդյան տարեդարձին Եռաբլուրում՝ խոնարհումի եւ խնկարկումի, հպարտության, կորսվածը հետ բերելու խոստումների օր էր

ՀՀ գլխավոր դատախազության գնդապետ Գրիգոր Պողոսյանն ազատվել է աշխատանքից

Аравот 

ՀՀ գլխավոր դատախազության Քրեակատարողական հիմնարկների նկատմամբ օրինականության վերահսկողության վարչության պետ, գնդապետ Գրիգոր Պողոսյանն ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Հարգելի ընկերներ, Երեկ իմ դիմումի համաձայն ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից։ Որոշում կայացնելիս առաջնորդվել եմ իմ ներքին համոզմամբ և իմ արժեհամակարգի պահանջներով։ Հայտնում եմ նաև, որ օրերս համացանցային որոշ …

Սյունիքի մարզի բոլոր սահմանները պաշտպանված են ՀՀ զինված ուժերի, հայ և ռուս սահմանապահների, կամավորականների կողմից․ Սյունիքի մարզպետ

Аравот 

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հայտարարությունը․ Սիրելի՛ սյունեցիներ, Հայտնում եմ, որ այս պահին Սյունիքի մարզի բոլոր սահմանները, Գորիս-Կապան ճանապարհը, մեր սահմանամերձ բնակավայրերը հուսալի ձեռքերում են ու պաշտպանված են ՀՀ զինված ուժերի, հայ և ռուս սահմանապահների, կամավորականների կողմից․ որևէ վտանգ չկա ու մեր պաշտպանությունն ամուր է։ Մելիքսեթ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ

Անհրաժեշտ է օր առաջ վերակազմակերպվել ու դրանում ներգրավել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ողջ ներուժը. ՀՀ ԶՈՒ պահեստազորի և պաշտոնաթող գեներալների հայտարարությունը

Аравот 

ՀՀ ԶՈՒ պահեստազորի և պաշտոնաթող գեներալների հայտարարությունը «Հարգելի հայրենակիցներ, Մենք՝ ՀՀ Զինված ուժերի պահեստազորի և պաշտոնաթող գեներալներս, վտանգավոր համարելով Հայրենիքի առջև ստեղծված տագնապալի իրավիճակը, գիտակցելով օր առաջ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, կարևորելով մեր պետության համար պրոֆեսիոնալիզմի և արդյունավետ արտաքին ու ներքին քաղաքականության անհրաժեշտությունը, առաջնորդվելով պետության ընդհանուր անվտանգության և սահմանների անձեռնմխելիության առաջնային խնդիրներով, առանցքային համարելով նոր... Читать дальше...

Աղավնոյի բնակիչներն առաջնագծում են՝ մեծ ու մանուկ (տեսանյութ)

Аравот 

Արցախի հանրայինի ռեպորտաժը. Առաջնագծում են մնում Աղավնոյի բնակիչները՝ մեծ ու մանուկ: Գյուղի պաշտպանները համայքի ղեկավարի գլխավորությամբ շաբաթներ շարունակ զենքով հերթապահել են՝ ապահովելով համագյուղացիների անվտանգությունը: Խաղաղապահների մուտքից հետո զենքերը հանձնելու առաջարկը միանշանակ չեն ընդունել: Խաղաղապահների բարի կամքին հավատում են: Փոխարենը՝ այդ բարի կամքն իրագործելու նրանց հնարավորությունները բավարար չեն համարում:



Արսեն Բաբայան. «Միայն այն հանգամանքը, որ բերված ժողովուրդը գոռում էր «Նիկոլ, վարչապետ», դա նշանակում է, որ ինքն էլ կասկածում է դրա վրա»

Аравот 

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն այսօր Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից առաջ համեմատեց երեկվա՝ իրենց եւ այսօրվա՝ վարչապետի կազմակերպած Արցախյան վերջին պատերազմում նահատակված հերոսների հիշատակի սգո երթերը: Նա Aravot.am-ին ասաց. «Երեկ մեր կազմակերպած երթը իսկապես սգո, Եռաբլուրում մեր զոհված հերոսների հիշատակը հարգելու երթ էր: Դրանով էր պայմանավորված, որ ամբողջ երթի ընթացքում որեւէ խոսք, …

Եռաբլուրում սգո երթի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)

Аравот 

Եռաբլուրում սգո երթի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքացիական և զինվորական հագուստով քաղաքացիական անձանց մասնակցությամբ։ Ոստիկաններն ու քաղաքացիները բաժանել են ծեծկռտուքի մասնակիցներին։ Տեսանյութը՝ «Հրապարակի»

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 920 նոր դեպք

Аравот 

Դեկտեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 153173 դեպք, որոնցից 131931-ն` առողջացած, 2616-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17976 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 564183 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3170 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 920 նոր դեպք: Ունենք 718 առողջացած և 20 մահվան դեպք: …

Շտապ օգնության ոլորտում խնդիրներ կան ու շարունակվում են չլուծվել. «Ժողովուրդ»

Аравот 

«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիներից ահազանգեր է ստանում այն մասին, որ հաճախ Շտապ օգնության աշխատակիցները ուշանում են կամ, առհասարակ, հրաժարվում են կանչ ընդունել, ընդ որում, ամենեւին կապ չունի՝ զանգը պայմանավորված է կորոնավիրուսով, թե ոչ: Իհարկե, հասկանալի է, որ այս տարի Շտապ օգնության համակարգում խնդիրները շատ էին՝ պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակով, իսկ հետո էլ՝ Արցախում սանձազերծված 44-օրյա պատերազմի պատճառով։ …

Ազգային համաձայնության կառավարությունն է, որ կկարողանա համախմբել հանրության բոլոր շերտերին և երկիրը դուրս հանել այս վիճակից․ «Փաստ»

Аравот 

Աճում են հանրային դժգոհությունները, իսկ ներքաղաքական առճակատումն ու ներքին երկպառակություններն արդեն իրողություններ են։ Արդյունքում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, և երկիրը մուտք է գործում անիշխանության և քաոսայնության փուլ, որը թուլացնում է մեզ, ինչից հակառակորդը անպայման կփորձի օգտվել և նոր զիջումներ կորզել։ Ուստի բոլոր անհրաժեշտ քայլերը պետք է ձեռնարկել, որպեսզի Հայաստանի պաշտպանական ներուժը չփլուզվի և համընդհանուր …

Հայաստանում կենդանիների կողմից տուժելու դեպքերը շարունակում են անհանգստացնել մասնագետներին․ «Ժողովուրդ»

Аравот 

Հայաստանում կենդանիների կողմից տուժելու դեպքերը շարունակում են անհանգստացնել մասնագետներին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր հանրապետությունում կենդանիների կողմից տուժելու դեպքերի քանակը կազմել է 3824։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ դեպքերի քանակը կազմել է 4065: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում կենդանիների կողմից տուժելու դեպքերը 241-ով նվազել են։ Օրինակ՝ միայն այս տարվա հոտեմբերին արձանագրվել է …

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Аравот 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքում և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ …

Դերասան Գնել Սարգսյան․ Ես իմ ամեն ասած տառի համար պատասխանատու եմ․ «Հայկական ժամանակ»

Аравот 

Դերասան Գնել Սարգսյանը պատերազմի օրերին ճակատում էր: Թիկունք վերադառնալուց հետո նա հարցազրույցների և ուղիղ եթերների միջոցով աղմկահարույց հայտարարություններ է անում, այդ թվում՝ այն մասին, որ բարձր սպայական անձնակազմի որոշ անդամներ պատերազմի ժամանակ դրսևորել են անհասկանալի վարք՝ այս կերպ այդ անձանց մեղադրելով դասալքության և դավադիր գործողություններ իրականացնելու մեջ: Դերասանը մեզ հետ զրույցում ևս պնդեց այդ մեղադրանքները՝ …

Դարձյալ՝ կեղծ այլընտրանքների մասին

Аравот 

Կեղծ այլընտրանք առաջարկելը հայտնի տեխնոլոգիա է, որը կիրառվում է հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու համար: Երբ ուզում են ձեզ ինչ-որ բան վաճառել՝ լինի դա ապրանք, քաղաքական գաղափար, թե ինչ-որ գործիչ կամ կուսակցություն, ձեզ առաջարկում են միայն երկընտրանք՝ տպավորություն ստեղծելով, որ գոյություն ունեն միայն այս մի «սեւը» եւ այս մի «սպիտակը», եւ դու ստիպված ես ընտրել միայն …

Արցախի նախագահի գլխավոր խորհրդական․ «Այն վերադասավորումները, որոնք տեղի են ունենում, քաղաքականությունից վեր մի բան են»․ «Հայկական ժամանակ»

Аравот 

Արցախում վերադասավորումները շարունակվում են: Նախագահ Արայիկ Հարությունյանի երեկվա հրամանագրերով նախարարությունների թիվը նվազեցվեց՝ 12-ի փոխարեն մնալով 10-ը: Որքանո՞վ են այս փոփոխությունները համապատասխանում իշխանությունը Վիտալի Բալասանյանի հետ կիսելու, իսկ ըստ որոշ գնահատականների՝ ապագայում նաեւ նրան փոխանցելու մասին խոսակցություններին՝ փորձել ենք պարզել Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Ռուդիկ Հյուսնունցի հետ զրույցում: – Պարոն Հյուսնունց, նախագահի հրամանագրով երեկ հաստատվեցին Կառավարության …

Մեր ժողովուրդը այլեւս իրաւունք չունի երկիր վստահելու պարտուած այս իշխանութեան. «Հայրենիք»

Аравот 

Թշնամին կը քալէ դէպի Կապան եւ կը պահանջէ մեր նժդեհեան ազատամարտի ամրոցը պահող բոլոր ռազմավարական բարձունքները…եւ մենք – ի՜նչ հեգնանք եւ ի՜նչ ստորնութիւն – պատրա՜ստ ենք զանոնք յանձնելու առանց դոյզն առարկութեան եւ առանց փամփուշտ մը իսկ կրակելու…Ո՞ւր կ՚երթանք, պարոնա՛յք։ Ո՞ւր կը կարծէք, թէ կը տանիք հայոց հայրենիքն ու հայոց ազգը։ Դուք որո՞ւն ոսկին որո՞ւն կը …

Հասմիկ Պապյանը նշանակվել է Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար․ «Հայկական ժամանակ»

Аравот 

Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը նշանակվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար։ Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանից։ Նա հայտնեց, որ դեռեւս հոկտեմբերին է այդ նշանակումն արել։ Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում Հասմիկ Պապյանի գործունեության սկիզբն ամփոփվել է երեկ՝ Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին նվիրված համերգով։ Օպերային ստուդիան այս …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *